Կառլոս Սահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կառլոս Սահակյան | |
---|---|
Կառլոս Սահակյանն իր արվեստանոցում | |
Ծնվել է | օգոստոսի 3, 1957[1][1][2] (67 տարեկան) |
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Մասնագիտություն | գրող և նկարիչ |
Ազգություն | Հայ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա, Ուրուգվայ |
Carlos Sahakian Վիքիպահեստում |
Կառլոս (հայերեն՝ Արտաշես) Սահակյան (օգոստոսի 3, 1957[1][1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), հայկական արմատներով ֆրանսա-ուրուգվացի նկարիչ և գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլոս Սահակյանը, ծնված 1957 թ. Մոնտեվիդեոյում, իր գեղարվեստական դասընթացները սկսեց Էչենիկեի և Մոնտիելի հետ Ուրուգվայի Կոնստրուկցիոն սեմինարում։ 1977 թվականից ի վեր, Ֆրանսիայում ընդունվելեվ որպես քաղաքական փախստական, նա շարունակեց ուսումը Վինչենի համալսարանի Արվեստի պատմություն բաժնում, միաժամանակ միացավ նաև Փարիզի լատինոամերիկացի արվեստագետների խմբին[3] :
Կառլոս Սահակյանը մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցահանդեսների Ֆրանսիայում, Իսպանիայում, Եգիպտոսում և Ուրուգվայում[3][4], : 1990-ականների սկզբին իր երկու անհատական ցուցահանդեսները Ֆրանսիայում ( Conches en Ouche ) և Ուրուգվայում ( Alliance Française ) բարձրացրին նրա նկարների ճանաչելիությունը։
Իր գործունեության սկզբից ի վեր Կառլոս Սահակյանը հիմնականում գործածում է յուղաներկի տեխնիկան։ 1980-ականներին և 1990-ականներին Փարիզում նկարված իր աշխատանքներում նկարիչը կիրառում է տարբեր գույների և տեքստուրաների խաղ ` իր նկարներին մշուշոտ և երազային տեսք հաղորդելու համար։ «Կառլոս Սահակյանի աշխատանքները վեր հառնող մտքերի պատկերավորումն են (...), որոնք կազմում են նրբաճաշակ կառուցվածքների, բազմակի առաջարկությունների ներդաշնակ և արդյունավետ շարք» (Ալիսա Գալ[5] ):
Միևնույն ժամանակ, նրա պոեզիան տպագրվում է Ուրուգվայում և Ֆրանսիայում[6][7], : Նրա «Գունավոր հոմբր » բանաստեղծությունների հավաքածուն 1988 թվականին արժանացել է Առաջին մրցանակի «Ապարտեիդ Բաստա» պոեզիայի մրցույթում[4] :
Ըստ ուրուգվայցի բանաստեղծ և էսսեիստ Լուիս Բրավոյի ՝ Կառլոս Սահակյանի բանաստեղծական աշխատանքները կապված են Ուրուգվայի մշակութային շարժման հետ[8]։
2010 թվականից, ավելի քան 15 տարվա ընդմիջումից հետո, Կարլոս Սահակյան վերսկսում է ցուցահանդեսները։ Նա կազմակերպել է մի քանի ցուցահանդեսներ Եվրոպայում[9] և Լատինական Ամերիկայում[10], մասնավորապես՝ 2012 թվականին Փարիզում[11], 2019 թվականին՝ Լիսաբոնում[5][12], :
Հասարակական-քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լքելով Ուրուգվայը ռազմական բռնապետության պատճառով և հաստատվելով Ֆրանսիայում որպես քաղաքական փախստական ՝ Կառլոս Սահակյանը նկարիչը պայքարել է Լատինական Ամերիկայի ավտորիտար ռեժիմի դեմ, Ապարտհեյդի դեմ և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության օգտին։ Լինելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությունը վերապրած հայ ընտանիքից ՝ Կառլոս Սահակյանը նվիրվել է նաև հայրենիքին՝ Հայաստանին, մասնավորապես ՝ Լեռնային Ղարաբաղի 2020 թ. պատերազմի ժամանակ ։ Արվեստագետը ցուցաբերեց նվիրվածություն իր ազգի ճակատագրի նկատմամբ․ նա կենտրոնացրեց իր ողջ ուժը Պորտուգալիայի Կաստելո դե Վիդեի քաղաքային խորհրդին (որն ինքը համարում է «ճգնավորության» վայր իր համար) ներկայացնելու Հայաստանում տիրող պատերազմական իրավիճակը և հանդես գալով Հայաստանին ու Արցախին սատարելու միջնորդությամբ[13] :
-
Նվիրատվության լուսանկար, Մոնտեվիդեոյի քաղաքապետարան, 2 սեպտեմբերի, 2014 թ
-
Նվիրատվության վկայագիր, Մոնտեվիդեոյի քաղաքապետարան, 2 սեպտեմբերի, 2014 թ
Արդեն 1980-ականներին Կառլոս Սահակյանը, 1988-ի Հայաստանի մի շարք քաղաքներ ավերած երկրաշարժի ժամանակ, աջակցել է լատինամերիկյան արվեստագետների հետ դրամահավաքի իրականացմանը ՝ կազմակերպելով բարեգործական համերգ Սորբոնի մեծ ամֆիթատրոնում՝ «Լատինական Ամերիկան Հայաստանի համար» խորագրով։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Paris en Botella, Monte Sexto (1986)
- Pronaos, la Carpe (1990)
- Alfajias de Montevideo, Proyeccion (1992)
- Color Hombre, I.N.C.L.A.(1988)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Autores.uy (իսպ.) — 2014.
- ↑ 2,0 2,1 Authority file of the National Library of Uruguay (իսպ.)
- ↑ 3,0 3,1 Pensées Sauvages. «Pensées Sauvages - fiche Artiste: Carlos Sahakian» (français). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 Carlos Sahakian (1988). Colombre Hombre (Espagnol). Paris: I.N.C.L.A. էջ 1.
{{cite book}}
: More than one of|pages=
and|page=
specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 5,0 5,1 Centro InterculturaCidade. «Invitation à l'exposition de peinture de Carlos Sahakian» (Portugais).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Penséesauvages - art contemporain à Dourdan - Éric Durousset et Carlos Sahakian». penseesauvages.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Carlos Sahakian | Autores.uy». autores.uy. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Luis Bravo. «Huérfanos, iconoclastas, plurales (La generación poética uruguaya del 80)» (PDF) (Espagnol). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Portes ouvertes des ateliers d'artistes loir-et-cher» (PDF) (Français).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ «Resolución Nº 3992/14». www.montevideo.gub.uy. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Anahid Samikyan. «Mensuel des cultures arméniennes n7» (PDF) (Français).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Vitor Silva. «Apresentaçao da exposiçao de Carlos Sahakian, Lisboa» (Portugais).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Carlos Sahakian. «Mau tempo em Karabakh: a guerra total contra o povo arménio» (Portugais).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլոս Սահակյան» հոդվածին։ |