Jump to content

Կառլ Թուրեքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Թուրեքյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1927(1927-10-25)[1]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 15, 2013(2013-03-15)[1] (85 տարեկան)
Բրենֆորդ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, երկրաֆիզիկոս, երկրաբան և երկրաքիմիկոս
Հաստատություն(ներ)Եյլի համալսարան
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Պարգևներ
 Karl Karekin Turekian Վիքիպահեստում

Կառլ Գարեգին Թուրեքյան (հոկտեմբերի 25, 1927(1927-10-25)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 15, 2013(2013-03-15)[1], Բրենֆորդ[2][6]), ամերիկահայ երկրաֆիզիկոս, երկրաբան և երկրաքիմիկոս, գիտությունների դոկտոր, Եյլի համալսարանի երկրաբանության և երկրաֆիզիկայի պատվավոր պրոֆեսոր, ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1984)[7], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ, Երկրաքիմիական ընկերության նախագահ[8],Եյլի համալսարանի երկրաքիմիայի ռահվիրա[9]։ Ուսումնասիրել է մոլորակագիտության հարցերի լայն շրջանակներ։ Եյլի կենսոլորտային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն[10], Եյլի Եղիսաբեթյան ակումբի անդամ[9]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Թուրեքյանը ծնվել է 1927 թվականի հոկտեմբերի 25-ին Բրոնքսում, Հայոց ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների ընտանիքում։ Ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում։ 1949 թվականին բակալավրի աստիճան է ստացել Ուիթոն քոլեջում, իսկ 1955 թվականին Կոլումբիայի համալսարանում առաջիններից մեկը ստացել է երկրաքիմիայի դոկտորի աստիճան[11]։ Հաջորդ տարի նա ընդունվել է Եյլի համալսարան[9]։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրեքյանի հետազոտությունների հիմնական ուղղությունը եղել է միկրոտարրերի երկրաքիմիան։ Զբաղվել է ծովային, մթնոլորտային և ցամաքային երկրաքիմիայի, ինչպես նաև մոլորակագիտության բնագավառում մոլորակների ձևավորման և զարգացման ուսումնասիրություններով։ Նրա աշխատանքի մեկ այլ ուղղություն էր երկրաքրոնոլոգիան։

Թուրեքյանի աշխատանքը հիմք է դրել ստրոնցիումի իզոտոպների հարաբերակցության լայն կիրառմանը Երկրի շրջակա միջավայրի պատմության բացահայտման գործում։ 1956 թվականին նա տեղափոխվել է Եյլի համալսարան, որտեղ էլ անցկացրել է իր հետագա ողջ մասնագիտական կարիերան[12]։

1970-ական թվականներին նա դարձել է GEOSECS ծրագրի ղեկավարներից մեկը, որը շատ բան է արել օվկիանոսում քիմիական հատկությունների հիմնարար բաշխումն առաջին անգամ բացահայտելու գործում[12]։

Թուրեքյանն ուսումնասիրել է Երկրի շրջակա միջավայրում քիմիական փոխանակումը և օգտագործել է տարբեր ռադիոակտիվ իզոտոպներ՝ որոշելու ապարների տարիքը, օվկիանոսում կենսաբանական պրոցեսների և մթնոլորտում ռադիոնուկլիդների տեղափոխման արագությունը[13]։

Թուրեքյանը խմբագրական պաշտոններ է զբաղեցրել ութ գիտական ամսագրերում և տարբեր վարչական պաշտոններ՝ Եյլի համալսարանում։ 1980-ական թվականներին եղել է երկրաբանության և երկրաֆիզիկայի ամբիոնի վարիչ[6]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Թուրեքյանն ամուսնացել է Ռոքսանայի հետ։ Նրանց ունեցել են երկու զավակ՝ Կառլա Էնն և Վոն Չառլզ Թուրքյաններ, երկու թոռ[9]։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. CONOR.Sl
  4. https://www.geolsoc.org.uk/About/Awards-Grants-and-Bursaries/Society-Awards/Wollaston-Medal
  5. https://www.agu.org/honors/ewing/past-recipients
  6. 6,0 6,1 «A Giant Has Fallen». Institute for Biospheric Studies (անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. «Karl K. Turekian». www.nasonline.org. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
  8. «Karl K. Turekian (1927-2013)». www.geochemsoc.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «In memoriam: Karl Turekian». YaleNews (անգլերեն). 2013 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
  10. Yale Environmental News, 2003
  11. National Academies Press, 2000
  12. 12,0 12,1 12,2 «Karl K. Turekian». Honors Program (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
  13. «Karl Turekian | Faculty of Arts and Sciences». fas.yale.edu. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
  14. «V.M. Goldschmidt Award | Geochemical Society». www.geochemsoc.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
  15. «The Geological Society of London - Wollaston Medal». www.geolsoc.org.uk. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
  16. «DeVane Medalists | Yale Phi Beta Kappa». pbk.yalecollege.yale.edu. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Թուրեքյան — ResearchGate

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Թուրեքյան» հոդվածին։