Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 41, 2022 թ.
- ... Հայկական վարունգը ՝ (նկարում) թեև ունի վարունգի համ ու տեսք, բայց վարունգ չէ, այլ սովորական սեխի տարատեսակ։
- ... Ինկերի ճանապարհների ցանցի ընդհանուր երկարությունը գնահատվում էր 30 000 կմ, իսկ ամենաերկարը 6600 կիլոմետրից ոչ պակաս է:
- ... 2013 թվականին ստեղծվել է Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիա, որտեղ ընդգրկված են Արցախի և Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականները:
- ... Գի դը Մոպասանը, Ալեքսանդր Դյուման, Շառլ Գունոն և ուրիշներ բողոքել են Էյֆելյան աշտարակով Փարիզի տեսքը փչացնելու համար:
- ... 1935 թվականին ԽՍՀՄ-ում ընդունվել է օրենք, որով մահապատիժ էր սահմանվում արտասահման փախչող խորհրդային քաղաքացիների համար: