Սվետլանա Սուրգանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվետլանա Սուրգանովա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունСветлана Сурганова
Ծնվել էնոյեմբերի 14, 1968 (55 տարեկան)
Լենինգրադ, ԽՍՀՄ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ժանրերռոք, լատինո, թրիփ հոփ, էլեկտրոնիկ ռոք, ջազ
Մասնագիտություներաժիշտ, բանաստեղծ, երգչուհի
Գործիքներջութակ, Ակուստիկ կիթառ, Էլեկտրակիթառ, դափ, cocktail shaker?, վոկալ և shaker?
Գործունեություն1983–այժմ
Կապված«Ночные снайперы»,
«Сурганова и Оркестр»
Կայքsurganova.su
 Svetlana Surganova Վիքիպահեստում

Սվետլանա Սուրգանովան (ռուս.՝ Светла́на Сурга́нова, նոյեմբերի 14, 1968(1968-11-14), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ժամանակակից ռոք երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ և դերասան։ 1993-2002 թվականներին եղել է ռուսական Ночные снайперы ռոք խմբի հիմնադիր և ջութակահար, իսկ 2003 թվականից մինչև օրս Сурганова и Оркестр ռոք խմբի հիմնադիրն ու ղեկավարն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունը և պատանեկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 14-ին Լենինգրադում։ Իր իրական ծնողներին երբեք չի տեսել[1]։ Կենսաբանական մայրը նրան մանկատուն է հանձնել ծնվելուց անմիջապես հետո[2]։ Ստվետլանային երեք տարեկանում որդեգրել է Սուրգանովա Լիա Դավիդովնան՝ փոխելով Սվետլանայի Վլասովա ազգանունը Սվետլանա Սուրգանովայի։ Կրթությունը ստացել է Լենինգրադի թիվ 163 միջնակարգ դպրոցում, դրան զուգահեռ ավատել է երաժշտական դպրոցի ջութակի բաժինը։ Այնուհետև ուսումը շարունակել և ավարտել է Լենդինգրադի բժշկական համալսարանի մանկաբուժական բաժինը։ Նա ունի մանկաբույժի դիպլոմ։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլանան սկսել է ստեղծագործել վաղ տարիքից և 14 տարեկանում արդեն գրել է իր հանրահայտ «Дождик» (1983), «22 часа разлуки» (1985), «Музыка» (1985), «Время» (1986) և այլ երգեր։ 9-րդ դասարանում հիմնում է իր առաջին ռոք խումբը, որի անունն էր «Камертон»։

Սվետլանայի մասնակցությամբ երկրորդ ռոք խումբը, «Лига»-ն, ստեղծվում է բժշկական համալսարանում ուսանելու տարիներին։ Այս խումբը շուտով բավականին հայտնի է դառնում Լենինգրադի երաժշտական միջոցառումների ու փառատոների շրջանում։ Այնուհետև Սվետլանան համագործակցում է Պյոտր Մալախովսկու, Սվետլանա Գոլուբևայի և մի քանի այլ հայտնի ժամանակակից ռոք երաժիշտների հետ։

Ночные Снайперы[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի օգոստոսի 19-ին Սվետլանան ծանոթանում է Դիանա Արբենինայի հետ և գրեթե անմիջապես որոշվում է ստեղծել ռոք խումբ, անվանելով այն «Ночные Снайперы»: Սկզբնական շրջանում խումբը ակուստիկ դուետ էր, սակայն հետագայում ընդլայնվեց և դարձավ էլեկտրական ռոք խումբ։ Այս խմբում Սվետլանան մասնակցել է հետևյալ ալբոմների ձայնագրություններին, որտեղ հանդես է եկել որպես ջութակահար, կիթառահար,վոկալ և բեք վոկալ․ «Капля дёгтя в бочке мёда», «Детский лепет», «Алмазный британец»,«Канарский», «Рубеж», «Живой» (ջութակ, կիթառ, վոկալ, բեք վոկալ) և «Цунами» (ջութակ)։ Երգերից բացի Սվետլանա Սուրգանովան և Դիանա Արբենինան հրատարակել են բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Дрянь» և «Цель», իհքնահրատ ֆորմատով։ 2002 թվականի դեկտեմբերի 17-ին Սուրգանովան, Արբենինայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով ստիպված է եղել լքել խումբը։ Սվետլանան և Դիանան եղել են զուգընկերներ ինը տարի։

Сурганова и Оркестр[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրգանովան 2003 թվականին հիմնում է «Сурганова и Оркестр» ռոք խումբը։ Իր հիմնադրման օրից ի վեր խումբը արդեն թողարկել է 12 ստուդիական ալբոմ․ «Неужели не я», «Живой», «Корабли», «Возлюбленная Шопена», «КругоСветка», «Соль», «Проверено временем. Часть 1. Вечное движение», «Чужие как свои», «Увидимся скоро»: Այս խումբը ներկայումս Ռուսաստանում ամենաակտիվ համերգային գրաֆիկ ունեցող ռոք խմբերից է։ Յուրաքանչյուր տարի խումբը համերգներ է ունենում Ռուսաստանի ավելի քան 100 քաղաքներում։

Աննա Ախմատովայի ծննդյան 120 ամյակի առթիվ Սվետլանան համերգներ է ունենում Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, այնհուհետև աուդիոգիրք է ձայնագրում՝ արտասանելով Ախմատովայի մի քանի տասնյակ բանաստեղծություններ։ Սվետլանան նաև հանդես է եկել որպես դերասան երկու մոնո թատրոններում։ 2015 թվականի հոկտեմբերից լատվիացի դերասանուհի Սվետլանա Իվաննիկովայի հետ խաղում է «Моя счастливая жизнь» մոնոթատրոնում, որը քննարկում է այն բոլոր խնդիրները, որոնք ունենում են կանայք՝ ապրելով պատրիարխալ ավանդական հասարակություններում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլանա Սուրգանովան նույնասեռական է և բազմիցս հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի ամենամյա ԼԳԲՏ ֆիլմերի մրցույթին որպես ընտրող ժյուրիի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]