Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 33, 2023 թ.
- ․․․ Ճապոնիայում հնարավոր է նամակ գրել մահացած անձանց, ապագա ժառանգներին, սիրելի իրերին և այլն։ Այդ նամակները հավաքվում են «Կորած փոստատան» փոստարկղերում։
- ․․․ ծառերը ևս կարող են «քայլել» (նկարում)։
- ․․․ կան մարդիկ, որոնք տառապում են եզակի հիվանդությամբ՝ նրանք չեն կարողանում սանրել իրենց մազերը։
- ... Ճապոնիայում սենյակների մակերեսը ավանդաբար չափվում է տատամիներով, ինչը հաշվի է առնվում տուն կառուցելիս։
- ... Բասկետբոլի փառքի սրահում ընդգրկված է նաև մեկ պատմաբան։
- ... քանդակագործ Սերգեյ Մերկուրովի «Միտքը» (նկարում) դարձել է նրա մահարձանը։