Կատարյալ ձայն 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատարյալ ձայն 3
անգլ.՝ Pitch Perfect 3
Երկիր ԱՄՆ
Ժանրերաժշտական ֆիլմ
Թվականդեկտեմբերի 21, 2017[1] և դեկտեմբերի 28, 2017[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹրիշ Սի
ՊրոդյուսերԷլիզաբեթ Բենքս
Սցենարի հեղինակՔեյ Քենոն[3]
ԴերակատարներԱննա Քենդրիկ[3], Ռեբել Ուիլսոն[3], Հեյլի Ստեյնֆիլդ[3], Բրիթանի Սնոու[3], Աննա Քեմփ[3], Ջոն Լիթգոու[3], Dj Khaled, Հանա Մեյ Լի[3], Ռուբի Ռոուզ[3], Ալեքսիս Նափ[3], Քրիսի Ֆիթ, Էսթեր Դին[3], Շելլի Էն Ռեգներ[3], Քելլի Ջեյքլ[3], Ջոն Մայքլ Հիգինս[3], Էլիզաբեթ Բենքս[3], Մեթյու Մաքենդրի Լանթեր[3] և Էնդի Ալո
ԵրաժշտությունՋոն Դեբնի
ՄոնտաժՔրեյգ Էլփերթ
Պատմվածքի վայրԻսպանիա
ԿինոընկերությունGold Circle Films
Տևողություն93 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Կատարյալ ձայն 3» (անգլ.՝ Pitch Perfect 3), ռեժիսոր Տրիշ Սիի ամերիկյան երաժշտական կատակերգությունը։ «Կատարյալ ձայն 2» ֆիլմի սիկվելն է։

Համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի նոյեմբերի 29-ին Ավստրալիայում[4]։ Ֆիլմն ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել է 2017 թվականի դեկտեմբերի 22-ին[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ ֆիլմի իրադարձություններից անցել է երեք տարի, «The Barden Bellas» խմբի ադամներն ավարտել են քոլեջը, նրանցից յուրաքանչյուրն ունի իր աշխատանքը, որն ատում է։ Հույս չունենալով կրկին տեսնել միմյանց՝ Բեկան, «Ճարպոտ Էմին», Խլոյան, Օբրին, Լիլին, Սթեյսին, Սինթիա Ռոուզը, Ֆլոն, Ջեսիկան և Էշլին ուրախ էին իմանալ, որ Էմիլին՝ «The Barden Bellas» խմբի ներկայիս ղեկավարը, իրենց բոլորին խնդրում է մասնակցել Նյու Յորքի ակվարիումում կայանալիք միջոցառմանը, որպեսզի նորից երգեն միասին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Աննա Քենդրիկ Բեկա Միտչել Բեկա Միտչել («Բելլա»)
Ռեբել Ուիլսոն Պատրիսիա «Ճարպոտ Էմի» Պատրիսիա «Ճարպոտ Էմի» («Բելլա»)
Բրիտանի Սնոու Խլոյա Բիլ Խլոյա Բիլ («Բելլա»)
Աննա Քեմփ Օբրի Փոուզոն Օբրի Փոուզոն (նախկին «Բելլա»)
Հեյլի Ստեյնֆիլդ Էմիլի Տորչոկ Էմիլի Տորչոկ (Բելլա»)
Ալեքսիս Քնեփ Սթեյսի Կոնրադ Սթեյսի Կոնրադ («Բելլա»)
Հանա Մեյ Լի Լիլի Օնակուրամարա Լիլի Օնակուրամարա («Բելլա»)
Էսթեր Դին Սինթիա Ռոուզ Ադամս Սինթիա Ռոուզ Ադամս («Բելլա»)
Շելլի Ռեգներ Էշլի Էշլի («Բելլա»)
Քրիսսի Ֆիտ Ֆլո Ֆլո («Բելլա»)
Քելլի Ջակլ Ջեսիկա Ջեսիկա («Բելլա»)
Էնդի Ալլո Չարիտի Չարիտի
Գայ Բերնետ Թեո Թեո
Ջոն Մայքլ Հիգինս Ջոն Սմիթ հաղորդավար Ջոն Սմիթ
Էլիզաբեթ Բենքս Գեյլ Աբերնատի ՄակՔադեն հաղորդավար Գեյլ Աբերնատի ՄակՔադեն
Ջոն Լիթգոու
Ռուբի Ռոուզ
Մեթ Լանտեր Չիկագո[6] Չիկագո[6]
DJ Khaled

Կինորտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլի 11-ին՝ «Կատարյալ ձայն 2» ֆիլմի թողարկումից մեկ ամիս առաջ հայտարարվել է, որ Ռեբել Ուիլսոնը կվերադառնա երրորդ ֆիլմ, բայց նրան հայտնի չէ, թե արդյոք մյուս դերասաններն էլ կվերադառնան[7]։

Պրոդյուսեր և ռեժիսոր Էլիզաբեթ Բենքսը երկրորդ ֆիլմի ցուցադրության ժամանակ հայտարարել է, որ տեսնում է երրորդ ֆիլմը նկարահանելու հնարավորություն[8]։

2015 թվականի հունիսի 10-ին պաշտոնապես հայտարարվել է, որ կլինի երրորդ ֆիլմը։ Սցենարիստը նորից կլինի Քեյ Քեննոնը[9]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 15-ին հայտնի է դարձել, որ Աննա Քենդրիկը և Ռեբել Ուիլսոնը վերադառնում են իրենց դերերին[10]։ 2015 թվականի հուլիսի 28-ին Բրիտանի Սնոուն սիկվելում նկարահանվելու պայմանագիր է կնքել, Պոլ Բրուքսը, Մաքս Հենդելմանը և Էլիզաբեթ Բենքսը վերադարձել են պրոդյուսերի պաշտոնին[11]։ 2015 թվականի հոկտեմբերի 27-ին պաշտոնապես հայտարարվել է, որ ռեժիսորը նորից Բենքսն է լինելու[12], սակայն նա 2016 թվականի հունիսի 3-ին հեռացել է ռեժիսորի պաշտոնից[13]։ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին հայտարարվել է, որ ֆիլմի ռեժիսորն է լինելու Տրիշ Սին[14]։ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին Աննա Քեմփը միացել է դերասանական կազմին[15]։ 2016 թվականի դեկտեմբերի 13-ին հայտնի է դարձել, որ դերասանուհի Ռուբի Ռոուզը բանակցություններ է վարում ֆիլմում նկարահանվելու համար[16]։ 2017 թվականի հունվարի 5-ին ֆիլմին են միացել Էսթեր Դինը, Հաննա Մեյ Լին, Քրիսի Փիթը, Քելլի Ջակլը, Շելլի Ռեգները[17], ինչպես նաև երգչուհի Էնդի Ալլոն[18]։ Բացի այդ, երաժշտական պրոդյուսեր Դեկ Շերոնը հաստատել է, որ չնայած Ալեքսիս Քնեփը ներկա չի եղել երաժշտական առաջին փորձին, բայց նա կվերադառնա ֆիլմ[19]։ Նա չի երևացել նկարահանման հրապարակում, ինչը հանգեցրեց ենթադրության, որ նա չի հայտնվի ֆիլմում։ Փետրվարի 6-ին նա հաստատել է, որ վերադառնում է ֆիլմ[20]։

Ֆիլմի նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նկարահանումներն սկսվել են 2017 թվականի հունվարի 5-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում[21][22] և ավարտվել ապրիլի 3-ին[23]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում ֆիլմի թողարկման ամսաթիվ է նշվել 2017 թվականի հուլիսի 21-ը և օգոստոսի 4-ը[24]։ Ավելի ուշ այն տեղափոխվել է դեկտեմբերի 22[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. «Pitch Perfect 3 Australian Premiere». facebook.com (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  5. 5,0 5,1 Silas Lesnick (2016 թ․ մայիսի 31). «Pitch Perfect 3 Release Date Moves to December». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  6. Craig Elvy (02.10.2017). «Pitch Perfect 3 Adds Clone Wars' Matt Lanter To Cast». screenrant.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  7. ADAM CHITWOOD (2015 թ․ ապրիլի 11). «PITCH PERFECT 3 in the Works; Rebel Wilson to Return». Collider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  8. STEVE 'FROSTY' WEINTRAUB (2015 թ․ մայիսի 16). «Elizabeth Banks Talks PITCH PERFECT 2 (and 3), WET HOT AMERICAN SUMMER and THE LEGO MOVIE Sequel». Collider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  9. Borys Kit (6/10/2015). «'Pitch Perfect 3' Moving Forward at Universal With Writer Kay Cannon (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  10. Busch, Anita (2015 թ․ հունիսի 15). «'Pitch Perfect 3' Chimes In With Summer 2017 Date; Anna Kendrick, Rebel Wilson Back». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  11. Kroll, Justin (2015 թ․ հուլիսի 28). «Brittany Snow Set to Return for 'Pitch Perfect 3' (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  12. Kroll, Justin (2015 թ․ հոկտեմբերի 27). «Elizabeth Banks to Direct 'Pitch Perfect 3' (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  13. Kroll, Justin (2016 թ․ հունիսի 3). «Elizabeth Banks Exits as Director of 'Pitch Perfect 3' (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  14. Kroll, Justin (2016 թ․ սեպտեմբերի 1). «'Pitch Perfect 3' Finds New Director in Trish Sie». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  15. Rebecca Ford (10/18/2016). «Anna Camp Returning for 'Pitch Perfect 3' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  16. Kroll, Justin (2016 թ․ դեկտեմբերի 14). «Ruby Rose in Talks to Join 'Pitch Perfect 3' (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  17. kelley jakle (6 января 2017). «Blurry but happy first day of #pp3!!» (անգլերեն). Instagram. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  18. TIM STACK (2017 թ․ հունվարի 5). «Prince Protege Andy Allo Joins 'Pitch Perfect 3'». Entertainment Weekly (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  19. Deke Sharon (6 января 2017). «A Cappella Boot Camp, day one! #PitchPerfect3 Pitch Perfect 3» (ռուսերեն). Facebook. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  20. alexis knapp (6 января 2017). «Omw to join my Bella's for #pp3 babe-eeeee! So so excited. Thank you for all your concerns and messages, hope this clears a little up. :D love you» (անգլերեն). Instagram. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  21. SILAS LESNICK (2017 թ․ հունվարի 5). «Pitch Perfect 3 Filming Begins! - ComingSoon.net». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  22. Christine (2016 թ․ դեկտեմբերի 9). «'Pitch Perfect 3' is now casting extras in Atlanta». On Location Vacations. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  23. Rebel Wilson (4 апр. 2017 г.). «And that's a wrap on @PitchPerfect 3! All day today I'm sleeping and eating chocolate x» (ռուսերեն). Twitter. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  24. Busch, Anita (2016 թ․ մայիսի 10). «'Pitch Perfect 3' Moves Up To Middle Of Summer 2017». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]