Ռոզեր Բրյու
Ռոզեր Բրյու | |
---|---|
![]() | |
Ի ծնե | կատ.՝ Roser[1] |
Ծնվել է | փետրվարի 15, 1923[1][2] |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա[3][2] |
Վախճանվել է | մայիսի 26, 2021[4][5] (98 տարեկան) |
Մահվան վայր | Սանտյագո, Չիլի[5] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Չիլիի համալսարան և Pontifical Catholic University of Valparaíso? |
Մասնագիտություն | նկարչուհի, նկարիչ-փորագրող և վիզուալ արտիստ |
Թեմաներ | գեղանկարչություն և փորագրում |
Ներշնչվել է | Antoni Tàpies? |
Պարգևներ | |
Հայր | Lluís Bru i Jardí? |
Կայք | roserbru.cl(իսպ.) |
![]() |
Ռոզեր Բրյու Լյոպ (իսպ.՝ Roser Bru Llop, փետրվարի 15, 1923[1][2], Բարսելոնա, Իսպանիա[3][2] - մայիսի 26, 2021[4][5], Սանտյագո, Չիլի[5]), իսպանական ծագմամբ նկարչուհի և փորագրող Չիլիից, կապված է նեոֆիգուրատիվ (նոր պատկերային) արվեստի շարժման հետ[7][8]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | |
Ռոզեր Բրյուի ձայնի ձայնագրությունը | |
Ձայնագրվել է 2015 թվականին | |
Օգնություն |
Ռոզեր Բրյուն ծնվել է Բարսելոնայում (Իսպանիա) 1923 թվականին։ Հաջորդ տարի՝ Պրիմո դե Ռիվերայի բռնապետության տարիներին, նրա ընտանիքը արտաքսվել է Փարիզ (Ֆրանսիա)։ Չորս տարի անց նրանք վերադարձել են հայրենի քաղաք, որտեղ Բրյուն սովորել է Մոնթեսորի դպրոցում, իսկ 1931 թվականին ընդունվել է Կատալոնիայի ժեներալիտետի դպրոց-ինստիտուտ (կատ.՝ Institut-Escola de la Generalitat de Catalunya)։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո՝ 1939 թվականին, նա կրկին մեկնել է Ֆրանսիա, որտեղից էլ «Վիննիպեգ» շոգենավով գնացել է Չիլի։ Նա հասել է Չիլիի Վալպարաիսո նավահանգիստ նույն թվականի սեպտեմբերի 3-ին։
1939-1942 թվականներին Ռոզեր Բրյուն գեղարվեստ է սովորել Չիլիի համալսարանի նրբագեղ արվեստների դպրոցում, որտեղ նրա դասախոսներից են եղել նկարիչներ Պաբլո Բուրչարդը և Իսրայել Ռոան[7]։ 1947 թվականին նա միացել է Պլաստիկ ուսանողների խմբին (իսպ.՝ Grupo de Estudiantes Plásticos), որոնց թվում էին այնպիսի նկարիչներ, ինչպես Խոսե Բալմեսը, Գրասիա Բարիոսը և Գիլյերմո Նունյեսը[9]։ 1957 թվականին նա սկսել է փորագրություն սովորել «Taller 99»-ում, որը ղեկավարում էր Նեմեսիո Անտունեսը[10]։
Ռոզեր Բրյուի աշխատանքները ցուցադրվել են Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, ինչպես նաև Իսպանիայում, ընդ որում նրա որոշ նկարներ պահվում են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի[11], Բրուքլինի թանգարանի, Սանտյագոյի Ժամանակակից արվեստի թանգարանի, Չիլոեի Ժամանակակից արվեստի թանգարանի, Սանտյագոյի Գեղարվեստի ազգային թանգարանի, Սալվադոր Ալվենդեի համերաշխության թանգարանի, Չիլիի ազգային պատմական թանգարանի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի[12], Ռիո դե Ժանեյրոյի Ժամանակակից արվեստի թանգարանի, Բեռլինի պետական թանգարանի և այլ թանգարանների հավաքածուներում[7][13][14][15][16][17]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.artistasvisualeschilenos.cl/658/w3-article-40136.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բարսելոնայի ժամանակակից արվեստի թանգարան — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 Sabadell Art Museum — 1981.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.uchile.cl/noticias/176339/comunidad-universitaria-despide-a-la-artista-roser-bru
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 SWI swissinfo.ch (իտալ.) — SRG SSR, 1999.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 7,0 7,1 7,2 «Roser Bru: Biografía» (Spanish)։ Национальный музей изящных искусств (Сантьяго)։ Վերցված է 2019-08-20
- ↑ Chile // Arte latinoamericano en el siglo XX / Sullivan, Edward J.. — Editorial NEREA, 1996. — С. 312. — ISBN 9788489569041
- ↑ «Roser Bru Llop» (Spanish)։ Чилийский университет։ Վերցված է 2019-08-20
- ↑ 'Con tanto tiempo encima': aportes de literatura latinoamericana en homenaje a Pedro Lastra / Monasterios Pérez, Elizabeth. — Plural editores, 1997. — С. 222. — ISBN 9788489891074
- ↑ «Roser Llop Bru | MoMA»։ The Museum of Modern Art (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Reports of the departments»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-05-ին։ Վերցված է 2020-03-27
- ↑ «Hoy se inaugura en Barcelona la retrospectiva de la artista Roser Bru» [Today a Retrospective of the Artist Roser Bru is Inaugurated]։ El Mercurio (Spanish)։ 2006-05-25։ Վերցված է 2019-08-20
- ↑ Ogalde Rodrigo (2012-01-18)։ «Obras de Matta, Roser Bru y Carmen Aldunate exhibirán en la Expo Arte de Santo Domingo» [Works by Matta, Roser Bru and Carmen Aldunate Will Be Exhibited at the Santo Domingo Art Expo]։ El Líder (Spanish)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Roser Bru expone en la nueva sede del Taller 99» [Roser Bru Exhibits at the New Headquarters of Taller 99]։ El Mercurio (Spanish)։ 2011-06-09։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Homenaje: Roser Bru y Antoni Tàpies»։ El Mercurio (Spanish)։ 2003-08-31։ Վերցված է 2019-08-20
- ↑ «Retrospectiva de Roser Bru será presentada en México» [Retrospective of Roser Bru Will Be Presented in Mexico]։ El Mercurio (Spanish) (Santiago)։ 2000-07-31։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-01-ին։ Վերցված է 2019-08-20
|
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Բարսելոնա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 26 մահեր
- 2021 մահեր
- Չիլիի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի կին արվեստագետներ
- Չիլիացի արվեստագետներ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- 20-րդ դարի կին արվեստագետներ
- 21-րդ դարի նկարչուհիներ
- Կին արվեստագետներ
- 21-րդ դարի նկարիչներ