Պավել Պրիլուչնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Պրիլուչնի
ռուս.՝ Павел Валерьевич Прилучный
Պավել Պրիլուչնին 2011 թվականի օգոստոսի 2-ին
Ծնվել էնոյեմբերի 5, 1987(1987-11-05) (36 տարեկան)
ԾննդավայրՇիմքենտ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Ռուսաստան Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Ագատա Մուցենիեցե
Երեխա(ներ)ունի 2 երեխա
IMDbID ID 3488770

Պավել Վալերիի Պրիլուչնի (նոյեմբերի 5, 1987(1987-11-05), Շիմքենտ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Պրիլուչնին ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 5-ին Չիմքենթում։ Մայրը՝ Լուբով Յուրիի Պրիլուչնին, խորեոգրաֆ է, իսկ հայրը՝ Վալերի Դելը, բռնցքամարտիկ։ Պավելն ունի ավագ եղբայր և քույր՝ Սերգեյ և Ելենա[1][2]։ Մանուկ հասակից Պավելը զբաղվում էր խորեոգրաֆիայով, վոկալով և բռնցքամարտով։ Հոր մահից անմիջապես հետո նա մեկնեց Ռուսաստանի Բերդսկ քաղաքը այն էլ առանց մոր[1]։ Պատանեկան տարիներին Պավելի սիրելի զբաղմունքը բռնցքամարտն էր։ Պարապմունքների ժամանակ նա շուրջ տասն անգամ ստացել է ուղեղի ցնցում։ 2001 թվականի 14 տարեկան հասակում դարձավ Ռուսաստանի սպորտի վարպետի թեկնածու։ Դրանից հետո նա վերջ տվեց բռնցքամարտին[3]։

Նա Նովոսիբիրսկում աշխատում էր թղթատար և բեռնակիր, դրա հետ մեկտեղ ընդունվեց խորեոգրաֆիայի ուսումնարան, բայց շուտով թողեց կրթությունը՝ ֆինանսական խնդիրների պատճառով։ Այնուհետև ընդունվեց թատերական ուսումնարան, որն էլ ավարտեց 2005 թվականին։ 2010 թվականին ավարտում է Ռուսակական թատերական ակադեմիան։

Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո ընդունվում է Մոսկովյան դրամատիկական թատերախումբը։ Այնուհետև աշխատում Ալեքսանդր Պուշկինի անվան Մոսկովյան դրամատիկական թատրոնում և Միխայիլ Բուլգակովի անվան թատրոնում[4]։

Մեծ ճանաչման է արժանացել շնորհիվ «Խաղի մեջ» ֆիլմի, որտեղ կատարում էր «Դոկայի» դերը (2009): 2010 թվականի սկզբին նկարահանվել է «Խաղի մեջ 2։ Նոր փուլ» ֆիլմի սիքվելում։ Նաև ստացել է մեծ հեղինակություն «Մաժոր» հեռուստասերիալի շնորհիվ (2014):

2011 թվականի հուլիսի 2-ից մինչև օգոստոսի 19-ը Պավելը մասնակցել է «Պինոչետների զույգը» ծրագրին «ՆՏՎ» հեռուստալիքով։

2011 թվականի ամռանը նկարահանվել է երգչուհի Elvira T-ի տեսահոլովակին։

2012 թվականին արեց պլաստիկ օպերացիա[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին մամուլում հայտարարվել է այն մասին, որ Պավել Պրիլուչնին հանդիպում է հոլիվուդյան դարասանուհի Նիկի Ռիդի հետ[6]։ Նիկի Ռիդն իր մարմնին դաջել է Պրիլուչնիի անունը։ 2011 թվականին դաջվածքը անհետացել է։

Պավել Պրիլուչնին Ագատա Մուցենիեցեի հետ

«Փակ դպրոց» ֆիլմի նկարահանումների ժամանակ Պավելը ծանոթացավ դերասանուհի Ագատա Մուցենիեցեի հետ։ 2011 թվականին զույգը գաղտնի ամուսնանում է[2][7] (Ագատան իր սոցիալական կայքերից մեկում նշել է, որ իրենց ամուսնությունը կայացել է 2011 թվականի հուլիսի 19-ին)։ 2013 թվականի հունվարի 11-ին նրանք ունենում են որդի՝ Տիմոֆեյը[8]։ 2016 թվականի մարտի 3-ին զույգը ունեցավ աղջիկ[9], որին անվանել են Միա[10]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոսիբիրսկի երիտասարդական ակադեմիական թատրոն «Գլոբուս»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սպիտակ ոչխար» ներկայացում
  • «ՆԷՊ» ներկայացում

Ուսուցողական թատրոն «Գիտիս»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տրուբինների օրերը» ներկայացում
  • «Սատանաները» ներկայացում

Բուլգակովի անվան թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թվականին ցուցադրեցին «Տրուբինների օրերը» ներկայացումը[11]

Այլ թատրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է Մոսկովյան դրամատիկիական թատրոնում և Ալեքսանդր Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում[1][4]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմի անվանումը Դերը
2007 Դպրոց №1 ավազակ
2007 Սարդոստայն էպիզոդիկ դեր
2007 Երեխաները վանդակի մեջ են Եգոր
2009 Ակումբ (8-րդ եթերաշրջան) Ռեյփ
2009 Սեր.ru Միտյա
2009 Խաղի մեջ Ռուսլան Ավդեև
2010 Խաղի մեջ. Նոր փուլ Ռուսլան Ավդեև
2010 Երեխաներին մինչև 16-ը Մաքսիմ
2010 Ծովին սպասելիս էպիզոդիկ դեր
2011-2012 Փակ դպրոցը Մաքսիմ Մառոզով, 16 տարեկան
2011 Իմ խենթ ընտանիքը Ստաս Պոզեմելնի
2011-2013 Լավրովի մեթոդը Ռոդիոն, 19-20 տարեկան
2011 Միշկա Յապոնչիկի կյանքն ու արկածները Լեոնիդ Ուտյոսով
2012 Գեյմերները Ռուսլան Ավդեև
2012 Ինքնասպանները տղա-խաբեբա
2012 Սոխակ-Ավազակ ոստիկան
2012 Ամանորյա իրարանցում Էրիկ, Մարիի օգնականը
2012 Ֆրեյդի մեթոդը Սերգեյ Ալեքսեի Նևեժին
2012-2013 Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ Ստասիկ
2013 Պատվի հարցը Մարատ, Կարինայի եղբայրը
2013 Մութ աշխարհը. Հավասարակշռություն Սեմյոն «Սեմ»
2013 Վատ արյունը Ռուսլան Կոստոմարով[12]
2014-2017 Թաքնված քաղաքը Արտյոմ Գոլովին
2014 Մաժոր Իգոր Վլադիմիրի Սոկոլովսկի
2015 Անտեսանելիները դռնապան
2015 Երջանկությունը... Անդրեյ
2015 Խաչ Դենիս Վադիմի Մելնիկով
2015 Գեղեցկության թագուհին Ֆելիքս Սերգեյի Կրուտսկի
2016 Վազի՛ր Դմիտրի Վորոնկով
2016 Սեր սահմանափակումով Միշա
2016 Հանցագործություն Անդրեյ Չիստյակով
2016 Մաժոր 2 Իգոր Սոկոլովսկի
2016 Օրենքով Վիտյան Վիտյա
2017 Կիլիմանջարո Տիմուր
Պավել Պրիլուչնին հարցազրույցի ժամանակ

Պարգևատրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 թվականին արժանացել է «Nickelodeon» ամերիկյան մանկական հեռուստաալիքի XXVIII «Kids' Choice Awards» կինոմրցանակի «Ամենասիրված ռուս դերասան» լոկալ անվանակարգում[13]
  • 2015 թվականին արժանացել է «Տարվա ռուս հերոս» տիտղոսին[14][15]
  • 2015 թվականին արժանացել է «Հեռուստասերիալի/սերիալի լավագույն դերասան» տիտղոսին
  • 2014 թվականի ստացել պարգև «Մաժոր» ֆիլմում Իգոր Սոկոլովսկու դերը լավ խաղալու համար[16]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Марина Аверкина. «Актёр, боксёр и танцор Павел Прилучный». Журнал «ТВ Парк» № 46 (967), стр. 56-59.
  2. 2,0 2,1 Лиля Чумичева. Павел Прилучный: «Не знаю, где бы я сейчас был, если бы не женился». Журнал «ОК!», выпуск № 34 (300), 30 августа 2012 года. // ok-magazine.ru
  3. Виктория Катаева. Павел Прилучный: «Вижу хама — сразу бью!» // sobesednik.ru (5 мая 2011 года)
  4. 4,0 4,1 Профиль звезды. Павел Прилучный: биография, творчество, материалы, видео, фотогалерея. // 7days.ru
  5. Актер «Геймеров» Павел Прилучный побывал у пластического хирурга на сайте argumentiru.com, 9 марта 2012
  6. Роберт Паттинсон, Павел Прилучный и русский МХАТ. // starslife.ru (28 ноября 2009 года)
  7. «Актёры «Закрытой школы» тайно поженились» (ռուսերեն). «Дни.Ру». 18.04.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  8. «Агата Муцениеце родила сына» (ռուսերեն). «Вокруг ТВ». 12.01.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  9. Прилучный назвал дочку редким именем на сайте 7days.ru, 16 марта 2016
  10. Стало известно, как Прилучный и Муцениеце назвали новорожденную дочь на сайте kasjauns.lv, 7 марта 2016
  11. В Театре имени Булгакова покажут новые «Дни Турбиных». Премьера состоится 15 февраля 2012 года. // lenta.ru (2 февраля 2012 года)
  12. «Дурная кровь»: Павел Прилучный станет отцом не по собственной воле. Завершился «провинциальный» блок съёмок сериала. Сайт «Вокруг ТВ» // vokrug.tv (27 октября 2012 года)
  13. «Победители XXVIII кинопремии «Kids' Choice Awards» за 2015 год» (ռուսերեն). // kca.nickelodeon.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  14. Лауреаты народной кинопремии «Жорж — 2015». Արխիվացված 2014-04-21 Wayback Machine // national-movie-awards.ru
  15. Лауреаты народной кинопремии «Жорж — 2015». «Российский герой года»: Игорь Соколовский (актёр Павел Прилучный — фильм «Мажор», ТВ). Արխիվացված 2015-05-24 Wayback Machine // national-movie-awards.ru
  16. Профессиональный приз Ассоциации продюсеров кино и телевидения в области телевизионного кино. Шорт-лист 2014 года. Արխիվացված 2015-04-06 Wayback Machine Официальный сайт Ассоциации продюсеров кино и телевидения (Россия) // rusproducers.com (19 марта 2015 года)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Պրիլուչնի» հոդվածին։