Կաետան Աբգարովիչ
Կաետան Աբգարովիչ լեհ.՝ Kajetan Abgarowicz | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1856 |
Ծննդավայր | Չեռնյովե, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | հուլիսի 27, 1909[1][2] (52 տարեկան) |
Վախճանի վայր | Տրուսկավեց, Դրոգոբիչի պովիատ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[1][2] կամ Տրուսկավեց, Drohobych (district), Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Գրական անուն | Soltan Abgar |
Մասնագիտություն | լրագրող, արձակագիր, գրող և խմբագիր |
Լեզու | լեհերեն[3] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա |
Կաետան Աբգարովիչ Վիքիդարանում | |
Kajetan Abgarowicz Վիքիպահեստում |
Կաետան Աբգարովիչ (լեհ.՝ Kajetan Abgarowicz; կեղծանունը` Սոլթան Աբգար, օգոստոսի 7, 1856, Չեռնյովե, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[1][2] - հուլիսի 27, 1909[1][2], Տրուսկավեց, Դրոգոբիչի պովիատ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[1][2] և Տրուսկավեց, Drohobych (district), Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), լեհահայ գրող[4], Աբգարովիչների ազնվական տոհմից։ Ապրել և ստեղծագործել է Լեհաստանում։ Աշխատակցել է «Հողագործ» լեհերեն ամսագրին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1856 թվականի օգոստոսի 7-ին` Ստանիսլավ (ներկայումս՝ Իվանո-Ֆրանկովսկ) քաղաքի մոտ գտնվող Չեռնյովե բնակավայրում (այժմ՝ Ուկրաինա), հայ կալվածատիրոջ ընտանիքում[4]։ Մայրը լեհուհի էր[4]։ Ստացել է լեհական կրթություն։
Մահացել է 1909 թվականի հուլիսի 27-ին, Տրուսկավեց քաղաքում[4]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է մի շարք վեպեր, բանասիրական գրքեր, ինչպես «Չղջիկների ակումբը»[4], «Նեա», նաև մի վեպ՝ լեհահայերի կյանքից՝ «Նախանձ» վերնագրով[4]։ Իր կյանքից վերցրած դեպքերի մի շարք էլ լույս է ընծայել «Գյուղական բակից» խորագրով[4], բոլորն էլ լեհերեն[5]։ 1901 թվականին Լվովում լեհ մտավորականների հետ հիմնադրել է «Զարյա» հանդեսը[4]։ Առաջին վեպը՝ երկհատոր «Ամուրիների ակումբը», լույս է տեսել 1892 թվականին, Լվովում։ Հայտնի են նաև «Ցարական կայսրությունից» (1892), «Խաբված հույս» (1894)[4], «Սիրային համաձայնություն» (1894), «Գյուղական բակից» (1895) երկերը։ Գրական գործունեության վերջին շրջանի գործերից են «Բավական ուշ է», «Էմիրի մահը», որոնք լույս են տեսել 1909 թվականին[6]։ Կաետանի վեպերի թեման եղել է լեհական շլյախտայի կյանքը[4]։ Գրել է նաև տնտեսագիտական բնույթի հոդվածներ, որոնք հրապարակվել են «Հողագործ» (լեհերեն) հանդեսում[4]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Չղջիկների ակումբը»
- «Նեա»
- «Նախանձ», վեպ
- «Ամուրիների ակումբը», վեպ (1892)
- «Ցարական կայսրությունից» (1892)
- «Խաբված հույս» (1894)
- «Սիրային համաձայնություն» (1894)
- «Գյուղական բակից» (1895)
- «Բավական ուշ է» (1909)
- «Էմիրի մահը» (1909)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Henryk Markiewicz: Pozytywizm. Wyd. VII. Warszawa: Wydawnictwo Naukowe PWN, 2008, s. 446, seria: Wielka Historia Literatury Polskiej. ISBN 978-83-01-13849-3.
- Kajetan Abgarowicz. W: Polski Słownik Biograficzny. T. 1. Kraków: 1935, s. 4-5.
- Krzyżanowski, Julian (1978). A history of Polish literature. Panstwowe Wydawnictwo Naukowe. p. 408.
- Чомарян С. А. Два видных деятеля польской культуры армянского происхождения // Историко-филологический журнал. — Ереван, 1986. — № 4.
- Микитин І. Я. До питання про своєрідність образотворення у прозі Каєтана Абгаровича на гуцульську тематику(չաշխատող հղում) // Світова література на перехресті культур і цивілізацій: Збірник наукових праць. — Випуск 2. — 2010.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 10.
- ↑ Ստեփանյան Գ. Կենսագրական բառարան (հայ.) — 1973. — հատոր 1. — էջ 9. — ISBN 978-5-550-00265-0
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 15.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 9.
- ↑ Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 8, էջեր 8 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաետան Աբգարովիչ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաետան Աբգարովիչ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 19)։ |