Էնդի Ալո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էնդի Ալո
Andy Allo - Gruenspan 2013.jpg
Ծնվել էհունվարի 13, 1989(1989-01-13) (31 տարեկան)
ԾննդավայրBamenda, Կամերուն
ՔաղաքացիությունFlag of Cameroon.svg Կամերուն
Մասնագիտությունդերասանուհի, երաժիշտ, երգչուհի, մոդել, հեղինակ-կատարող և հեռուստատեսային դերասանուհի
Ժանրերսոուլ
alloevolution.com

Էնդի Ալո, Andy Allo, (հունվարի 13, 1989(1989-01-13), Bamenda, Կամերուն), կամերունյան ծագումով ամերիկացի երգչուհի, երգահան, կիթառահար, դերասանուհի[1]:

Էնդի Ալոն ճանաչում է ձեռք բերել հատկապես The Game ֆիլմաշարի կատակերգական և դրամատիկական տեսարաններում ցուցադրած տպավորիչ դերասանական խաղով[2], Attack of the Show! թոք շոուին իր ուշագրավ մասնակցությամբ[3], Jimmy Kimmel Live! թոք շոուում իր երաժշտական հիշարժան կատարումներով[4], ինչպես նաև՝ արդեն իսկ թողարկած երաժշտական երեք ալբոմներով՝ Unfresh, Superconductor և Hello (ի դեպ, Hello ալբոմը թողարկվել է PledgeMusic-ի ֆինանսավորմամբ)[5][6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդի Ալոն ծնվել է 1989 թվականի հունվարի 13-ին, Կամերունի հյուսիսարևմտյան Բամենդա տարածաշրջանում: Ընտանիքում հինգ երեխաներից կրտսերն էր: Երաժշտության նկատմամբ հետաքրքրություն ու հակում դրսևորել է դեռ վաղ հասակից. ընդամենը յոթ տարեկան էր, երբ մայրն սկսեց նրան դաշնամուրի դասեր տալ, նվագել սովորեցնել:

Էնդին հաճախել է Բամենդայի PNEU դպրոցը: 2000 թվականին, երբ ընդամենը տասնմեկ տարեկան էր, քրոջ՝ Սյուզանի հետ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Կալիֆորնիա նահանգի մայրաքաղաք Սակրամենտո քաղաքը: Նրա՝ ծնունդով կալիֆորնիացի մայրը՝ Սյուն, քրոնիկական հոգնածության համախտանիշի պատճառով որոշ ժամանակ անց ստիպված էր վերադառնալ Կամերուն, Բայց Էնդին հոր՝ բնապահպան Էնդրյու Ալոյի խնամքի ներքո մնացել է ԱՄՆ-ում, ուսումը շարունակել Սակրամենտոյում գտնվող Արդենի միջին դպրոցում: 2006 թվականին նա ավարտել է Սակրամենտոյի El Camino Fundamental High School ավագ դպրոցը, ապա հաճախել Հյուսիսային Սակրամենտո կոմսության American River Community քոլեջը: Այդ ժամանակաշրջանում Էնդին հիմնել է իր երաժշտախումբը՝ Allo and the Traffic Jam-ը, որը դեպքից դեպք ելույթներով հանդես էր գալիս Սակրամենտոյի 22-րդ և J փողոցների անկյունում:

Ալոյի առաջին սոլո համերգը տեղի է ունեցել 2008 թվականին, Սակրամենտոյի գործարար թաղամասի Fox & Goose Public House-ի բացման երեկոյի ժամանակ: Հաջորդ տարում նա թողարկել է իր առաջին ալբոմը՝ UnFresh-ը, որը պարունակում էր նրա հորինած տասներկու երգերը: Ընդ որում՝ ալբոմի առաջին սինգլը՝ "Dreamland"-ը, կատարում է ռեփեր Բլուն:

Ալոյի հեղինակությունն ու համբավը՝ որպես տաղանդավոր երաժիշտի, տարեցտարի աճում էին, և 2011 թվականին նա ընդգրկվեց ամերիկացի հայտնի երաժիշտ Փրինսի The New Power Generation երաժշտախմբում՝ իբրև երգիչ ու կիթառահար[7]: Համերգային շրջագայությունների ժամանակ համագործակցելով Փրինսի հետ՝ նա գրեց երեք երգ՝ "Superconductor"-ը, "The Calm"-ը և "Long Gone"-ը: Դրանք հետագայում ընդգրկվեցին Superconductor ալբոմում, որը թողարկվեց 2012 թվականի նոյեմբերի 20-ին՝ որպես Amazon.com-ի Soul and R&B շարքի ձայնագրություններից առաջինը Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Այդ ալբոմում ընդգրկված որոշ ստեղծագործություններ կատարում են ճանաչված երաժիշտներ Մասեո Փարքերը և Թրոմբոն Շորթին:

2014 թվականի հոկտեմբերին Ալոն թողարկեց իր "Tongue Tied" սինգլը, իսկ 2015-ի ապրիլին՝ PledgeMusic-ի ֆինանսավորմամբ՝ Hello ալբոմը: Այդ նույն տարում, համագործակցելով Փրինսի հետ, մասնակցեց Oui Can Luv խորագիրը կրող նախագծի ավարտական փուլի աշխատանքներին[8]։

2017 թվականին, Ռուբի Ռոուզի հետ մեկտեղ, Էնդի Ալոն հանդես եկավ Pitch Perfect 3 կինոնկարում՝ կատարելով Evermoist անվանումով երաժշտախմբի անդամ Սերենիթիի դերը:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • UnFresh (2009)
  • Superconductor (2012)
  • Hello (2015)
  • Oui Can Luv (2015)
  • One Step Closer (2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Daily Feed with Andy Allo 4.22.11»։ G4 TV։ ապրիլի 22, 2011։ Վերցված է հունվարի 5, 2013 
  2. «Andy Allo – Filmopgraphy»։ Internet Movie Database։ Վերցված է հունվարի 5, 2013 
  3. «Full cast crew»։ Internet Movie Database։ Վերցված է հունվարի 5, 2013 
  4. Chanel Paris (ապրիլի 1, 2013)։ «WATCH: Andy Allo Performs "People Pleaser" On Jimmy Kimmel Live»։ www.thevinylbridge.com։ Վերցված է 2016-10-15 
  5. «Andy Allo»։ Last FM։ Վերցված է հունվարի 5, 2013 
  6. «Andy Allo»։ SoundCloud։ Վերցված է մայիսի 18, 2015 
  7. «Andy Allo Listening Party, Sun, 9/23 @ Chicago House of Blues w/Special Guests New Power Generation Band»։ Prince.org։ Վերցված է հունվարի 5, 2013 
  8. Petridis Alexis (2015-11-12)։ «Prince: 'Transcendence. That's what you want. When that happens – Oh, boy'»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2016-05-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]