Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 39, 2023 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Հայ-պարթևական պատերազմ կամ Տիգրան Մեծի պարթևական արշավանք, Մեծ Հայքի Արտաշեսյան արքա Տիգրան Բ Մեծի նվաճողական պատերազմն ընդդեմ Պարթևական թագավորության և վերջինիս հպատակ տերությունների՝ Կորդուքի, Ատրպատականի, Օսրոյենեի և Ադիաբենեի, որոնք սկսվել են մ․թ․ա․ 87 թվականին և ավարտվել մ․թ․ա․ 85 թվականին հայկական կողմի լիակատար հաղթանակով։

Հայ-պարթևական հարաբերությունները սրվում են դեռևս Պարթևստանի գահակալ Միհրդատ Բ-ի կառավարման ժամանակահատվածում, երբ գահաժառանգ Տիգրանին պատանդությունից ազատելու դիմաց որպես պայման Մեծ Հայքի թագավորությանը պարտադրվում է հանձնել սահմանամերձ «Յոթանասուն հովիտներ» կոչվող տարածքները։ Այդ տիրույթների հետագա պատկանելիության շուրջ վեճը Տիգրան Բ-ի կառավարման սկզբնական հատվածում` մ․թ․ա․ 94-92 թվականներին, վերաճում է հայ-պարթևական պատերազմի, որն ավարտվում է Մեծ Հայքի կորսված տարածքների վերականգնմամբ։

Ծոփքի վերամիավորումը, Վիրքի և Աղվանից թագավորությունների հպատակեցումը, Պոնտոսի արքա Միհրդատ Զ Եվպատորի հետ հայ-պոնտական դաշինքի կնքումը, Կապադովկիայի ռազմակալումը, ինչպես նաև Տիգրան Մեծի հետագա նվաճողական նկրտումները անխուսափելի են դարձնում հայ-պարթևական պատերազմի սանձազերծումը, ինչին առավելապես նպաստում են Պարթևստանում սկզբնավորված գահակալական կռիվներն ու խառնակությունները։ Տիգրան Մեծը Պարթևստանի դեմ մեծ արշավանքը սկսում է...Ավելին