Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 7, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Բաքուն 1904 թ., ետին պլանում երևում է Սբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին
Բաքուն 1904 թ., ետին պլանում երևում է Սբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին

Հայերը Ադրբեջանում, ժամանակակից Ադրբեջանի գրեթե բոլոր շրջաններում հայերն ապրել են հնագույն ժամանակներից։ 1988-92-ին Ադրբեջանում կազմակերպված հայերի ջարդերից հետո այնտեղ հայ համայնք այլևս գոյություն չունի։

Ադրբեջանի ներկայիս տարածքը, որն ընկած է Կուր գետի և Կովկասյան լեռնաշղթայի միջև, պատմականորեն կազմել է Աղվանք երկիրը։ Իսկ Կուրի և Արաքսի, ինչպես նաև Կուրի ստորին հոսանքի և Կասպիական (այժմ` Թալիշի) լեռնաշղթայի միջև ընկած տարածքները կազմել են Պատմական Հայաստանի Արցախ, Ուտիք և Փայտակարան, մասամբ` Սյունիք և Այրարատ նահանգները։ 387-ին, Մեծ Հայքի թագավորության բաժանումից հետո, Սասանյան Իրանը Փայտակարան նահանգը կցել է Ատրպատականին, իսկ Արցախ, Ուտիք նահանգներից և բուն Աղվանքից կազմել է Աղվանից մարզպանությունը։

Վաղ միջնադարում բուն Աղվանքը, Փայտակարանը ենթարկվել են պարսից արքունիքին, ապա 7-8-րդ դդ. անցել են արաբների տիրապետության տակ։ 9-րդ դարից սկսած` այս տարածքներում հայտնվել են տարբեր վաչկատուն ցեղեր, որոնք հաստատել են իրենց պետական կազմավորումները: շարունակել...