Կավայոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կավայոն
ֆր.՝ Cavaillon[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես45,96 կմ²
ԲԾՄ75 մետր
Բնակչություն25 923 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ84300[3]
Պաշտոնական կայքcavaillon.com(ֆր.)
Կավայոն (Ֆրանսիա)##
Կավայոն (Ֆրանսիա)

Կավայոն (ֆր.՝ Cavaillon, օքս.՝ Cavalhon), Պրովանս-Ալպեր-Լազուր ափ շրջանի ֆրանսիական Վոքլյուզ գավառի քաղաք և համայնք։ Հանդիսանում է համանուն կանտոնի կենտրոնը։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավայոնյան տաճար

Կավայոն քաղաքը գտնվում է Ֆրանսիայի հարավ-արևելքում, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ շրջանի Վոքլյուզի գավառում։ Այն մտնում է Ապտ շրջանի մեջ և հանդիսանում է համանուն կանտոնի կենտրոնը։ Համայնքի մակերեսը կազմում է 45,96 քառ․ կմ։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմել է 24 951 մարդ։

Բնակչության թվաքանակն ըստ տարիների
1962 1968 1975 1982 1990 1999 1999
17 058 21 388 21 259 20 615 23 102 24 572 24 951

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Կուլոն և Դյուրանս գետերի միջգետային հատվածում։ Կավայոնի միջով անցնում է Սեն Ժուլիեն ջրանցքը։ Բացի այդ, կոմունայի տարածքով հոսում է Բուլոն գետը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավայոն բնակավայրը հիմնադրվել է գալերի կողմից, որը կառուցվել է այստեղ՝ Սեն-Ժակ բլրի վրա։ Հռոմեացիները տեղափոխեցին այն հարթավայր և կոչեցին Կաբելիո (անգլ.՝ Cabelio):

Միջնադարում Կավայոնը մտնում էր Կոնտա-Վենեսենի պապական տարածքի կազմի մեջ։ 1251 թվականին Իննոկենտիոս IV Պապը այստեղ օծեց Սեն-Վերեն տաճարը։ 5-րդ դարից մինչև 1801 թվականը Կավայոնը հռոմակաթոլիկական եպիսկոպոսության կենտրոն էր, որը մտնում էր Ավինյոնյան արքեպիսկոպոսության կազմի մեջ։ Շնորհիվ ազատական քաղաքականության պապական իշխանությունների՝ սկսած XIII դարից, Կավայոնը Ավինյոն և Կարպանտրաս քաղաքների հետ միասին համարվում է ֆրանսիական հրեաների կենտրոնը, որոնք փախել էին Ֆիլիպ IV Գեղեցիկի հետապնդումներից։ Քաղաքում կար իրենց գետտոն և XIV դարում այստեղ կառուցվեց սինագոգ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կավայոնյան տաճար, կառուցվել է 1251 թվականին։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավայոնի կայարանում և քաղաքի տարբեր մասերում նկարահանումներ են կատարվել 2007 թվականին վարձույթ դուրս եկած «Միսթր Բինի արձակուրդները» կինոֆիլմի համար։

Այստեղ նկարահանվել են նաև «Մահացու ամառը» (1983Իզաբել Աջանի հետ, և «Անիծված գազոն» (1994) ֆիլմերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]