Կատրինա Լոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կատրինա Լոու
Katrina Law 2014.jpg
Ծնվել էսեպտեմբերի 30, 1985(1985-09-30) (34 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունRichard Stockton College of New Jersey?[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
misskatrinalaw.com

Կատրինա Լոու (անգլ.՝ Katrina Law, սեպտեմբերի 30, 1985(1985-09-30), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։ Հայտնի է իր Միռա դերով «Starz» հեռուստաալիքի «Սպարտակ։ Արյուն և ավազ» և «Սպարտակ։ Վրեժ» հեռուստասերիալներում, և Նիսա Ալ Գուլ դերով The CW հեռուստաալիքի «Նետ» հեռուստասերիալում։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոուն ծնվել է Ֆիլադելֆիայում[2] և ապրել Նյու Ջերսի նահանգի Դեփդֆորդ Թաունշիփ քաղաքում[3]։ Նրա մայրը թայվանուհի է, իսկ հայրն ունի գերմանական և իտալական ծագում։ Դեռահաս տարիքում, Լոուն թագադրվել է Միս դեռահաս Նյու Ջերսի[4]։

2013 թվականի հունվարին Լուժուն ամուսնացել է Քեյթ Անդրինի հետ[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոուն աշխատել է ռեժիսոր Ադրիան Պիչարդիի, և պրոդյուսերներ Էրիք Ռոի և Դոն Լեի հետ, որպեսզի ստեղծի ցածր բյուջե ունեցող «Դիմադրություն» վեբ-հեռուստասերիալը[6]։ Պիչարդին համարվում է հեռուստասերիալի պաշտանական ստեղծողը և ռեժիսորը։ Հեռուստասերիալը սկսեց հեռարձակվել Starz հեռուստաալիքով, որն էլ հանգեցրեց 2009 թվականին Լոուի «Սպարտակ։ Արյուն և ավազ» հեռուստասերիալում նկարահանմանը[7]։ 2011 թվականին Լոուն նկարահանվել է «3 րոպե» կարճամենտրաժ ֆիլմում, որի ռեժիսորն է Ռոս Չինգը, պրոդյուսերները՝ Դոն Լին և Ջորջ Ուանգը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Հարի Շամ Ժունիորը և Սթիվեն Բոսը[4][8]։

2013 թվականից Լոուն կատարում է երկրորդական դեր The CW հեռուստաալիքի «Նետ» հեռուստասերիալում, մարմնավորելով Նիսա Ալ Գուլին՝ Մարդասպանների լիգայի առաջնորդ Ռա՛ս Ալ Գուլի աղջկան[9][10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմային և հեռուստատեսային դերեր
Տարի Ֆիլմ Դեր Նշումներ
2000 Հաջողակ թվեր Դեռահաս աղջիկ հայտնի է նաև՝ «Հաջողակ թիվ»
2001 Երրորդ հերթափոխ Էյնի Բայլեյ Սերիա։ «Հերիք է»
2001 Bottomfeeders Ուրսուլա
2002 Ռեբա Մորգան Բրուքս Սերիա։ «Թագավորը և ես»
2002 Էմեթի նշանը Ֆրանսին հայտնի է նաև՝ «Սպանել Էմեթ Յանգին»
2003 44 րոպե Քեյթ
2005 Օձիք Սանթո հայտնի է նաև՝ «Խանգարում» (DVD անվանում)
2006 Եթե դուք ապրում եք այստեղ, ապա դուք տանն եք Հեռուստաֆիլմ
2006 Բոլորը Դիլեր No. 1
2007 Նոր վաղը Քեթրին Շատց
2007 Ռուքի: CTU Քեյթ Ուայման Վեբ հեռուստասերիալ, հիմնական դեր, 6 սերիա
2008 Սթիլեթո Բայքեր No. 2 հայտնի է նաև՝ «Թավշյա սարդ»
2009 Չաք Ալեքսիս Սերիա։ «Չաքը ընդդեմ բիֆքեյքի»
2009 Kuckledraggers Ջենա
2010 Սպարտակ: Արյուն և ավազ Միռա Երկրորդական դեր, 5 սերիա
2010 Հայցողի լեգենդը Մորդ Սիթ Գարեն Սերիաներ։ «Ուալթեր», «Մարում» և «Առցունքներ»
2010 Գրինդ Ջեմա
2010 Դիմադրություն Լանա Վեբ սերիալ, հիմնական դեր, 8 սերիա
2010 Մաֆիսո Ալեքս Ջոնսոն
2011 3 Minutes Աղջիկ որսորդ
2012 Սպարտակ: Վրեժ Միռա ՀԻմնական դեր, 10 սերիա
2013 Ընտրված Էմբեր 2 սերիա
2013 Ձյունե հարս Գրեթա Քեյն Հեռուստաֆիլմ
2014–ից Նետ Նիսա Ալ Գուլ Երկրորդական դեր, 14 սերիա
2015 Մեռյալ հովիտ Էնի Գան Ֆիլմ
2015 Սուրբծննդյան 12 նվերներ Աննա Փարիսի Հեռուստաֆիլմ
2015 Մեղք Նատալի Պիլոտ[11]
2016 Վաղվա լեգենդները Նիսա Ալ Գուլ Հրավիրված դեր, 1 սերիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.prnewswire.com/news-releases/arrow-star-katrina-law-kicks-off-year-eight-of-edge-magazine-300231138.html
  2. «Կատրինա Լոու: Գրեթա Քեյն»։ Hallmark Channel։ Արխիվացված օրիգինալից 2015-10-18-ին։ Վերցված է 2016-04-30 
  3. «Տեղացի դերասանուհին սարսափ ֆիլմում»։ West Deptford Patch։ Հունիսի 15, 2013։ Վերցված է 2016-04-30 
  4. 4,0 4,1 «Կատրինա Լուի պաշտոնական կայքէջը»։ misskatrinalaw.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-07-30 
  5. «Լուսանկարներ: «Սպարտակ»–ի աստղ Կատրինա Լոուի հարսանեկան զգեստը»։ Daily Mail։ Հունվարի 24, 2013։ Վերցված է 2015-07-30 
  6. «Starz–ի «Դիմադրողություն» հեռուստասերիալը տեղափոխվում է SyFy»։ Comicbookbin.com։ Վերցված է 2011-10-21 
  7. «Էքսկլյուզիվ: Կատրինա Լոուն քննարկում է «Սպարտակ։ Արյուն ը ավազ»–ը»։ MovieWeb։ Ապրիլի 16, 2010։ Վերցված է 2015-07-30 
  8. «Հարի Շամ Ժունիորը «3 րոպե»–ում»։ Angry Asian Man։ Հունվարի 3, 2011։ Վերցված է 2015-07-30 
  9. «Էքսկլյուզիվ: «Սպարտակ» հեռուստասերիալի աստղը մարմնավորելու է Ռա՛ս Ալ Գուլի աղջկան «Նետ»–ում»։ TV Guide։ Նոյեմբերի 19, 2013։ Վերցված է 2015-07-30 
  10. «Կատրինա Լոուն նկարահանվում է «Նետ» հեռուստասերիալում, որպես Նիսա Ալ Գուլ»։ Entertainment Weekly։ Նոյեմբերի 20, 2013։ Վերցված է 2015-07-30 
  11. ««Նետ»–ի աստղ Կատրինա Լոուն և Բիլի Զեյնը նկարահանվում են ABC Family–ի «Մեղք» հեռուստասերիալի պիլոտում»։ Variety։ Օգոստոսի 17, 2015։ Վերցված է 2015-12-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]