Կարաբրուն (թերակղզի Ալբանիայում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Կարաբրուն թերակղզի
ալբ․՝ Gadishulli i Karaburunit

Կղզու ամենաբարձր Կորետա լեռը
40° հս․ լ. 19° ավ. ե. / 40° հս․. լ. 19° ավ. ե. / 40; 19Կոորդինատներ: 40° հս․ լ. 19° ավ. ե. / 40° հս․. լ. 19° ավ. ե. / 40; 19
Տեղագրություն Ալբանիա
Ողողող ջրեր Ադրիատիկ ծով
Ընդհանուր մակերեսը 62 կմ²
Ամենաբարձր կետը 826 մ
Երկիր Ալբանիա Ալբանիա
##Կարաբրուն (թերակղզի Ալբանիայում) (Ասիա)
Red pog.svg

Կարաբրուն (ալբ․՝ Gadishulli i Karaburunit), Ալբանիայի ամենամեծ թերակղզին, ազգային պարկ և ռազմական գոտի, մշտական բնակչություն չունի։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիայի ամենամեծ թերակղզին, որը գտնվում է երկրի հարավ–արևմտյան մասում։ Երկարությունը՝ 16 կմ, լայնությունը՝ 3-4․5 կմ, մակերեսը՝ 62 կմ²։ Վարչականորեն պատկանում է Վլյորա շրջանին, ողողվում է Ադրիատիկ և Հոնիական ծովերի ջրերով, որոնք համարվում են Կարաբուրուն–Սազանի ջրային ազգային պարկի մի մասը։ Թերակղզուց հինգ կիլոմետր դեպի հյուսիս գտնվում է պետության ամենամեծ կղզին՝ Սազանին։ Սազանին համարվում է Ալբանիայի ամենաարևմտյան կետը։

Կղզու ամենաբարձր կետը Կորետա լեռն (826 մ) է, որի վրա 2000–ական թվականներին տեղադրեցին հեռահաղորդակցման ալեհավաք։

Հայտնի է, որ թերակղզի են այցելել այնպիսի պատմական դեմքեր, ինչպիսիք են Մարկոս Անտոնիոսը և Մանուել II–ը։ Պարզ եղանակին Կարաբուրունի բարձունքներից անզեն աչքով երևում է իտալական կղզի Սալենտինան և քաղաք Օտրանտոն։

Խմելու ջրի աղբյուրներ թերակղզում չկա։ Թերակղզին հարուստ է կենդական և բուսական աշխարհով։

2008 թվականից մշակվում է շինարարության նախագիծ։ Համաձայն ծրագրի թերակղզու վրա պետք է կառուցվեն քամու էլեկտրակայաններ։ Սակայն այս նախագիծը հանգեցրել է Ալբանիայի ընդդիմության բողոքների և ցույցերի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]