Jump to content

Կառլոս Սաավեդրա Լամաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլոս Սաավեդրա Լամաս
իսպ.՝ Carlos Saavedra Lamas
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1878(1878-11-01)[1][2][3][…]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Մահացել էմայիսի 5, 1959(1959-05-05)[1][2][3][…] (80 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
ԳերեզմանՌեկոլետա գերեզմանատուն
ՔաղաքացիությունԱրգենտինա
ԿրթությունԲուենոս Այրեսի համալսարան, Բուենոս Այրեսի ազգային համալսարան և Լա Պլատայի ազգային համալսարան
Մասնագիտությունիրավաբան, փաստաբան, դիվանագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԲուենոս Այրեսի համալսարան և Լա Պլատայի ազգային համալսարան
Զբաղեցրած պաշտոններՊատգամավորների պալատի անդամ, դեսպան, Minister of Foreign Affairs and Worship?, Պատգամավորների պալատի անդամ և minister of Justice and Human Rights of Argentina?
ԿուսակցությունNational Autonomist Party?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունAcademia Nacional de Ciencias Morales y Políticas?
 Carlos Saavedra Lamas Վիքիպահեստում

Կառլոս Սաավեդրա Լամաս (իսպ.՝ Carlos Saavedra Lamas, նոյեմբերի 1, 1878(1878-11-01)[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա - մայիսի 5, 1959(1959-05-05)[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի իրավաբան և քաղաքական գործիչ, որը 1936 թվականին դարձել է խաղաղության Նոբելյան մրցանակի առաջին լատինաամերիկացի դափնեկիրը[6][7]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1878 թվականին Բուենոս Այրեսում։ 1903 թվականին ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանը՝ ստանալով իրավագիտության դոկտորի աստիճան։ Եղել է միջազգային իրավունքի պրոֆեսոր, ինչպես նաև իրավագիտություն և սոցիոլոգիա է դասավանդել Լա Պլատայի համալսարանում: Իր քաղաքական կարիերան սկսել է 1906 թվականին՝ գլխավորելով պետական վարկային ծառայությունը։ 1908 թվականին ընտրվել է Արգենտինայի խորհրդարանի պատգամավոր, իսկ 1915 թվականին նշանակվել է արդարադատության և հանրային կրթության նախարար։ Արգենտինայում մշակել է աշխատանքային օրենսդրությունը, այնուհետև մասնակցել է ԱՄԿ ստեղծմանը 1919 թվականին և նախագահել է դրա համաժողովը Ժնևում 1928 թվականին:

1932-1938 թվականներին աշխատել է որպես արտաքին գործերի նախարար Ագուստին Պեդրո Խուստոյի կառավարությունում: Այս պաշտոնում մասնակցել է Բոլիվիա-Պարագվայական հակամարտության կարգավորմանը՝ ստեղծելով վեց չեզոք ամերիկյան պետությունների հաշտեցման հանձնաժողով, որը միջնորդել է խաղաղության համաձայնագիրը 1934 թվականի հունիսին: Հակապատերազմական դաշնագրի մշակողն է, որը հետագայում ստացել է նրա անունը[8]։ 1935 թվականին Ադոլֆ Հիտլերի կառավարության կողմից պարգևատրվել է երկաթե խաչով[9]։ Իր խաղաղապահ ծառայությունների համար 1936 թվականին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ։ Նույն թվականին ընտրվել է Ազգերի լիգայի նախագահ[9]։

Մահացել է 1959 թվականին Բուենոս Այրեսում 80 տարեկան հասակում և թաղված է Ռեկոլետա գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1936/
  5. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  6. «The Nobel Peace Prize 1936» (անգլերեն). Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-12-27-ին. Վերցված է 2012-12-25-ին.
  7. Haberman, Frederick W. (1999). «Nobel lectures in peace 1926—1950». Volume 2 of Peace 1901-. Nobel lectures, including presentation speeches and laureates' biographies. World Scientific, p. 255. ISBN 981-02-3415-5
  8. Ермолаев, 1961
  9. 9,0 9,1 Михаил Липкин. «Сааведра, Ламас Карлос». Энциклопедия «Кругосвет». Արխիվացված է օրիգինալից 2014-01-06-ին. Վերցված է 2014-01-05-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ермолаев В. И. Очерки истории Аргентины. — М.: Соцэкгиз, 1961. — 588 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլոս Սաավեդրա Լամաս» հոդվածին։