Տատամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատամիների դասավորության գծապատկերներ
Տատամիի հատույթը

Տատամի (ճապ.՝ , բառացիորեն՝ «ծալում, այն, ինչ ծալվում է»), փսիաթ, որով Ճապոնիայում ծածկում են ավանդական տիպի տների հատակները[1]։ Հյուսվում են իգուս եղեգից և լցոնվում բրնձի ծղոտով[1], թեպետ վերջերս լցոնման համար օգտագործվում է նաև սինթետիկ բամբակ[2]։ Տատամիի երկար եզրերին կարվում է գործվածք։

Ավանդական դասավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան կանոններ, որոնք կարգավորում են հատակին տատամիների քանակը և գտնվելու դիրքը։ Սովորաբար տատամիները դասավորվում են այնպես, որ չորս անկյունները մի կետում չմիանան[3]։ Այդպիսի դասավորությունը կոչվում է բարենպաստ։ Հուղարկավորության կամ սուգի ժամանակ տատամիները դասավորում են հակառակ ձևով՝ սովորական ցանցաձև դասավորությամբ, որպեսզի անկյունները միանան[3]։ Սխալ դասավորությունը, ինչպես համոզված են ճապոնացիները, տանը դժբախտություն է բերում[4]։

Չափսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատամիներն ունեն խստորեն սահմանված մակերես և ձև։ Ճապոնիայում սենյակների մակերեսը ավանդաբար չափվում է տատամիներով (ճապ.՝ -畳 -jo:), ինչը հաշվի է առնվում տուն կառուցելիս։ Տատամիի մակերեսը Արևմտյան Ճապոնիայում (Կանսայ) 95,5 × 191 սմ է (6 սյակու 3 սուն × 3 սյակու 1 սուն 5 բու)[1]։ Տատամիի բարձրությունը 5 սմ է։ Երբեմն հանդիպում են ավանդական մակերեսի կես չափով՝ 90 × 90 սմ տատամիներ (ռյուկյուդատամի)։ Տոկիոյում և Արևելյան Ճապոնիայում պատրաստված տատամին սովորականից փոքր-ինչ նեղ է՝ 88 × 176 սմ[1]։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ճապոնական տների մեծ մասում, նույնիսկ եվրոպական ոճի տներում, առկա է տատամիներով առնվազն մեկ սենյակ (վաշիցու)։

Արևմուտքում տատամին օգտագործվում է մարտարվեստի դպրոցներում՝ որպես մարզական փսիաթ[5]։ Սովորական փսիաթների համեմատ՝ տատամին ավելի կոշտ է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 An Illustrated guide to Japanese Traditional Architecture and Everyday Things / Yamamoto S.. — 京都: 淡交社, 2018. — С. 30,82. — ISBN 978-4-473-04237-8
  2. «Understanding Tatami»։ kyo-tatami.com (անգլերեն)։ Motoyama Tatami shop։ Արխիվացված օրիգինալից 2016-10-31-ին։ Վերցված է 2016-10-31 
  3. 3,0 3,1 «Всё о татами — традиционных соломенных японских матах-циновках»։ konnichiwa.ru (ռուսերեն)։ 03/05/2018։ Արխիվացված օրիգինալից 2020-06-21-ին։ Վերցված է 2020-06-19 
  4. Франсеск Миральес, Эктор Гарсия Итиго Итиэ: Японское искусство быть счастливым здесь и сейчас. — Litres, 2019. — С. 206.
  5. «The Quest for the Perfect Judo Floor»։ JudoInfo.com (անգլերեն)։ Judo Info։ Արխիվացված օրիգինալից 2020-06-22-ին։ Վերցված է 2020-05-05