Կարեն Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Հարությունյան
Ի ծնե անուն Կարեն Հարությունյան
Ծնվել է հունիսի 18, 1956 (61 տարեկան)
Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն ջութակահար
Գործիքներ ջութակ
Շրջանավարտ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա

Կարեն Հարությունյան (1956, հունիսի 18, Երևան), ջութակահար։ Բրյուսելի և Լյեժի Թագավորական կոնսերվատորիաների պրոֆեսոր, Մոնակոյի և Նիցցայի Ազգային կոնսերվատորիաների հրավիրված պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան` պրոֆեսոր Լ. Կոգանի դասարանը, ապա` նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ Համամիութենական և միջազգային մրցույթների դափնեկիր է։ Համերգներով հանդես է եկել նախկին ԽՍՀՄ երկրներում, եվրոպական և համաշխարհային տարբեր հեղինակավոր բեմերում՝ Հունգարիա, Գերմանիա, Ավստրիա, Իսպանիա, Իտալիա, Բելգիա, Ֆրանսիա և այլուր։ Հանդես է եկել աշխարհահռչակ դիրիժորների հետ, այդ թվում՝ Մ. Շոստակովիչ, Գ. Ռոժդեստվենսկի, Վ. Գերգիև, Ա. Դիմիտրիադի և Պ. Լիլյե։

1989 թվականին հիմնադրել և ղեկավարել է «Հայաստանի վիրտուոզներ» կամերային նվագախումբը, որի հետ հանդես է եկել բազմաթիվ համերգներում, կատարել ձայնագրություններ։ 1989 թվականին Բելգիայում կայացած համերգային շրջագայության ժամանակ, Բրյուսելի քաղաքապետարանի և սենատի որոշմամբ Կարեն Հարությունյանին շնորհվել է Բրյուսելի պատվավոր քաղաքացու կոչում, իսկ համերգներից ստացված ողջ եկամուտը փոխանցվել է Սպիտակի 1988 թվականի երկրաշարժից տուժածներին։ 1993 թվականին Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայից ստացել է հրավեր և տեղափոխվել է Բելգիա, ուր բնակվում և ստեղծագործում է։

Բրյուսելի և Լյեժի Թագավորական կոնսերվատորիաների պրոֆեսոր է, միևնույն ժամանակ հրավիրված պրոֆեսոր՝ Մոնակոյի և Նիցցայի Ազգային կոնսերվատորիաներում։ Շարունակում է ինտենսիվ համերգային գործունեությունը, ունի բազմաթիվ ձայնագրություններ։ Ելույթ է ունենում բարեգործական համերգներով՝ հօգուտ Եվրոպայում գործող հայկական կրթօջախների[1][2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]