Jump to content

Կամիլա Իսմաիլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամիլա Իսմաիլովա
Ծնվել էհուլիսի 22, 2004(2004-07-22) (20 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Երկիր Սան Մարինո
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
 Kamilla Ismailova Վիքիպահեստում

Կամիլա Իսմաիլովա (ռուս.՝ Ками́лла Исмаи́лова, հուլիսի 22, 2004(2004-07-22), Մոսկվա, Ռուսաստան), ռուս փոփ երգչուհի, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի, «Kinder МУЗ Awards» մրցանակաբաշխության հաղթող։ Եղել է Յանա Ռուդկովսկայայի «S.T.A.R.S կինոյի և շոու բիզնեսի ակադեմիա» պրոդյուսերական կենտրոնի ուսանող և Муз-ТВ-ում «Մանկական տասը Յանա Ռուդկովսկայայի հետ» երաժշտական հիթ շքերթի հաղորդավարը[1][2][3]։

Ներկայացրել է Սան Մարինոն Մանկական Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում՝ «Mirror» երգով, որտեղ զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը[4][5][6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2004 թվականի հուլիսի 22-ին Մոսկվայում[7]։

Եղել է Муз-ТВ-ի «Մանկական տասը Յանա Ռուդկովսկայայի հետ» երաժշտական հիթ շքերթի և RU․TV-ի «Tryndfashion» հաղորդաշարի հաղորդավարներից[8][9][10]։

Նկարահանվել է Պոլինա Գագարինայի «A Million Voices» երգի տեսահոլովակում[11]:

Ելույթ է ունեցել «Մանկական երեկույթի գոտի 2017»-ում, որտեղ կատարել է իր «If It's Not With You» երգը[12]:

Մանկական Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի 29-ին հայտարարվել է, որ Կամիլա Իսմայիլովան ներկայացնելու է Սան Մարինոն Մանկական Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում «Mirror» երգով, որն ընտրվել է ներքին ընտրությամբ։ Չնայած այս մրցույթում ցանկացած երկիր ներկայացնող մասնակիցը պետք է լինի այդ երկրի քաղաքացի, Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է բացառություն անել Սան Մարինոյի համար[13][14][15]։

Մրցույթը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 21-ին Սոֆիայում (Բուլղարիա): Քվեարկության արդյունքներով Կամիլան հավաքել է 36 միավոր՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնակնաը (16-ից)[16][17][18]։

Զգեստը, որով Կամիլան հանդես է եկել Բուլղարիայում, ստեղծել է բելառուս դիզայները[19]։

«Մանկական նոր ալիք 2016» մրցույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Կամիլան դարձել է ռուսական «ЭЙ`ВА» եռյակի անդամ, որը ստեղծվել է հատուկ «Մանկական նոր ալիք 2016» մրցույթին մասնակցելու համար։ Արդյունքում խումբն այնտեղ գրավել է առաջին հորիզոնականը՝ այն կիսելով Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Ալեքսեյ Զագուբինի հետ[20]։

Kinder МУЗ Awards (2015-2017 թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին հայտնի է դարձել, որ Կամիլան առաջադրվել է Kinder МУЗ մրցանակաբաշխության երեք անվանակարգերում՝ «Տարվա լավագույն կատարող մինչև 12 տարեկան», «Տարվա լավագույն տեսահոլովակ» («Breathe» երգի համար) և «Տարվա բեկումնային արդյունք»[21]: Արդյունքում հաղթել է դրանցից միայն մեկ անվանակարգում[22][23]։ Եղել է նաև նրցանակաբաշխության հատուկ հյուրերից՝ կատարելով «Mirror» և «Acapella of the Soul» (Ֆիլիպ Կիրկորովի հետ) երգերը[22][23]։

2016 թվականին Կամիլան կրկին առաջադրվել է նույն մրցանակին, բայց չորս անվանակարգերում՝ «Տարվա լավագույն կատարող մինչև 12 տարեկան», «Տարվա լավագույն երգ անգլերենով» («Mirror»), «Տարվա լավագույն դուետ» (Ֆիլիպ Կիրկորովի հետ) և «Տարվա լավագույն երիտասարդ հեռուստահաղորդավար»[24]։ Քվեարկության արդյունքների համաձայն՝ նրան կրկին հաջողվել է հաղթել միայն մեկ անվանակարգում՝ «Տարվա լավագույն մինչև 12 տարեկան կատարող»[25]: Այս անգամ Կամիլան կատարել է իր «If It's Not With You» երգը[26]:

2017 թվականին կրկին առաջադրվել է նույն մրցանակին և կրկին երեք անվանակարգերում՝ «Տարվա լավագույն կին կատարող 13-ից 18 տարեկան», «Տարվա լավագույն օտարալեզու տեսահոլովակ» («My Hit Song») և «Տարվա լավագույն օտարալեզու երգ» («My Hit Song»)[27]: Հաղթել է «Տարվա լավագույն օտարալեզու երգ» անվանակարգում[28]։

Հետագա տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ պահից Կամիլան այլ տեղ չի ելույթ ունեցել, բայց երաժշտական կարիերայից հետո սկսել է ակտիվորեն զբաղվել կերպարվեստով, պարբերաբար հրապարակում է իր ինստալյացիաները Ինստագրամի իր էջերից մեկում[29]։

Ապրում է Չիկագոյում (ԱՄՆ), որտեղ սովորում է Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոցում[30]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Кто составит конкуренцию Руслану Асланову на детском «Евровидении-2015»?». belta.by. 2015-11-16. Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին. Վերցված է 2015-11-16-ին.
  2. «#JESC2015: Kamilla Ismailova con 'Mirror' representará a San Marino». esccronicas.wordpress.com/. 2015-10-29. Արխիվացված է օրիգինալից 2015-12-23-ին. Վերցված է 2015-10-29-ին.
  3. «San Marino: Kamilla Ismailova To JESC 2015». eurovoix.com. 2015-10-29. Արխիվացված է օրիգինալից 2015-10-30-ին. Վերցված է 2015-10-29-ին.
  4. «Победителем детского «Евровидения-2015» стала Дестини Чукуньере из Мальты, белорус Руслан Асланов на четвертом месте». belta.by. 2015-11-21. Արխիվացված է օրիգինալից 2015-11-23-ին. Վերցված է 2015-11-21-ին.
  5. «Кто победил на конкурсе «Детское Евровидение-2015»?». aif.ru. 2015-11-21. Արխիվացված է օրիգինալից 2015-11-22-ին. Վերցված է 2015-11-21-ին.
  6. «Детское Евровидение-2015: победила Мальта». kp.ua. 2015-11-21. Արխիվացված է օրիգինալից 2015-11-23-ին. Վերցված է 2015-11-21-ին.
  7. «JESC 2015: Russian Kamilla Ismailova to represent San Marino». eurovisionary.com. 2015-10-29. Արխիվացված է օրիգինալից 2015-10-30-ին. Վերցված է 2015-10-29-ին.
  8. «Кто составит конкуренцию Руслану Асланову на детском «Евровидении-2015»?». belta.by. 2015-11-16. Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին. Վերցված է 2015-11-16-ին.
  9. «#JESC2015: Kamilla Ismailova con 'Mirror' representará a San Marino». esccronicas.wordpress.com/. 2015-10-29. Արխիվացված է օրիգինալից 2015-12-23-ին. Վերցված է 2015-10-29-ին.
  10. «San Marino: Kamilla Ismailova To JESC 2015». eurovoix.com. 2015-10-29. Արխիվացված է օրիգինալից 2015-10-30-ին. Վերցված է 2015-10-29-ին.
  11. «Polina Gagarina - A Million Voices (Russia) 2015 Eurovision Song Contest». YouTube. 2015-03-16. Արխիվացված է օրիգինալից 2015-06-05-ին. Վերցված է 2015-03-16-ին. Появление Камиллы Исмаиловой — 0:36, 1:30, 1:33 (сзади), 2:16, 2:39 (сзади) и 2:49 (сзади).
  12. «Камилла Исмаилова - If it's not with you (Детская партийная зона 2017)». YouTube. 2017-06-20. Արխիվացված է օրիգինալից 2020-02-16-ին. Վերցված է 2017-06-20-ին.
  13. «#JESC2015: Kamilla Ismailova con 'Mirror' representará a San Marino». esccronicas.wordpress.com/. 2015-10-29. Արխիվացված է օրիգինալից 2015-12-23-ին. Վերցված է 2015-10-29-ին.
  14. «San Marino: Kamilla Ismailova To JESC 2015». eurovoix.com. 2015-10-29. Արխիվացված է օրիգինալից 2015-10-30-ին. Վերցված է 2015-10-29-ին.
  15. «Kamilla Ismailova To Represent San Marino With "Mirror"!». escbubble.com. 2015-10-29. Արխիվացված է օրիգինալից 2015-11-03-ին. Վերցված է 2015-10-29-ին.
  16. «Победителем детского «Евровидения-2015» стала Дестини Чукуньере из Мальты, белорус Руслан Асланов на четвертом месте». belta.by. 2015-11-21. Արխիվացված է օրիգինալից 2015-11-23-ին. Վերցված է 2015-11-21-ին.
  17. «Кто победил на конкурсе «Детское Евровидение-2015»?». aif.ru. 2015-11-21. Արխիվացված է օրիգինալից 2015-11-22-ին. Վերցված է 2015-11-21-ին.
  18. «Детское Евровидение-2015: победила Мальта». kp.ua. 2015-11-21. Արխիվացված է օրիգինալից 2015-11-23-ին. Վերցված է 2015-11-21-ին.
  19. «РЕПОРТАЖ: Генеральная репетиция детского «Евровидения». Чем удивят участники?». belta.by. 2015-11-20. Արխիվացված է օրիգինալից 2015-11-21-ին. Վերցված է 2015-11-20-ին.
  20. «"Детскую Новую волну 2016" в Артеке выиграли россияне». Комсомольская правда. 2016-08-15. Արխիվացված է օրիգինալից 2016-09-01-ին. Վերցված է 2016-08-15-ին.
  21. «Третья церемония награждения детской музыкальной премии «Kinder МУЗ Awards 2015»». Муз-ТВ. 2015-11-23. Արխիվացված է օրիգինալից 2018-02-14-ին. Վերցված է 2015-11-23-ին.
  22. 22,0 22,1 «Итоги третьей церемонии вручения премии «Kinder МУЗ Awards»». Муз-ТВ. 2015-11-30. Արխիվացված է օրիգինալից 2018-03-22-ին. Վերցված է 2015-11-30-ին.
  23. 23,0 23,1 ««Kinder МУЗ Awards 2015»: Яна Рудковская, Дима Билан и другие гости премии». ru.hellomagazine.com. 2015-11-30. Արխիվացված է օրիգինալից 2015-12-05-ին. Վերցված է 2015-11-30-ին.
  24. «Четвертая церемония награждения детской музыкальной премии «Kinder МУЗ Awards 2016»». Муз-ТВ. 2016-12-01. Արխիվացված է օրիգինալից 2018-02-19-ին. Վերցված է 2016-12-01-ին.
  25. «Премия «Kinder МУЗ Awards 2016» собрала всех звёзд». Муз-ТВ. 2016-12-15. Արխիվացված է օրիգինալից 2018-02-13-ին. Վերցված է 2016-12-15-ին.
  26. «Камилла Исмаилова - "If It's Not With You", «Kinder МУЗ Awards 2016»». YouTube. 2016-12-14. Արխիվացված է օրիգինալից 2021-04-25-ին. Վերցված է 2016-12-14-ին.
  27. «Пятая церемония награждения детской музыкальной премии «Kinder МУЗ Awards 2017»». Муз-ТВ. 2017-11-24. Արխիվացված է օրիգինալից 2018-02-08-ին. Վերցված է 2017-11-24-ին.
  28. ««Kinder МУЗ Awards»: Киркоров вывел в свет наследников, а Басков назвал Бузову лучшей певицей». Комсомольская правда. 2017-12-07. Արխիվացված է օրիգինալից 2017-12-08-ին. Վերցված է 2017-12-07-ին.
  29. «kamilla ismailova». Instagram. Արխիվացված է օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
  30. «kami». Instagram.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլա Իսմաիլովա» հոդվածին։