Փակ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փակ դպրոց
Закрытая Школа
Изображение логотипа
Ժանրմիստիկա, թրիլլեր, դրամա, մարտաֆիլմ
Երկիր Ռուսաստան
ՀիմքՍև ավազան
Լեզուռուսերեն
ՌեժիսորOleg Asadulin?
Գլխավոր
դերերում
Anton Olegovitsj Habarov?, Տատյանա Վասիլևա, Պավել Պրիլուչնի, Aleksey Koryakov?, Ագատա Մուցենիեցե, Kseniya Entelis?, Yuliya Agafonova?, Q4535148? և Աննա Անդրուսենկո
ՊրոդյուսերՎյաչեսլավ Մուրուգով, Ալեքսանդր Ակոպով, Tatyana Belichenko? և Oleg Asadulin?
ԵրաժշտությունSergey Grigoryev?
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ134
Էկրաններին էապրիլի 11, 2011-ից նոյեմբերի 14, 2012
ՀեռուստաալիքՍՏՍ (հեռուստաընկերություն)

«Փակ դպրոց», ռուսական հեռուստասերիալ՝ միստիկական թրիլեր, մարտաֆիլմ և դրամա։ Այս ֆիլմը իսպանական «Սև ծովալճակ» ֆիլմի կրկնօրինակն է, սակայն կան կադրեր, որոնք չեն կրկնօրինակվել[1]։ Ֆիլմն ունի նաև այլ անվանումներ՝ «Գիշերօթիկ դպրոց» կամ «Անտառ»։ Հեռուստասերիալը նկարահանել է «Ամեդիա» ընկերությունը` «ՍՏՍ» ալիքի պատվերով։

Սերիալի պրեմիերան կայացել է «ՍՏՍ» ալիքով 2011 թվականի ապրիլի 11-ին։ 2012 թվականին դուրս է եկել սերիալի վերջին 134-րդ սերիան, իսկ նոյեմբերի 15-ին դուրս է եկել ֆիլմ «Փակ դպրոց» ֆիլմի մասին[2]։

Սերիալի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները տեղի են ունեցել Մոսկվայի հեռու անտառներից մեկում։ Այնտեղ մանկատուն էր և 1945-1953 թվականներին այդ մանկատունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դատարկվել էր։ Այդ ամենից հետո 1999 թվականից սկսեց գործել գիշերօթիկ դպրոց՝ «Լոգոս»։

Սերիալը պատմում է աշակերտների և ուսուցիչների կյանքի մասին։ Պատմում է, թե ինչպես են աշակերտները բացահայտում դպրոցի նախկին կյանքը և այդ ամենն ավելի վտանգավոր է, քան սովորական դպրոցական կյանքը[3]։

Սերիալում կան 11 գլխավոր դերասաններ, ովքեր իրենց հերթին ունեն իրենց գաղտնիքները և յուրաքանչյուրի կմախքը վերջում հայտնվում է պահարանում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2011 թվականների ձմռանը «Լոգոս» գիշերօթիկ դպրոց են գալիս սովորելու Անդրեյը և նրա կրտսեր քույր՝ Նադյան։ Նրանց ծնողները մահացել են (նրանց էին այդպես ասել)։ Սակայն Անդրեյը չէր հավատում, որ նրա ծնողները մահացել են, քանի որ նրանց դիակները չէին գտել (սակայն պարզվում է, որ նրանց ծնողները ողջ են, բայց թե ուր են՝ դա պետք է պարզեր Անդրեյը)։ Խնամակալ են նշանակում Վիկտոր Պոլյանկովին։ Հենց նա էր, որ հիմնադրեց «Լոգոս» գիշերօթիկ դպրոցը։ Վերջում Անդրեյը իմանում է, որ այդ դպրոցը ունի շատ վատ ու չար գաղտնիքներ, որոնք կապված են Անդրեյի ընտանիքի հետ։ Նրա նոր ընկերների՝ Դաշայի, Վիկայի, Մաքսի, Ռոմայի, Տյոմայի, Յուլիայի, այնուհետև նաև Լիզայի հետ նրանք փորձում են բացահայտել այդ գաղտնիքները, սակայն այդ բացահայտման ճանապարհը այդքան էլ հեշտ չէր։ Այդ ճանապարհը շատ կորուստներ ու անհաջողություններ է բերում և՛ դպրոցին, և՛ ընկերներին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական մի խումբ 1945 թվականին որոշեցին ստեղծել մի լաբորատորիա, որտեղ կարող էին անցկացնել ուսումնասիրություններ մարդու ամբողջ օրգանիզմի մասին և ուզում էին վիրահատությունների միջոցով ձևափոխել մարդկանց։ Լաբորատորիայի տեղը վերցրին գիշերօթիկ դպրոցը, որը նախկինում մանկատուն էր։ Նրանք մանկատան երեխանների վրա էին կատարում փորձարկումներ։ 2012 թվականին գերմանացիները ստեղծում են մի վիրուս, որը իրենց կարծիքով կարող էր վերացնել բոլոր մարդկանց։ Վիրուսի հետ մեկտեղ ստեղծվեց նաև դրա դեմ պայքարող դեղ։ Եվ այդ դեղը ուներ Գեորգի Երմոլաևը, ով պահում էր դպրոցի նկուղներից մեկում և այդտեղ կարող էր մտնել միայն նա։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտոն Խաբարով - Վիկտոր Նիկոլայի Պոլիանկով (իսկական անուն ազգանուն՝ Իգոր Ալեքսեյի Իսաև), 42 տարեկան, «Լոգոս» դպրոցի տնօրեն, եղել է նաև փոխտնօրեն, ռուսերեն լեզվի և գրականության ուսուցիչ, Իրինա Իսաևի եղբայրը։
  • Տատյանա Վասիլևա - Գալինա Վասիլիի Սմիրնովա, 66 տարեկան, տնօրենի տեղակալ, Դենիսի տատիկը (1-4 եթերաշրջան)։
  • Քսենյա Էնտելիս - Ելենա Սերգեի Կռիլովա, 38 տարեկան, փոխտնօրեն, «Լոգոս» դպրոցի տնօրեն (10-58 և 78-105 սերիաներում), պատմության ուսուցչուհի։ Սիրահարված է Վիկտոր Պոլյանկովին մեկտեղ հանդիպում էր նաև Պավել Լոբանովի, Պյոտր Մորոզովի հետ (1-4 եթերաշրջան)։ Մահանում է գերմանական համաճարակից 129-րդ սերիայում։
  • Միքայել Սաֆրոնով - Պավել Պյոտրի Լոբանով, 35 տարեկան, Ֆիզկուլտուրայի ուսուցիչ, 3-րդ եթերաշրջանից սկսած «Կնյազի» լրտեսն է լինում։
  • Մարինա Կազանկովա - Աննա Միքայելի Օլիշանսկայա, 32 տարեկան, տարրական դասարանների ուսուցիչ։ Հանդիպում էր Պավել Լոբանովի հետ, իսկ հետո Անդրեյ Ավդեևի հետ (1-4 եթերաշրջան)։ Մահանում է 117 սերայում՝ Վադիմ Ուվրովի հասցրած վնասվածքից։
  • Յուլյա Ագաֆոնովա - Մարիա Վլադիմիրի Վերշինինա, 32 տարեկան, Մաքսիմ Մորոզովի կենսաբանական մայրը, հավաքարար։ Սիրահարված է Վլադիմիր Սոկոլովին, մինչ Վլադիմիրը, նա սիրահարված էր Վիկտոր Պոլյանկովին։
  • Միքայել Ռեմիզով - Կոնստանտին Վիկտորի Վոյտեևիչ (իսկական անուն ազգանուն՝ Հելմունտ ֆոն Համմեր), 74 տարեկան, կենսաբանության ուսուցիչ, նացիստ։ Մահանում է Պյոտր Մորոզովի հասցրած վնասվածքից՝ 133-րդ սերիայում։
  • Պյոտր Կիսլով - Վադիմ Յուևիչ Ուվարով, 28 տարեկան, Անտոնի երկվորյակ եղբայրը, Ingrid-ի աշխատակից, ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Ինքնասպան է լինում 120-րդ սերիայում՝ իմանալով, որ առանց եղբայր չի կարող ապրել։
  • Կոնստանտին Ստելնիկով (1 եթերաշրջան)/ Նիկոլայ Սերդցև (2 եթերաշրջան) - Դիմիտրի Վալերիի Կավերին, 34 տարեկան, մաթեմատիկայի ուսուցիչ։ 34-րդ սերիայում ողջ վիճակում թաղվել է Կոնստանտին Վոյտևիչի կողմից դավաճանության պատճառով։
  • Մաքսիմ Ռադուգին - Կիրիլլ Եվգենիի Վորոնցով (իսկական անուն ազգանուն՝ Վասիլև Եվգենիի Կիրիլլ), 36 տարեկան, Միթիի հայրիկը, փոխտնօրեն, մաթեմատիկայի ուսուցիչ։ Սպանվել 120-րդ սերիայում Վադիմ Ուվարովի կողմից։
  • Իվան Գորդիենկո - Իվան Սավելիի Աֆանասև, 76 տարեկան, պատմության և աշխարահագրության ուսուցիչ։ Սպանվում է 3-րդ սերիայում Լժեպտիցինի կողմից նկուղում։
  • Պոլյա Պոյանկովա - Նելլի Ալեքսեյի Կամինսկայա, 30 տարեկան, պատմության ուսուցիչ, «Կնյազի» լրտես։ Մահանում է 38-րդ սերիայում։
  • Աննա Նոսատովա - Վերա Դիմիտրիի Նազարովա, 31 տարեկան, պատմության ուսուցիչ, պայծառատես, «Կնյազի» լրտես։ Սիրահարված է Կիրիլլ Վորոնցովին։ Մահանում 104-րդ սերայում, վերելակում։
  • Անաստասիա Բուսիգինա- Յանա Նիկոլայի Տոկարևա, 40 տարեկան, կենսաբանության ուսուցչուհի։ Սպանվել է 103-րդ սերիայում Վադիմ Ուվարովի կողմից։
  • Ալեքսանդր Նիկիտին - Անատոլի, 34 տարեկան, Գալինա Վասիլևի օգնականը, Մաքսիմ Մորոզովի կենսաբանական հայրը։ Սպանվում է 60-րդ սերիայում Յուլիա Սամոյլովի կողմից։
  • Մքասիմ Վինոգրադով - Նիկիտա Միքայելի Օլիշանսկի, 30 տարեկան, Աննայի եղբայրը, ձեռքի աշխատանքի ուսուցիչ։ 77-րդ սերիայում ինքնասպան է լինում իր քրոջ պատճառով, որ նա աշխատել է նացիստների հետ։
  • Աննա Սկիդանովա - Պոլինա Ալեքսանդրի Մալցևա, 29 տարեկան, պարի ուսուցչուհի, Ingrid-ի աշխատակից։ Մահանում է 132-րդ սերիայում։
  • Յուլիյա Ռուդինա - Թամարա Ալեքսեևի Սլավինա (իսկական անունը՝ Սվետլանա Օստապենկո), 38 տարեկան, դպրոցի բժիշկ։ Սիրահարված է Վիկտոր Պոլյանկովին։
  • Եվգենիա Լոզա - Լարիսա Անդրեևնա Օդինցովա, 35 տարեկան, համաճարակաբան, նոր դպրոցի և զինվորական բժիշկ, Ingrid-ի աշխատակից։ Սիրահարված է Վիկտոր Պոլյանկովին։

Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պավել Պրիլուչնի - Մաքսիմ Պյոտրի Մորոզով (իսկական անուն, ազգանուն Վերշինին Մաքսիմ Անատոլևիչ), 16 տարեկան, Դարյա Ստարկովայի ընկերը, այնուհետև Յուլյա Սամայլովայի, հետո Ելիզավետա Վինագրադովոյի։
  • Ալեքսեյ Կորյակով - Անդրեյ Ալեքսանդրովիչ Ավդեև, 16 տարեկան։ Իր կյանքում երբեք չի հիվանդացել, նույնիսկ հարբուխով։ Դարյա Ստարկովայի ընկերն էր, իսկ նախկինում Աննա Օլշանսկիի։
  • Ագատա Մուցենցե - Դարյա Ստարկովա, 16 տարեկան, մայրը հայտնի կինոդերասանուհի է։ Մահացել է պատրաստուկից, որը իրեն է տվել Եվգենիա Սավելևան 125-րդ սերիայում։
  • Տատյանա Կոսմաչյովա - Վիկտորիա Կուզնեցովա, 16 տարեկան, Դաշա Ստարկովայի լավագույն ընկերուհին։ Սիրահարված է Մաքսիմ Մորոզովին։
  • Իգր Յուրտաև - Ռոման Եվգենիի Պավլենկո, 16 տարեկան, Տյոմայի լավագույն ընկերը։ Երրորդ եթերաշրջանում ստիպված էր աշխատել Պյոտր Մորոզովի հետ։
  • Անդրեյ Նեգինսկի - Արտյոմ Կալինին, 15 տարեկան, Ռոմայի և Մաքսիմի ընկերը։ Մահացել է թմրանյութերից, որը նրան տվել է Պյոտր Մորոզովը 9--րդ սերիայում։
  • Եվգենիա Օսիպովա - Յուլյա Դենիսի Սամոյլովա, 16 տարեկան, մեդյում է, տեսնում է հոգիներ։ Մահացել է ավտովթարից։
  • Աննա Անդրուսենկո - Ելիզավետա Վինոգրադովա, 17 տարեկան, մեդիում է, տեսնում է հոգիներ։
  • Լուիզա Գաբրիելա Բրովինա - Նադեժդա Ալեքսանդրովնա Ավդեև, 7 տարեկան, Անդրեյի քույրը / Իրինա Իսաևան մանուկ ժամանակ, 7 տարեկան / Ինգիդ Վուլֆ, 7 տարեկան, Վլադլենա Կոլչինայի հարազատ աղջիկը, մահացել է համաճարակից։
  • Ալինա Վասիլևա - Ալիսա Ստանիսլավի Տկաչենկո, 7 տարեկան, Նադի և Տաքսիի ընկերուհին։
  • Իվան Նեպոմնաշին - Յուրի Վերյովկին, 7 տարեկան, ավազակ, հաճախակի է կռվում Նադյայի, Ալիսայի և Միտյայի հետ։
  • Վիտալի Գերասիմով - Դմիտրի Կիրիլովիչ Վասիլեև, 7 տարեկան, Կիրիլ Վասիլևի և Սնեժաննա Վասիլևի որդին, բոլոր երազները իրականություն են դառնում։
  • Վալենտինա Լյապինա - Տասյա Բարշնիկովա, 7 տարեկան, Լյոշա Բարիշնիկովայի քույրը, Ալիսայի ընկերուհին։
  • Սերգեյ Պոհոդաև - Դենիս Ալեքսանդրի Զախարով, 13 տարեկան, Լիլիի և Սերյոժի ընկերը։ Գալինա Վասիլևի և Սերգեյ Կրիլովի թոռը։
  • Անֆիս Վիստինգաուզեն - Լիլիա Սկվորցովա, 13 տարեկան, Դենիսի ընկերուհին, վունդերկինդ։
  • Օլեգ Նովիկով - Վյոչեսլավ Հարիտոնով, 16 տարեկան, երրորդ եթերաշրջանում ստիպված էր աշխատել Վադիմ Ուվարովի հետ։
  • Ալեքսանդր Կուրագինա - Սվետլանա Տիմոֆեևա, 16 տարեկան, Սլավա Հարտիոնովի ընկերուհին։
  • Վսեվոլոդ Ակատովա - Օլեգ Տրոֆմով, 17 տարեկան, սիրահարված է Վիկա Կուզնեցովին։ Մահացել է համաճարակից 74-րդ սերիայում։
  • Անաստասիա Ակտովա - Եվգենիա Սավելևա, 17 տարեկան, Ingrid-ի աշխատակից։ Սիրահարված էր Անդրեյ Ավդեևին։ Ռոման Պավլենկոն սպանել է նրան 131-րդ սերիայում՝ Ելիզավետա Վինոգրադովին սպանելու փորձի համար։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քսենյա Լավրովա-Գլինկա - Նատալյա Վլադլենովա Կոլչինա (իսկական անուն, ազգանուն՝ Իրինա Ալեքսեի Իսաևա) Անդրեյ, Նադյայի և Իգորի մայրիկը։
  • Դմիտրի Կոմով - Ալեքսանդր Ավդեև, 47 տարեկան, Նատալյա Կոլչինոյի ամուսինը, Անդրեյի, Նադյայի և Իգորի հայրիկը, Ingrid-ի աշխատակից։ Մահացել է 104-րդ սերիայում։
  • Ալեքսանդր Ռապոպորտ - Բորիս Կոնստանտինի Կնյազև, գերմանացի ավազակների գլխավորը։ Մահացել է սրտի կաթվածից 105-րդ սերիայում։
  • Վլադիմիր Միխայլով - Վլադլեն Պյոտրի Կոլչին, Gemini նախագծի ղեկավար, INGRID ընկերության տնօրեն, մահացել է 104-րդ սերիայում։
  • Վլադիմիր Նոսիկ - Սերգեյ Անդրեյի Կռիլով (իսկական անուն, ազգանուն՝ Եգոր Սերգեյի Կռիլով), Ելենայի և Եգորի, Տատյանայի հայրիկը, Դենիսի պապիկը, գերմանացի։ Սպանվել է 60-րդ սերիայում Կիրիլ Վորոնցովի կողմից։
  • Անդրեյ Սվիրիդով - Թզուկ (իսկական անուն, ազգանուն՝ Եգոր Սերգեյի Կրիլով), գենետիկ այլանդակ, Ելենայի հարազատ զույգ եղբայրը, Իրինա Իսաևի և Նադյա Ավդեևի ընկերը:Նա սպանվել է ոստիկանության կողմից 19-րդ սերիայում։
  • Լյուբով Նովիկովա - Քրիստինե Պանֆիլովա, սովորել է «Լոգոս» գիշերօթիկ դպրոցում, գտել գերմանացի ավազակների դեմ հանցանշան, որից հետ տեղափոխվել է ուրիշ դպրոց։ Սպանվել է իր սիրելի Դմիտրի Կավերինի կողմից։
  • Ալեքսեյ Բոյադժի - Ֆյոդր Սիչով, Վիկտոր Պոլյանկոյի խուզարկուն։ Սպանել են գերմանացիները։
  • Միքայել Հիմիչև - Յուլյայի խորթ հայրը։ Ingrid-ի աշխատակից։ Առաջին եթերաշրջանում սիրահարված էր Յուլյային։ Սպանվել է Անատոլիի կողմից 60-րդ սերիայում։
  • Ալեքսանդր Զախարև - Անատոլի Իվանի Պանին, Ավդեև ընտանիքի փաստաբանը։ Ingrid-ի աշխատակից։
  • Անդրեյ Լեբեդև - բժիշկ Գոլովենկո, գժանոցի բժիշկ։ Սպանվել է Պյոտր Մորոզովի կողմից 116-րդ սերիայում։
  • Արտյում Կազմիմ - Դանիլա Պյոտրի Սլավին, Պյոտր Մորոզովի և Թամարա Սլավինոյի տղան։
  • Ալյա Նիկուլինա - Նինա Բորիսի Իսաևա, Իրինայի և Իգոր Իսաևի մայրիկը, Անդրեյի, Նադյայի և Իգորի տատիկը, Գալինա Վասիլևաի ընկերուհին։
  • Ալեսանդր Աստաշյոնկ - Ալեքսեյ Բարիշնիկով, Տասիի եղբայրը, Թեոդորո Ռաուբերի թոռը, Ingrid-ի աշխատակից։
  • Սերգեյ Իվանով - Գրիգորի Պյոտրի Կուրիլենկո, նախկին Ingrid: Մահացել է 124-րդ սերիայում։
  • Անդրեյ Մեժուլիս - Գեորգի Իվանի Երմոլաև, գիտնական։ Ingrid-ի աշխատակից։ Սպանվել է 133-րդ սերիայում։
  • Լյուդմիլա Չուրսինա - Կլավիդյա Վլադիմիրովնա Սաֆրոնավա (իսկական անուն, ազգանուն՝ Թեոդոր Ռայբեր), գերմանացի։ Տասիի և Լյոշա Բարիշնիկովի տատիկը։

Հեռուստասերիալի ցուցադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում սերիալը ցուցադրվել է СТС հեռուստաալիքով։

  • Առաջին եթերաշրջանը ցուցադրվել է 2011 թվականի ապրիլի 11-29, մայիսի 10-29։ Հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը բաղկացած էր 20 սերիայից։

Կարգախոս՝ Ավարտական երեկո չի լինի

  • Երկրորդ եթերաշրջանը ցուցադրվել է 2011 թվականի հոկտեմբերի 3 - դեկտեմբերի 8։ Եթերաշրջանը բաղկացած էր 40 սերիայից։

Կարգախոս՝ Հեռացնում ենք մեկ-մեկ

  • Երրորդ եթերաշրջանը ցուցադրվել է մարտի 2012 թվականի 26 - ապրիլի 26, մայիսի 14 - հունիսի 7, հունիսի 18 - հունիսի 28։

Կարգախոս՝ Ստիպիր քեզ ապրել

  • Չորրորդ եթերաշրջանը ցուցադրվել է 2012 թվականի սեպտեմբերի 3 - սեպտեմբերի 27, հոկտեմբերի 22 - նոյեմբերի 14։ Եթերաշրջանը բաղկացած է 30 սերիայից։

Կարգախոս՝ Ավարտական երեկո (105—120 սերիա) և ավարտ (121—134 սերիա)։

Ուկրաինա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին եթերաշրջանը ցուցադրվել է 2011 թվականի մայիսի 15 - մայիսի 27 «Интер» հեռուստաալիքով։ Նաև 2012 թվականի հունվարի 2 - հունվարի 27 «К1» հեռուստաալիքով։
  • Երկրորդ եթերաշրջանը 2011 թվականի հոկտեմբերի 17 - դեկտեմբերի 22 «ТЕТ» հեռուստաալիքով։
  • Երրորդ եթերաշրջանը 2012 թվականի օգոստոսի 6 - հոկտեմբերի 4 «Новый канал» հեռուստաալիքով։
  • Չորրորդ եթերաշրջանը 2012 թվականի հոկտեմբերի 29 - դեկտեմբերի 7 «Новый канал» հեռուստաալիքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Откуда пришла «Закрытая школа»? // газета Комсомольская правда, 30 июля 2011 года
  2. «Закрытая школа»: фильм о фильме 8 ноября 2012
  3. Тайны «Закрытой школы» // газета Комсомольская правда, 11 мая 2011 года

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]