Կատալին Կարադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատալին Կարադի
հունգ.՝ Karády Katalin
Ծնվել էդեկտեմբերի 8, 1910(1910-12-08)
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Մահացել էփետրվարի 8, 1990(1990-02-08)[1] (79 տարեկան) կամ փետրվարի 19, 1990(1990-02-19)[2] (79 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց
Քաղաքացիություն Հունգարիա և  ԱՄՆ
Կրոնեկեղեցի[2]
Մասնագիտություներգչուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Ակտիվ շրջան1939 - 1949
Պարգևներ և մրցանակներ
karadykatalin.hu/html/

Կատալին Կարադի (հունգ.՝ Katalin Karády, իսկական ազգանունը՝ Կանչլեր, դեկտեմբերի 8, 1910(1910-12-08), Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 8, 1990(1990-02-08)[1] կամ փետրվարի 19, 1990(1990-02-19)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կինոյի և թատրոնի հունգարացի դերասանուհի, երգչուհի։ Հունգարիայում 1940-ական թվականներին ամենահայտնի կինոաստղերից մեկը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բուդապեշտում՝ կոշկակարի ընտանիքում։ Սովորել է արհեստագործական ուսումնարանում։ Իրենից 30 տարով մեծ տղամարդու հետ անհաջող ամուսնությունից հետո սկսել է դերասանի կարիերան։ Ընդունվել է Բուդապեշտի կոմեդիայի թատրոն։

1939-1948 թվականներին կատարել է մի շարք դերեր, որոնց շնորհիվ ձեռք է բերել մեծ ճանաչում և համարվել հունգարական կինոյի ճակատագրական կինը։ Ելույթներ է ունեցել էստրադայում։ Ճակատագրական կնոջ կերպարը հմայիչ արտաքինից բացի ընդգծվել է նաև արտահայտիչ ձայնով, որ համեմատում էին Ցարա Լեանդերի ու Մառլեն Դիտրիխի ձայնի հետ։ Ֆիլմերում հաճախ է նկարահանվել կինոաստղ Պալ Յավորի հետ, ով այն տարիներին եղել է հունգարական կինոյի սեքս-սիմվոլը։

1942 թվականին Կատալին Կարադին հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում այն բանի համար, որ փորձել է ճակատամերձ գոտում գտնվող աշխատանքային ճամբարից ազատել հրեա բանաստեղծ Գեորգ Դենեսին, ով իր համար երգեր էր գրում։

Կատալին Կարադիի կարիերան ավարտվել է այն բանից հետո, երբ 1944 թվականի ապրիլի 18-ին գեստապոն ձերբակալել է նրան՝ ցուցաբերելով դաժան վերաբերմունք ու մի քանի ամիս պահելով կալանքի տակ։

1944 թվականին, երբ գերմանական զորամասերը մտնում են Հունգարիա, Կատալին Կարադին ձերբակալվում է իր սիրեկանի՝ Իշտվան Ուժասժիի[Նշում 1] հետ միասին։

Գերմանական տանջարանից դուրս գալուց հետո Կատալին Կարադին, իր թանկարժեք զարդերով կաշառելով դահիճներին, մահից փրկել է մի քանի հրեա երեխաների, որոնց պատրաստվում էին գնդակահարել Դանուբի ափին[3][4]։ Մինչ 1945 թվականը, երբ Բուդապեշտն ազատագրվել է խորհրդային զորքերի կողմից, այդ երեխաներն ապրել են դերասանուհու տանը։

Պատերազմի ավարտից և Հունգարիայում խորհրդային կարգերի հաստատումից հետո Կատալին Կարադին նկարահանվել է ընդամենը մեկ ֆիլմում (1948)։ 1949 թվականին նա տեղափոխվել է Հարավային Ամերիկա՝ Բրազիլիա։ 1977 թվականից ապրել է Նյու Յորքում, որտեղ մինչ իր մահը որպես դերձակուհի աշխատել է գլխարկների ոչ մեծ խանութում։

Կատալին Կարադին մահացել է 1990 թվականի փետրվարի 8-ին Նյու Յորքում։ Նրա աճյունը վերաթաղվել է Բուդապեշտում։

2004 թվականին Կատալին Կարադին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաներին կյանքը փրկելու համար ընդգրկվել է Հոլոքոստի «Յադ Վա Շեմ» հուշահամալիր-թանգարանում՝ Աշխարհի արդարակյացների շարքում։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալին Կարադին նկարահանվել է ավելի քան 25 ֆիլմերում։

  • 1939Halálos tavasz
  • 1941Egy tál lencse
  • 1941A szűz és a gödölye
  • 1943Ópiumkeringő
  • 1943Անսանձի սանձահարումը
  • 1943Külvárosi őrszoba
  • 1944Szováthy Éva
  • 1944Machita
  • 1944Valamit visz a víz
  • 1948 – Տաք դաշտեր

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կատալին Կարադիի սիրեկանը՝ հունգարական բանակի գեներալ Իշտվան Ուժասժին, եղել է գաղտնի գործակալ, ով աշխատել է բրիտանական հետախուզության համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 The Righteous Among the Nations Database
  3. 3,0 3,1 Katalin Karády - her activity to save Jews' lives during the Holocaust, at Yad Vashem website
  4. Karády Katalin a Kennedy fivérek közbenjárására kapott amerikai vízumot

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]