Կասպարս Ռոգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասպարս Ռոգա
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1974(1974-07-19)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԵլգավա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Լատվիա
Մասնագիտություներաժիշտ և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Q111284009?

Կասպարս Ռոգա (լատիշերեն՝ Kaspars Roga, հուլիսի 19, 1974(1974-07-19)[1], Ելգավա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), լատվիացի խորհրդային ռոք երաժիշտ, 2000 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում "My Star" երգի կատարումով երրորդ տեղը գրաված լատվիական BrainstormՄտագրոհ») ռոք-փոփ երաժշտախմբի չորս անդամներից մեկը։ 1989 թվականից սկսած՝ հանդես է եկել որպես թմբուկ և այլ հարվածային գործիքներ նվագող, իսկ 1993 թվականից ի վեր նաև իրենց երաժշտախմբի կատարումների տեսանկարահանումներ է հեղինակել[2][3]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասպարս Ռոգան ծնվել է 1974 թվականի հուլիսի 19-ին, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ներկայումս՝ Լատվիա) Ելգավա քաղաքում։ 1989 թվականի ամռանը նա իր չորս համադասարանցիների հետ կազմավորել է ռոք-փոփ երաժշտախումբ։ Ավելի ուշ խմբին միացել է նաև Մարիս Միհելսոնսը։

2007 թվականին Կասպարս Ռոգան ամուսնացել է Այյա Աուշկապայի հետ, սակայն ամուսնական այդ կապը շատ երկար չի ձգվել. երեք տարի անց նրանք ամուսնալուծվել են։ Ռոգայի մասին կարելի է նշել նաև, որ նա բուսակեր է։

Տեսանկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսաձայնագրությունների ռեժիսոր՝

  • Sun City Mountains (1993)
  • Ձմեռ (1993)
  • Օդանավեր (1996)
  • Չիհուահուա (1998)
  • Անվերադարձ (1998)
  • Իմ ընկերը (1999)
  • Անանձրև ամպրոպ (2006)
  • Քամի (2006)
  • Թիթեղյա թմբուկներ (2006)
  • Եթե միայն նայեք վրաս (2008)
  • Միայն թե դու ինձ նայես (2008)
  • Բրոնզ (2008)
  • Ալիքներ (2009)
  • Լապտեր (2012)
  • Էլ ի՝նչ ես մտածում (2012)
  • Չհասկացար (2012)
  • Վառվի՛ր, վառվի՛ր պայծառ (2012)
  • Եվրոպա (2013)
  • Թիթեռը շշի մեջ (2013)

DVD-տնօրեն

՝*Սկոնտո մարզադաշտում կազմակերպված «Օրեր, երբ օդանավակայանը չափից դուրս հեռու է» խորագրով հյուրախաղային համերգ

  • «Չորս ափ». համերգ Մեժապարկում
  • «Այնտեղ երևի ինչ-որ բան կա». համերգ Մեժապարկում
  • "Մի ուրիշ նատյուրմորտ", համերգ Սկոնտո մարզադաշտում

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993: Ավելի քան բարձր
  • 1994: Ազատ տեղ չկա
  • 1996: Վերոնիկա
  • 1997: Հենց այն է, ինչ ուզում եք
  • 1999: Երկու արևի արանքում
  • 1999-2000: Արևների միջև
  • 2001: Կատուն, որ չէր ուզում դպրոց գնալ
  • 2001: Առցանց
  • 2003: Օրեր, երբ օդանավակայանը չափից դուրս հեռու է
  • 2003: Վաղվանից մեկ օր առաջ
  • 2005: Չորս ափ
  • 2006: Չորս ափ
  • 2008: Այնտեղ երևի ինչ-որ բան կա
  • 2009: ՔԱՅԼ
  • 2010: Տարիներ ու վայրկյաններ
  • 2012: Եվս մեկ նատյուրմորտ
  • 2012: Ճայեր՝ տանիքներին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Brainstorm - Official Website». brainstorm.lv. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. «Prata Vetra - Russian Website». pratavetra.lv. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]