Կառլ Լոհներտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլ Լոհներտ
Karl Julius Lohnert
Ծնվել էհոկտեմբերի 27, 1885(1885-10-27)[1]
Ունտերյովիսհայմ, Kraichtal, Karlsruhe, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ
Մահացել էփետրվարի 21, 1944(1944-02-21)[1] (58 տարեկան)
Լայպցիգ, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա[1]
ՔաղաքացիությունFlag of Germany (1935–1945).svg Գերմանական ռայխ
Մասնագիտությունաստղագետ և հոգեբան

Կառլ Յուլիուս Լոհներտ (գերմ.՝ Karl Julius Lohnert, հոկտեմբերի 27, 1885(1885-10-27)[1], Ունտերյովիսհայմ, Kraichtal, Karlsruhe, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ - փետրվարի 21, 1944(1944-02-21)[1], Լայպցիգ, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա[1]), գերմանացի աստղագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականին դպրոցն ավարտելուց հետո Լոհներտը չորս կիսամյակ ուսանել է Հայդելբերգի համալսարանում, որտեղ մինչև 1907 թվականը աշխատել է որպես Մաքս Վոլֆի ասիստենտ։ Այս ընթացքում նա հայտնաբերել է չորս աստերոիդ, ինչպես նաև զբաղվել է միգամածությունների հետազոտություններով[2]։

Դրանից հետո նա ևս 5 տարի ուսանել է հոգեբանություն Լայպցիգի համալսարանում, որտեղ և պաշտպանել է իր դոկտորական աշխատությունը[3]։

Լոհներտ իր կողմից 1907 թվականին հայտնաբերած աստերոիդներից մեկը անվանել է իր հոգեբանության դասախոսներից մեկի՝ Վիլհելմ Վունդտի անունով, (635) Վունդիտա[4]։

Կառլ Լոհներտի պատվին է անվանվել (11434) Լոհներտ աստերոիդը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #117196835 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Die Sternverteilung um die großen Nebel bei ξ Persei und 12 Monocerotis. In: Sirius. Zeitschrift für populäre Astronomie. Bd. 35, 1907, Mayer, Leipzig, S.279 (գերմ.)
  3. Wilhelm Wirth: Psychophysik: Darstellung der experimentellen Psychologie. Hirzel, Leipzig, 1912, S.354-355 (գերմ.)
  4. 4,0 4,1 Lutz D. Schmadel: Dictionary of Minor Planet Names, Springer Science, 2012, S.778, ISBN 978-3-642-29718-2, Google Books Vorschau (անգլ.)