Բիլ Մոքրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բիլ Մոքրեյ
Ծնվել էհունիսի 6, 1907(1907-06-06)
ԾննդավայրՓասայք, Փասայկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էմարտի 21, 1974(1974-03-21) (66 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունPassaic High School? և University of Rhode Island?
Մասնագիտությունպատմաբան և վիճակագրագետ

Ուիլյամ Ջորջ (Բիլ) Մոքրեյ[1] (անգլ.՝ William G. "Bill" Mokray, հունիսի 6, 1907(1907-06-06), Փասայք, Փասայկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - մարտի 21, 1974(1974-03-21)), բասկետբոլի պատմաբան և վիճակագիր: «Converse Basketball Yearbook»-ում հոդվածների հեղինակ և «ՆԲԱ պաշտոնական ուղեցույցի հրատարակող, Բրիտանական հանրագիտարանում բասկետբոլի պատմության մասին հոդվածի հեղինակ: 1965 թվականից Բասկետբոլի Փառքի սրահի անդամ բասկետբոլի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլ Մոքրեյի հետաքրքրությունը բասկետբոլով սկսել է Պասաիկի միջնակարգ դպրոցի բարձր դասարաններում այն տարիներին, եր այդ դպրոցի թիմերը բարձրագույն հաջողությունների էին հասնում դպրոցի պատմության մեջ: Վատ տեսողությունը թթույլ չէր տալիս Մոքրեյին խաղալ բասկետբոլ,և նա նվիրեց իրեն բասկետբոլի պատմության և վիճակագրության ուսումնասիրությանը[2]:

1929 թվականին ավարտելով Ռոդ Այլենդի համալսարանը՝ Մոքրեյը շուտով համալսարանում զբաղեցրեց հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության գծով տնօրենի պաշտոնը: Նրա օրոք Ռոդ Այլենդի ուսանողական հավաքականները ստացան «Ռեմս» (անգլ.՝ Rams — «խոյեր») անվանումը: Նրան է պատկանում նաև Ռոդ Այլենդ համալսարանի բասկետբոլի թիմի մարզիչ Ֆրենկ Կինիի մարտավարության հանրայնացումը, որի հիմքում արագ անցումներն էին. Մոքրեյի «Րոպեում երկու միավոր» 16-էջանոց գրքույկը՝ թողարկված 1940 թվականին, Կինիին համազգային ճանաչում բերեց[3]: 1946 թվականին «Բոսթոն Սելթիկս» պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբի ստեղծումից հետո Մոքրեյը տեղափոխվեց այնտեղ և սկսեց վարել հասարակայնության հետ կապերի տնօրենի պաշտոնը[2]: Ավելի ուշ նա զբաղեցրեց «Բոսթոն Գադեն» սպորտային համալիրի տնօրենի և «Բոսթոն Սելթիկսի» փոխնախագահի պաշտոնները[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «10 уникальных членов Зала славы баскетбола»։ Sports.ru։ 13 сентября 2016։ Վերցված է 2018-04-14 
  2. 2,0 2,1 «William G. "Bill" Mokray» (անգլերեն)։ Naismith Memorial Basketball Hall of Fame։ Վերցված է 2018-04-14 
  3. 3,0 3,1 Woodward, 2002

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]