Կասանդրայի լեռնանցք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասանդրայի լեռնանցք
անգլ.՝ The Cassandra Crossing
Կասանդրայի լեռնանցք ֆիլմի պաստառը
Երկիր Ֆրանսիա
 Գերմանիա
 Իտալիա
 Միացյալ Թագավորություն
 Ավստրալիա
Ժանրմարտաֆիլմ[1][2], ֆիլմ աղետի մասին և թրիլեր
Թվականդեկտեմբերի 18, 1976[3], դեկտեմբերի 18, 1976[3], դեկտեմբերի 25, 1976[3], փետրվարի 3, 1977[3], փետրվարի 9, 1977[3], փետրվարի 16, 1977[3], մարտ 1977[3], մարտի 11, 1977[3], մարտի 31, 1977[3], ապրիլի 20, 1977[3], հունիսի 17, 1977[3], հուլիսի 13, 1977[3], սեպտեմբերի 9, 1977[3], հոկտեմբերի 13, 1977[3], դեկտեմբերի 25, 1977[3], հունվարի 3, 1978[3] և հոկտեմբերի 5, 1978[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋորջ Պան Կոսկատոս[4][2][5]
ՊրոդյուսերԿարլո Պոնտի և Լյու Գրեյդ
Սցենարի հեղինակՏոմ Մանկևիչ, Ռոբերտ Կաց և Ջորջ Պան Կոսկատոս
ԴերակատարներՌիչարդ Հարիս[6][2][7], Սոֆի Լորեն[6][1][2][…], Մարտին Շին[6][2][7], Բերտ Լանկաստեր[2][7], Օ Ջեյ Սիմփսոն[6][7], Ավա Գարդներ[2][7], Ջոն Ֆիլիպ Լոու[2][7], Ինգրիդ Թյուլին[2][7], Լայոնել Սթենդեր[2][7], Լի Ստրասբերգ[2][7], Լու Կաստել[2][7], Անջելա Գուդվին[7], Ռեյ Լավլոք[7], Ռենցո Պալմեր[7], Ալիդա Վալլի[7], Ստեֆանո Պատրիցի[7], Թոմաս Հանթեր, Կարլ Գեբրիել Յորք և Էնն Թերքել[7]
ՕպերատորԷննիո Գվարնյերի
ԵրաժշտությունՋերրի Գոլդսմիթ
ՄոնտաժՖրանսուազա Բոննո
Պատմվածքի վայրՇվեյցարիա, Լեհաստան և Ժնև-Կորնավին երկաթուղային կայարան
Նկարահանման վայրԺնև, Շվեյցարիա, Բազել SBB երկաթուղային կայարան, Գարաբի Վիադուկ, Սեն Ուրսան, Մուտիե և railroad line from Béziers to Neussargues?
ԿինոընկերությունITC Entertainment
Տևողություն129 րոպե
Բյուջե6 000 000 $
Շահույթ15 300 000 $
MPAA վարկանիշ17+
ԿինոՊոիսկID 6973

Կասանդրայի լեռնանցք (անգլ.՝ The Cassandra Crossing), ֆիլմ֊աղետ՝ նկարահանված 1976 թվականին։ Այն պատմում է ուղևորներով լեցուն Ժնև֊Ստոկհոլմ գնացքի զավթման մասին։ Գնացքը դատապարտված էր ընկնելու անդունդը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահաբեկիչները մուտք են գործում Առողջապահության համաշխարհային կազմակերպության շտաբ֊բնակարանը, որը գտնվում է Ժնևում։ Թիկնապահների հետ կրակահերթի ժամանակ նրանք պատահմամբ կոտրում են մի բեռնարկղ, որում գտնվում են մահացու հիվանդության բակտերիաներ։ Հանցագործներից մեկին հաջողվում է փախուստի դիմել և նստել արագընթաց գնացքը, որն ուղևորվում էր Ժնևից դեպի Ստոկհոլմ։ Նրա հետ գնացքում է հայտնվում ու արագ տարածվում ուղևորների շրջանում քիչ հետազոտված հիվանդությունը, որը հետագայում կստանա թոքային ժանտախտ անվանումը։

Ամերիկյան բանակի գնդապետ Մաքենզին, ում հանձնարարված է վերահսկել իրավիճակը, որոշում է կայացնում գնացքը կարանտին անցնելու նպատակով ուղղել դեպի կիսալքված Յանով կայարանը։ Այդ կայարանի հարևանությամբ պատերազմի ժամանակ գտնվել է համակենտրոնացման ճամբար։ Դեպի այդ կայարան հասնելու ուղին անցնում է կիսաքանդված մի կամուրջով, որն ըստ հավանականության, կփլուզվեր, եթե նրա վրայով անցներ երկաթուղային շարժակազմը։ Արդյունքում բոլոր ուղևորները դատապարտվելու էին մահվան։

Այս հեռանկարը հայտնի է դառնում ուղևորներին։ Գնացքում տեղափոխման ժամանակ շատ ուղևորներ առողջանում են թթվածնի բաց բալոնների հետևանքով։ Քիչ դեր չի խաղում այստեղ ֆիլմի գլխավոր հերոս Հարիսը՝ հանճարեղ նյարդավիրաբույժը։ Բայց այս փաստը չի կանգնեցնում Մաքենզիին, ով ցանկանում էր որ Կենտրոնից հիվանդության բացիլի տարածումը չտարածվի ամենուր։ Գնացքում կռիվ է բռնկվում ուղևորների և ԱՀԿ֊ի զինվորների միջև։

Գնացքում էր նաև թմրանյութեր տարածող Նավարոն, ով այս անգամ հերոինի մեծ խմբաքանակ էր տեղափոխում։ Վերջինս սկզբում փորձում է գրավել կառավարման վահանակը և հետո փորձում հասնել մեքենավարի խցիկին։ Բայց ապարդյուն են անցնում նրա ջանքերը, քանի որ զինվորներից մեկը սպանում է նրան։

Արդյունքում ուղևորները պայթեցնում են գազի բալոնները։ Գնացքը անջատվում է մասերի ու արդյունքում դիմացի վագոնները ընկնում են անդունդը։ Իսկ վերջին վագոններին հաջողվում է ձեռքի արգելակով կանգնեցնել գնացք։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում ցուցադրված կամուրջը կոչվում է Գարաբի ուղանցույց, որը կառուցվել է 1881—1884 թվականներին Գյուստավ Էյֆելի կողմից։ Այն ունի 130 մետր բարձրություն և 564,6 մետր երկարություն։ Այսօր էլ այն ծառայում է իր նպատակին։
  • Ֆիլմում նկարահանվել է նաև Լի Ստրասբերգը, ով կինոէկրաններին հայտնվել է խիստ հազվադեպ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դերը
Բերտ Լանկաստեր գնդապետ Մաքենզի
Ռիչարդ Հարիս Ջոնաթան Չեմբերլեն
Սոֆի Լորեն Ջենիֆեր Ռիսպոլի, Չեմբերլենի նախկին կինը
Ավա Գարդներ Մադամ Նիկոլ, մաքսանենգ Նավարոյի ընկերուհին
Օ Ջեյ Սիմփսոն «քահանա, Ինտերպոլի քննիչ, ով հետևում է Նավարոյին
Մարտին Շին Նավարո, մաքսանենգ
Ինգրիդ Տուլին Ելենա Սդրեդներ
Լի Ստրասբերգ Գերման Կապլան
Ալիդա Վալի միսիս Չեդվիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]