Կատի Լենա Ն'դիայե
![]() | |
---|---|
Ծնվել է | 1968 |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb | ID ID 2307805 |
Կատի Լենա Ն'դիայե (ֆր.՝ Katy Léna N'diaye, 1968), սենեգալա-ֆրանսիացի կինոռեժիսոր, պատերը նկարազարդող աֆրիկացի կանանց մասին վավերագրական կինոնկարների հեղինակ[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Սենեգալում, հասակ առել Եվրոպայում։ Փարիզում ուսումնասիրել է ժամանակակից գրականություն, այնուհետև ուսանել ռադիո-հեռուստատեսային ժուռնալիստիկա, որից հետո որպես ժուռնալիստ աշխատել է TV5 Monde և RTBF հեռուստաընկերություններոււմ՝ ապրելով Բրյուսելում[3]։
Ն'դիայեի «Հետագծեր» (Traces) վավերագրական կինոնկարը, որ պատմում է Բուրկինա Ֆասոյի կասանա ցեղի կանանց որմնանկարչության մասին, New York Times թերթում արվեստաբան, կինոքննադատ Էլվիս Միտչելը բնորոշել է որպես visually sharp and lovingly informal[1]: Ֆիլմում երեք ծեր կին մեկնաբանում են Անետինայի հյուղակների կավածեփ, կարմիր պատերին մի երիտասարդ, չամուսնացած աղջկա արած նկարները[2]։ «Սպասելով տղամարդկանց» (Awaiting for Men) կինոնկարում էլ երեք հասակավոր կին պատմում են, թե ինչպես են պատկերազարդել Հարավարևելյան Մավրիտանիայում՝ Սահարա անապատի եզրին ընկած Ուալետա քաղաքի պատերը[4]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Traces, empreintes de femmes [Հետագծեր], 2003. 55 րոպե
- En attendant les hommes [Տղամարդկանց սպասելիս], 2007. 56 րոպե
- On a le temps pour nous [Ժամանակը մեր կողմից է], 2019. 67 րոպե
- Une Histoire du Franc CFA, 2019, 90 minutes, production Neon Rouge, Indigo Mood, Tact Production
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Janis L. Pallister, Ruth A. Hottell (2005)։ French-speaking Women Documentarians: A Guide։ Peter Lang։ էջ 18։ ISBN 978-0-8204-7614-8
- ↑ 2,0 2,1 Olivier Barlet (2016)։ Contemporary African Cinema։ MSU Press։ էջ 130։ ISBN 978-1-62895-270-4
- ↑ Hassouna Mansouri, La vocation du documentaire: Entretien avec Katy Lena Ndiaye, africine.org, 6 December 2008. Translated by Beti Ellerson, Katy Lena Ndiaye's walls of women, women's words, 11 April 2014.
- ↑ Modou Mamoune Faye, Dans l'intimité des femmes de Oualata… En attendant les hommes, de Katy Léna NDIAYE (Sénégal), africine.org, 9 October 2007. Translated by Beti Ellerson, Katy Lena Ndiaye's walls of women, women's words, 11 April 2014.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|