Կաղապար:ԸԻ/Շաբաթ 29, 2021 թ.
Շարունակվող իրադարձություններ՝ COVID-19 համավարակ • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան • Տիգրայի հակամարտություն
- Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը սպանվել է Պեթոնվիլում գտնվող իր նստավայրի վրա հարձակման ժամանակ։
- Կամչատկայում Ան-26 մարդատար օդանավի կործանման հետևանքով զոհվել է 28 մարդ:
- Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրություններում։
- 61 տարեկան հասակում մահացել է Ֆիլիպինների նախկին նախագահ Բենիգնո Ակինո III-ը։
- Միջազգայնորեն չճանաչված Սոմալիլենդի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Աբդիրահման Մոհամադ Աբդուալլահիի գլխավորած Վադանի կուսակցությունը։
- Պակիստանի Սինդ նահանգի Գոտկի շրջանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի։
- Բուրկինա Ֆասոյի հյուսիս-արևելքում գտնվող երկու գյուղերի վրա զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 174 մարդ:
- Բուքերյան միջազգային մրցանակին է արժանացել ֆրանսիացի գրող Դավիդ Դիոպն իր «Գիշերն ամբողջ արյունը սև է» վեպի համար։
Վերջերս մահացածներ՝ Ռոզեր Բրյու • Գրիգոր Պետրոս Ի Գապրոյան • Էրիկ Քարլ • Թաիր Սալախով • Կարլա Ֆրաչի