Մուրը եղել է Նոր Զելանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականի անդամ 2012 թվականի կանանց աշխարհի առաջնությունում՝ մասնակցելով Նոր Զելանդիայի խմբային բոլոր երեք խաղերին[4]։
Մուրն իր նորամուտը Նոր Զելանդիայի կանանց ազգային հավաքականի կազմում նշել է որպես փոխարինող՝ 2013 թվականի սեպտեմբերի 26-ին Չինաստանի հավաքականի դեմ խաղում, որտեղ նրա թիմը տոնել է 4-0 հաշվով հաղթանակ[5]։
Մուրը եղել է Նոր Զելանդիայի հավաքականի կազմում 2015 թվականին Կանադայում կայացած ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում[6]։
2019 թվականի ապրիլին Մուրն ընդգրկվել է 2019 թվականի ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթին հայտավորված 23 խաղացողների վերջնական ցուցակում[7], սակայն մինչև մրցաշարի մեկնարկը Ֆրանսիայում մարզվելիս վնասել է աքիլեսյան ջիլը[8]։
15 ամիս անց նա, ապաքինվելով վնասվածքից, պայմանագիր է ստորագրել «Լիվերպուլի» հետ, որը խաղում է Անգլիայի կանանց առաջնությունում[8][9]։
2022 թվականի փետրվարի 20-ին Մուրը ինքնատիպ հեթ-տրիկի հեղինակ է դարձել՝ Նոր Զելանդիայի հավաքականի կազմում ԱՄՆ-ի հավաքականի դեմ SheBelieves Cup-ում կայացած խաղի առաջին խաղակեսում երեք անգամ գրավելով սեփական դարպասը[10][11]։