Կաղապար:Օրվա հոդված/Հունիսի 20, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Անտիոքը 16-րդ դարում
Անտիոքը 16-րդ դարում

Անտիոքը Որոնտեսի վրա կամ պարզապես Անտիոք (Ավագ Անտիոք կամ Մեծն Անտիոք; հուն․՝ Ἀντιόχεια ἡ ἐπὶ Δάφνῃ, Ἀντιόχεια ἡ ἐπὶ Ὀρόντου or Ἀντιόχεια ἡ Μεγάλη; ասորերեն՝ ܐܢܛܝܘܟܝܐ Anṭiokia; լատին․՝ Antiochia ad Orontem; արաբերեն:انطاکیه, Anṭākiya), քաղաք Ասորիքում (Սիրիա), Որոնտես գետի ափին: Հելլենիստական, այնուհետև՝ քրիստոնեական մտքի և մշակույթի կենտրոններից, Ընդհանրական եկեղեցու հինգ տիեզերական աթոռներից։ Իր մեծությամբ և կարևորությամբ եղել է երրորդ քաղաքը` Հռոմից և Ալեքսանդրիայից հետո։ Գտնվում է Անթաքյա քաղաքից ոչ հեռու:

Անտիկ աղբյուրներում հիշատակվում է հնում գոյություն ունեցած Անտիոք անունով 16 քաղաքների մասին: Դրանցից ամենահայտնին հին Ասորիքում` Օրոնտես գետի վրա կառուցված Անտիոք քաղաքն է (հայկական աղբյուրներում` Ավագ Անտիոք կամ Մեծն Անտիոք), որը ներկայումս տեղակայված է Թուրքիայի Անթաքյա քաղաքի մոտ: շարունակել...