Ծովի սպասումով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովի սպասումով
ռուս.՝ В ожидании моря
Երկիր Ռուսաստան
 Գերմանիա
Ժանրդրամա
Թվական2012 և հուլիսի 10, 2014[1][2]
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲախտիար Խուդոյնազարով[3]
ԴերակատարներԵգոր Բերոև, Դետլեֆ Բուկ և Դինմուխամետ Ախիմով
ԵրաժշտությունՌիչարդ Հորովից և Սվետլանա Սուրգանովա
Տևողություն103 րոպե
IMDbID 2522082

«Ծովի սպասումով» (անգլ.՝ Waiting for the Sea), 2012 թվականի գեղարվեստական ֆիլմ, որի ռեժիսորն է Բախտիյար Խուդոյնազարովը։ Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Բելգիայի համատեղ արտադրություն է։ Ֆիլմը նկարահանվել է չորացած Արալյան ծովի տարածքում և պատմում է այդ տարածաշրջանում մարդկանց ճակատագրի վրա էկոլոգիական աղետի ազդեցության մասին։

Այս ֆիլմով ավարտվում է Խուդոյնազարովի «Կենտրոնական Ասիա» եռագրությունը, որն սկսվում է «Լուսնային հայրը» (1999) ֆիլմով։ 2000 թվականին սկսվել է եռագրության երկրորդ մասի՝ «Կենդանի ձուկ» («Living Fish») տրագիկոմեդիայի վրա աշխատանքը, որի սցենարը գրել Է Օլեգ Անտոնովը[4]։ Նախագիծը չի ավարտվել 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի հետևանքով, ինչպես նաև 2014 թվականին պրոդյուսեր Կառլ Բաումգարտների մահվան պատճառով, իսկ 2015 թվականին մահացել է Խուդոյնազարովը[5]։

«Ծովի սպասումով» ֆիլմի արտադրությունն սկսվել է 2009 թվականին[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները տեղի են ունենում Աբաստա նավահանգստային քաղաքում (որը հիշեցնում է Մույնակը)՝ Արալյան ծովի հարավային ափին։ Մարատ անունով նավապետը գնում է ձկնորսության՝ չնայած փոթորկի մասին նախազգուշացմանը։ Հենց Նման օրերին է, որ հսկայական քանակությամբ ձուկ է մտնում ծոց։ Որոշակի երկմտությունից հետո նա իր հետ տանում է կնոջը՝ Դարիին և նրա կրտսեր քրոջը՝ Թամարային։ Սակայն ավելի ուշ Թամարային տուն է ուղարկում։ Նավը հայտնվում է ուժեղ փոթորկի մեջ, և փրկվում է միայն Մարատը։

Տասը տարի անց Մարատն ազատվում է բանտից և վերադառնում քաղաք։ Նա իմանում է, ծովն այժմ հեռու է, իսկ նավահանգիստը գտնվում է հսկայական ավազոտ անապատում՝ ժանգոտ նավերով։ Քաղաքի մարդիկ Մարատին թշնամանքով են վերաբերվում ռազմածովային աղետի ժամանակ իրենց հարազատների կորստի պատճառ դառնալու համար․ անձնակազմի անհետ կորած անդամներից ոչ մեկը չի գտնվել։ Մեղքի զգացումից տառապող Մարատը սկսում է քաշել իր նավը՝ փնտրելով ծովը։ Նրա կողքին կանգնած է միայն իր հին ընկեր Բալթազարը։ Թամարան՝ իր խեղդված կնոջ՝ Դարիի կրտսեր քույրը, մանկուց սիրել է Մարատին և այժմ հուսահատորեն փորձում է գրավել նրա սիրտը. Մարատը պնդում է, որ Դարին իր կինն է և ասում է նրան, որ «իր սրտում մոծիր է»։ Նա ապրում է միայն ծովը գտնելու համար։

Ի վերջո, Մարատը մահանում է հիվանդությունից և հյուծվածությունից։ Փոթորկի ժամանակ ծովը վերադառնում է, և Մարատի հոգին իր նավի վրա դուրս բերում բաց ծով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եգոր Բերոև - Մարատ
  • Անաստասիա Միկուլչինա - Դարի / Թամարա
  • Դետլև Բուկ - Բալթազար
  • Դինմուհամետ Ախիմով - Դարիի և Թամարայի հայրը
  • Ռաջաբ Հուսեյնով - Մարդունի
  • Պավել Պրիլուչնի - Յասան
  • Դաուլետ Կեկելբաև - Քվիդակ

Նկարահանումների վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Ղազախստանում՝ Մանգըշլակ թերակղզում՝ Կասպից ծովի լեռնային անապատներում և Ակտաու հին նավահանգստից ոչ հեռու[7]։ Նկարահանման ժամանակ օգտագործված Աբաստա քաղաքը պատկերող դեկորացիաները աշխատանքների ավարտից հետո մնացել են Ակտաու քաղաքից 104 կմ հյուսիս՝ Տաուչիկի մոտ և դարձել տեսարժան վայր[8]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

theguardian.com-ից Քսան Բրուքսը ֆիլմըին տվել է 5 աստղից 3 և գրել է. «Խուդոյնազարովի ֆիլմը մեծ, լայն, կախարդական իրատեսական ժողովրդական հեքիաթ է, որը վարակված է չափազանց շատ կոպիտ արքետիպերով (գեղեցկության օբյեկտ, իմաստուն ծեր ճգնավոր, roustabout best mate)[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. filmportal.de — 2005.
  4. «Asian Project Market: Living Fish (2001)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  5. «Oleg Antonov in: "Давай переиграем" In memory of the film director Bakhtyar Khudojnazarov» (ռուսերեն). 2015 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  6. «Asian Project Market: Waiting for the Sea (2009)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  7. «Фильм В ожидании моря - Вокруг ТВ (Everything TV)» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  8. «Забытые в прошлом - Порт Абаста (Forgotten in the past: port of Abasta)» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  9. Brooks, Xan (2012 թ․ նոյեմբերի 9). «Waiting for the Sea – first look review». theguardian.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]