Ռուբի Ռոուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբի Ռոուզ
Ծնվել էմարտի 20, 1986(1986-03-20) (37 տարեկան)
ԾննդավայրՄելբուռն, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունUniversity High School? և Footscray High School?
Մասնագիտությունհեռուստահաղորդավար, դիջեյ, դերասան, մոդել, երաժշտական քննադատ և կինոդերասան
 Ruby Rose Վիքիպահեստում

Ռուբի Ռոուզ Լանգենհայմ (անգլ.՝ Ruby Rose Langenheim, առավել հայտնի է որպես Ռուբի Ռոուզ, մարտի 20, 1986(1986-03-20), Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի մոդել[1], հեռուստահաղորդավարուհի[2], դիջեյ, երգչուհի և դերասանուհի։ Հայտնի է դարձել Նեթֆլիքսի թողարկած «Նարնջագույնը նոր սևն է» հեռուստասերիալում կատարած դերի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբի Ռոուզ Լանգենհայմը վաղ մանկությունն անցկացրել է Վիկտորիա նահանգի ֆերմայում (Ավստրալիա)[3]։ 20 տարեկանում մայրը փախել է հորից, երբ Ռոուզը եղել է մեկ տարեկան[4]։ Ռոուզը նշել է, որ մինչև Հոբարթ հասնող ինքնաթիռի տոմս գնելը, մայրը գողացել է հեռուստացույց և վաճառել է այն:մՍկզբում նրանք բնակություն են հաստատել Ռուբիի մորաքրոջ՝ Մարիամի մոտ, որի մասին նա պահպանել է ամենաջերմ հիշողությունները։ Հաջորդել են բազմաթիվ տեղափոխություններ, որոնց ընթացքում նրանք մշտապես ապրել են կարիքի մեջ, մինչև Մելբուռնում հաստատվել են տատիկի մոտ՝ Դայրե Ռոուզ Լենգեյհեմը[5]։

Մանուկ հասակում Ռուբին սեռական բռնություն է վերապրել նրա ազգականներից մեկի կողմից, որի պատճառով սկսել է տառապել մանիկալ-դեպրեսիվ պսիխոզով (երկբևեռ խանգարում)[6][7] և փորձել է ինքնասպան լինել։

Մելբուռնում նա հաճախել է համալսարանական դպրոց և Ֆութսկրեյի քաղաքային քոլեջ[8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համբավը Ռուբի Ռոուզը ստացել է 2002 թվականին, երբ նա մասնակցել է ավստրալիական Girlfriend ամսագրի կողմից կազմակերպված մոդելների մրցույթին։ Նա զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Քեթրին Մակնիլին[9]։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբի Ռոուզը ASTRA AWARDS մրցանակի է արժանացել «Սիրելի հեռուստահաղորդավարուհի» անվանակարգում[10]։ Նա նաև մասնակցել է ավստրալիական Talkin' 'Bout Your Generation գեյմ-շոուին, որտեղ աշխատել է հայտնի կատակերգու Ջոշ Թոմասի հետ նույն նկարահանման հարթակում[11]։ Նա Australia's Next Top Model թոք-շոուի դրվագներից մեկում եղել է հրավիրված դատավոր[12]։ Հաղորդման եզրափակիչում Ռուբին կատարել է թղթակցի դերը։

2009 թվականին Ռուբին դարձել Է The 7pm Project ծրագրի համասեփականատերերից մեկը, որը հեռարձակվել է ավստրալիական Network Ten հեռուստաալիքով[13]։

2010 թվականին եղել է Վանկուվերի ձմեռային Օլիմպիական խաղերի հատուկ թղթակից[14]։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Ռուբի Ռոուզը նկարահանվել է Քրիստինա Ռիչիի հետ «Կյանքի փորձ» ֆիլմում։

2015 թվականի հունիսի 11-ին թողարկվել է Ռուբիի մասնակցությամբ «Նարնջագույնը նոր սևն է» սերիալի 3-րդ եթերաշրջանը, իսկ 2015 թվականի հունիսի 12-ին թողարկվել է «Մուգ նյութ» սերիալի 1-ին եթերաշրջանը, որում հաստատվել է Ռուբիի մասնակցությունը։

2017 թվականին թողարկվել է «Երեք իքս։ Համաշխարհային տիրակալություն» ֆիլմը Դիզելի հետ, որտեղ Ռուբին խաղում է գործընկեր Քսանդեր Քեյջի դեր։ Նույն թվականին նկարահանվել է «Չարի բնակավայր։ Վերջին գլուխ» ֆիլմում։

2018 թվականին Ռուբին դեր է խաղացել «Մեգ։ Խորության հրեշ» ֆիլմում՝ գլխավոր դերում Ջեյսոն Սթեթհեմի մասնակցությամբ։ 2018 թվականին նա նաև ստացել է CW հեռուստաալիքի արտադրության «Բեթվումն» սերիալի գլխավոր դերը։ 2018 թվականին խաղացել է ռոք խմբի վոկալիստուհու դերը «Կատարյալ ձայն 3» ֆիլմում։

Նորաձևություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Ռուբի Ռոուզը համագործակցել է ավստրալիական Milk and Honey լեյբլի հետ՝ իր MADTV հագուստի հավաքածուի ստեղծման համար[15]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Gary Go-ի հետ միասին ձայնագրել է Guilty Pleasure անվանումով սինգլը, որի համար նկարահանվել է նաև համանուն տեսահոլովակը։ Ավելի ուշ թողարկվել Break Free երգը։ Ռուբի Ռոուզի երգերի լսումների քանակը last.fm-ում համարյա հասել են 50 000 000-ի[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցում և քոլեջում Ռուբին տառապել է իր դասընկերների կողմից հոգեբանական և ֆիզիկական բռնությունից, որը հետևանք էր այն բանի, որ 12 տարեկանում Ռոուզը որոշել է դասընկերներին ասել, որ նա լեսբուհի է[17]։ 16 տարեկանում նման բախումներից մեկի հետևանքով, որի ժամանակ նրան ծեծել են քոլեջի ճաշարանում աթոռին, Ռուբին հոսպիտալացվել է։

2009 թվականին Ռուբին նկատվել է ավստրալիացի թոփ մոդել Քեթրին Մակնիլի հետ հանբուրվելիս[18]։ Ավելի ուշ լուրեր են տարածվել նրանց ամուսնության մասին, որը չեղարկվել է 2010 թվականին։ Որոշ ժամանակ անց երեկույթին նա ծանոթացել է Ֆիբի Դալի հետ, որը հագուստի դիզայներ և մանկական դասական գրականության գրող Ռոալդ Դալի թոռնուհին է, նրա հետ սկսել է սիրավեպ։ Զույգը նշանադրվել է, սակայն 2015 թվականի դեկտեմբերի 14-ին Ռուբի Ռոուզը և Ֆիբի Դալը հայտարարել են սոցիալական ցանցերում իրենց բաժանման մասին[19]։

Ռուբին նաև 2016 թվականի հոկտեմբերից ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել Ջեսիկա Օրիլյասոիզի հետ, որից բաժանվել է 2018 թվականի ապրիլին։

2019 թվականին Ռոուզը մեջքի արտակարգ վիրահատություն է տարել ողնաշարի հետ կապված խնդիրների պատճառով, որոնք հանգեցրել են երկու միջողնային ճողվածքների, դրանք նա ստացել է «Բեթվումն» հեռուստասերիալի նկարահանման հարթակում կասկադերային հնարքների կատարման արդյունքում։ Նա պատմել է, որ վիրահատությունը եղել է ռիսկային[20]։

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013՝ Guilty Pleasure
  • 2013՝ One way or another
  • 2014՝ Break Free
  • 2016՝ On your Side (The Veronicas խմբի տեսահոլովակ)
  • 2015՝ Russ - My Baby

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лесбиянка снялась для мужского журнала Archived 2014-11-13 at the Wayback Machine.. Internovosti.ru. Архивировано из первоисточника 2014-09-23.
  2. Ruby Rose & Gary Go Archived 2014-11-13 at the Wayback Machine.. Europaplus.ru. Архивировано из первоисточника 2014-09-22.
  3. Christian Taylor (2008)։ «Ruby Rose»։ samesame.com.au։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-19-ին։ Վերցված է դեկտեմբերի 28, 2008 
  4. Wilson Kim (մայիսի 24, 2009)։ «MTV star Ruby Rose's dark past»։ Herald Sun։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-27-ին։ Վերցված է մայիսի 30, 2009 
  5. «Ruby Rose – Relationships – Wear It With Pride»։ wearitwithpride.com.au։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-07-ին։ Վերցված է մարտի 28, 2015 
  6. Ruby Rose confronts her demons
  7. «Ruby Rose is back on TV and she’s ‘fired up and excited about everything again’»։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-14-ին։ Վերցված է 2020-05-27 
  8. «Ruby Rose Bashed, Hospitalised After Bullying»։ SameSame.com.au։ ապրիլի 27, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-30-ին։ Վերցված է մայիսի 30, 2009 
  9. Руби и Фиби — самая горячая лесби-пара 2014 Archived 2014-09-02 at the Wayback Machine.. Lesbiru.com. Архивировано из первоисточника 2014-09-22.
  10. Who is Ruby Rose anyway ? Archived 2015-02-25 at the Wayback Machine.. Rubyrose.org. Retrieved 2014-09-22.
  11. Talkin' 'Bout Your Generation: Season 1, Episode 1.Imdb.com. Retrieved 2014-09-22
  12. Australia’s Next Top Model Cycle 5 Episode 07 — Media Virgins. Youtube.com. Retrieved 2014-09-22.
  13. Руби Роуз. Okino.ua. Архивировано из первоисточника 2014-09-23.
  14. Ruby Rose talls Olympics from Vancouver(չաշխատող հղում). Novafm.com.au. Retrieved 2014-09-23.
  15. Milk and Honey designed by Ruby Rose Archived 2018-06-30 at the Wayback Machine.. Popsugar.com.au. Retrieved 2014-09-23.
  16. Ruby Rose. Lastfm.ru. Retrieved 2014-09-23.
  17. Ruby Rose confronts her demons
  18. «Ruby Rose and Catherine McNeil» 
  19. «Congrats! Ruby Rose Is Engaged To Phoebe Dahl»։ BuzzFeed։ Վերցված է 2015-10-27 
  20. ‘Batwoman’ Star Ruby Rose Reveals Emergency Neck Surgery After Stunt Injury (Graphic Video)