Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 15, 2022 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոնդոնի Հայոց ցեղասպանության հուշարձան
Լոնդոնի Հայոց ցեղասպանության հուշարձան
  • ․․․ ԱՄՆ երկրորդ, երրորդ և հինգերորդ նախագահները մահացել են նույն օրը՝ հուլիսի 4-ին, ընդ որում երկուսը՝ նույն թվականին։
  • ․․․ հայտնի Քեռի Սեմի (անգլ.՝ Uncle Sam) անվան հիմքում Սամուել Ուիլսոնի փաթեթավորած մսի վրայի «U.S.» տառերն էին։
  • ․․․ Սափարմուրատ Նիյազովը 1997 թվականին ասել է, որ արդեն տասներկու տարեկանում գիտեր, որ ապագայում ինքն է դառնալու երկրի ղեկավարը։
  • ․․․ այս ֆիլմում նկարահանվել են հինգ օսկարակիր դերասան։
  • ․․․ ըստ Գինեսի ռեկորդների գրքի, այս տեսակի շունը հետևել և գտել է հանցագործին՝ անցնելով ավելի քան 150 կիլոմետր։
  • ․․․ Գուգլ քարտեզներ ծառայությունը բացառելու և հետագայում ապացուցելու համար գրագողությունը, «քաղաք-ուրվականներ» է ավելացնում իր քարտեզներում։
  • ․․․ այս աշտարակի ժամացույցի բոլոր 4 թվատախտակների հիմքերում գրված է հետևյալ արտահայտությունը. «Domine Salvam fac Reginam nostram Victoriam primam», որը լատիներենից թարգմանած նշանակում է «Աստված, պահպանիր մեր թագուհի Վիկտորյա I-ին»։
  • ․․․ այս ֆուտբոլիստուհին ինքնատիպ հեթ-տրիկի հեղինակ է դարձել՝ Նոր Զելանդիայի հավաքականի կազմում ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղի առաջին խաղակեսում երեք անգամ գրավելով սեփական դարպասը։