Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 4, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Կոլիզեյը
Կոլիզեյը

Հռոմեական կայսրություն (լատիներեն՝ Imperium Romanum; հին հունարեն՝ Βασιλεία Ῥωμαίων), Հին Հռոմի հետ-հանրապետական ժամանակաշրջան, որը բնութագրվում է միանձնյա իշխանությամբ և Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում վիթխարի տարածքներ ընդգրկող պետության հաստատմամբ: Եզրույթն օգտագործվում է բնութագրելու Հին Հռոմի պատմությունը սկսած առաջին կայսր՝ Օգոստոսի կառավարումից մինչև 476թ.:

Կայսրությանը նախորդող 500-ամյա պատմություն ունեցող Հռոմի Հանրապետությունը թուլացել էր բազմաթիվ քաղաքացիական պատերազմների պատճառով (քաղաքացիական պատերազմների ժամանակ բազմաթիվ սենատորներ սպանվել էին, և Սենատում գերակշռում էին Առաջին կամ Երկրորդ եռապետության այս կամ այն մասնակիցների աջակիցները): Պատմաբանները մատնանշում են մի շարք իրադարձություններ, որոնք բնութագրում են հանրապետություն-կայսրություն անցումը, ներառյալ Հուլիոս Կեսարի հռչակումը որպես ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44 թ.), Ակտիումի ճակատամարտը (մ.թ.ա. 31 թ. սեպտեմբերի 2), և Սենատի կողմից Գայոս Օկտավիանոսին պատվավոր «Օգոստոս» կոչման շնորհումը (մ.թ.ա. 27 թ. հունվարի 4) շարունակել...