Մարիո Ֆորտինո Ալֆոնսո Մորենո Ռեյես (անգլ.՝ Mario Fortino Alfonso Moreno Reyes, օգոստոսի 12, 1911(1911-08-12)[1][2][3], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] - ապրիլի 20, 1993(1993-04-20)[5][1][2][3], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի կատակերգու դերասան, սցենարիստ և պրոդյուսեր, հայտնի է Կանտինֆլաս բեմական անվամբ: Հաճախակի խաղում էր աղքատ գյուղացու կամ ցածր սոցիալական խավերի ներկայացուցիչների` պելադոների դերեր: Նրա բնորոշ դերերը զուգորդվում էին Մեքսիկայի ազգային յուրօրինակությամբ, որը հնարավորություն էր տալիս նրան զարգացնելու իր հաջող կարիերան կինոյի բնագավառում, ոչ միայն իր երկրում այլև Հոլիվուդում: Մի անգամ Չարլի Չապլինը Կանտինֆլասին անվանում է «աշխարհի մեծագույն կոմիկ»[6][7]: Նրան հաճախ անվանում էին «մեքսիկական Չարլի Չապլին»[8]: Հոլիվուդում կոմիկը առավելապես հայտնի էր «80 օր աշխարհի շուրջը» կինոնկարի Պասպարտուի դերով:
Կանտինֆլասը ծնվել է փոստային ցրիչ Պեդրո Մորենո Էսկիվելի և Մարիա դե լա Սոլեդադ Ռեյես Գիսարի ընտանիքում: Բացի նրանից ընտանիքում եղել են ևս 7 երեխաներ: Կալիֆոռնիայով ԱՄՆ մեկնելու անհաջող փորձից հետո, դեռևս անչափահաս տարիքից սկսում է ապրուստի միջոցներ վաստակել, զբաղվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտով[9]: Սակայն կատակերգուի էությունը գերակշռեց մենամարտության կրքին և Ռեյեսը հայտնվեց վրանային կրկեսում, այնուհետև պրոֆեսիոնալ թատրոնում և կինոյում: 1936 թվականին նա ամուսնանում է ռուս աղջկա` Վալենտինա Իվանովնա Զուբարեֆֆի հետ և ապրում են միասին միչև նրա մահը, 1966 թվականի հունվարը[10]: 1961 թվականին Վալենտինան ընդունում է Կանտինֆլասի մեկ այլ կնոջից ունեցած երեխային, որին կոչում էին Մարիո Մորենո Արտուրո Իվանովա, որի հետևանքով էլ նրան սխալմամբ համարում էին հոգեորդի[11]:
↑Ilan Stavans. The riddle of Cantinflas: Essays on Hispanic popular culture, 1st ed. ISBN 0-8263-1860-6. Albuquerque, NM: University of New Mexico. 1998, page 37.