Ալեքսանդր Ակոպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ակոպով
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 22, 1957(1957-11-22) (66 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտ
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Մասնագիտությունպրոդյուսեր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստահաղորդավար և ՈՒՀԱ-ի խաղացող
Պարգևներ և
մրցանակներ
 Aleksandr Akopov Վիքիպահեստում

Ալեքսանդր Զավենի Ակոպով (նոյեմբերի 22, 1957(1957-11-22), Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և հեռուստատեսության պրոդյուսեր, հեռուստահաղորդավար։ «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի նախագահ (2013 թվականի դեկտեմբերից), COSMOS studio պրոդյուսերական ընկերության համահիմնադիր (2015 թվականից), «Ամեդիա» կինոընկերության նախկին նախագահ (2002-2015)։ Ռուսաստանի կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի վարչության համանախագահ (2013 թվականից), Ռուսաստանի պրոդյուսերների գիլդիայի տնօրենների խորհրդի անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ակոպովը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում, հայի ընտանիքում[2]։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի ճարտարագիտական-շինարարական ինստիտուտ, որն ավարտել է 1979 թվականին։ Ինստիտուտում սովորելու ընթացքում խաղացել է ՈՒՀԱ-ում։ Ինստիտուտն ավարտելուց հետո ընդունվել է ասպիրանտուրա և գրել ատենախոսություն նախագծման ավտոմատացման համակարգերի վերաբերյալ։ Դասավանդել է Մոսկվայի ճարտարագիտական-շինարարական ինստիտուտ ճարտարապետության ամբիոնում։

1979 թվականից Ալեքսանդր Ակոպովն աշխատել է քաղաաքացիական շինարարությունում որպես վարպետ, աշխղեկ։

1980 թվականին Ակոպովը կազմակերպել է «СНИП» ուսանողական թատրոնը, 1981 թվականին սկսել է գրել հեռուստասցենարներ, մասնակցել Կենտրոնական հեռուստատեսության «Веселые ребята» և «ՈՒՀԱ» հաղորդումներին։ 1986 թվականին նրան հրավիրել են Կենտրոնական հեուստատեսության երիտասարդական խմբագրություն, որտեղ զբաղեցրել է «ՈՒՀԱ» հաղորդման խմբագրի պաշտոնը։

1988 թվականին Ալեքսանդր Ակոպովն ստեղծել է «Игротехника» ընկերությունը, որը եղել է առաջին ոչ պետական ընկերություններից մեկը երկրում, որն զբաղվել է հուստատեսային հաղորդումների ու գովազդային նյութերի պատրաստմամբ։

1992 թվականին Ալեքսանդր Ակոպովը Յուրի Զապոլի, Միխայիլ Լեսինի և այլոց հետ հիմնադրել է «Видео Интернешнл», ընկերությունը, որն զբաղվել է գովազդի արտադրությամբ։ Աշխատել է «Великолепная семёрка» հաղորդման վրա։

1992 թվականի ապրիլից նոյեմբեր աշխատել է PBS հեռուստաալիքում (ԱՄՆ) որպես հատուկ նախագծի պատասխանատու պրոդյուսեր։

1994 թվականին եղել է «Великолепная семёрка» հաղորդման վարող։

1994-1996 թվականներին Ալեքսանդր Ակոպովը եղել է «ТВ-Новости» (հետագայում՝ «РИА Новости», ներկայում՝ МИА «Россия сегодня») հեռուստաալիքի տնօրենի տեղակալ։ Կազմակերպել և գլխավորել է РТР-ի «Деловая Россия» ինֆորմացիոն ալիքը։ Այդ ալիքի շրջանակներում վարել է «Форум» հաղորդումը։ Եղել է նաև «Раз в неделю» հումորային հաղորդման պրոդյուսեր։

1996 թվականի մարտին Ալեքսանդր Ակոպովը դարձել է ВГТРК պրոդյուսերական կենտրոնի տնօրեն[3]։ Մասնակցել է այնպիսի հայտնի հեռուստահաղորդումների եթեր հեռարձակմանը, ինչպիսիք են՝ «Аншлаг», «Моя семья», «Горячая десятка»[4] և այլն։

1997 թվականի հուլիսից մինչև 2002 թվականի փետրվար[5] զբաղեցրել է «Ռոսիա» (РТР) հեռուստաընկերության գլխավոր տնօրենի[6], ինչպես նաև ВГТРК-ի նախագահի տեղակալի պաշտոնը։

2002 թվականին ստեղծել և գլխավորել է «Ամեդիա» ընկերությունը, որի կազմում ներառվել են արտադրական ու դիստրիբյուտորական ընկերություններ, ինչպես նաև ընկերության կողմից Մոսկվայում ստեղծված ստուդիական համալիրը։ 2005 թվականից ընկերության գործընկերն է Լեոնարդ Բլավատնիկի Access Industries արտադրաֆինանսական խումբը։

2015 թվականի ամռանն Ալեքսանդր Ակոպովը հեռացել է «Ամեդիա» կինոընկերության նախագահի պաշտոնից և Նատալյա Շնեյդերովայի հետ ստեղծել COSMOS studio պրոդյուսերական ընկերությունը[1][7][8]։

Մանկավարժական և հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ակոպովը եղել է Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի ստեղծման նախաձեռնողներից մեկը։ 2013 թվականին ընտրվել է Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի կառավարման նախագահ։

Ակոպովը բացել է «Պրոդյուսերի աշխատանքը կինոյում և հեռուստատեսությունում» մասնագիտությամբ արվեստանոց Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում։ «Պրոդյուսերի վարպետության հիմունքները» հատուկ դասընթացի հեղինակն է, Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի դասընթացի վարպետ, Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման աշխատողների որակավորման բարձրացման ինստիտուտի (ներկայում՝ Մեդիաարդյունաբերության ակադեմիա) բեմական վարպետության և արվեստագիտության ամբիոնի դոցենտ։

2013 թվականի դեկտեմբերին դարձել է «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի նախագահ[9]։

Հեռուստասերիալների պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992-1994 – «АБВГД Ltd»
  • 2002«Բրիգադա» (ռուս.՝ «Бригада», Ռոսիա 1)
  • 2003-2004 – «Խեղճ Նաստյա» (ռուս.՝ «Бедная Настя», СТС)
  • 2004 – «33 քառակուսի մետր» (ռուս.՝ «33 квадратных метра», СТС)
  • 2004 – «Թանկագին Մաշա Բերեզինա» (ռուս.՝ «Дорогая Маша Березина», СТС)
  • 2004-2009 – «Իմ գեղեցիկ դայակը» (ռուս.՝ «Моя прекрасная няня», СТС)
  • 2004 – «Հայրերի մեղքերը» (ռուս.՝ «Грехи отцов», СТС)
  • 2004 – «Ամուրիներ» (ռուս.՝ «Холостяки», REN-TV)
  • 2004 – «Աստղագուշակ» (ռուս.՝ «Звездочёт», Россия)
  • 2005 – «Սիրո թալիսման» (ռուս.՝ «Талисман любви», СТС)
  • 2005-2006«Մի ծնվիր գեղեցիկ» (ռուս.՝ «Не родись красивой», СТС)
  • 2005-2006 – «Լյուբան, երեխաներն ու գործարանը» (ռուս.՝ «Люба, дети и завод», СТС)
  • 2005-2006 – «Սիրո համհարզներ» (ռուս.՝ «Адъютанты любви», Առաջին ալիք)
  • 2006-2008 – «Ո՞վ է գլխավոր տանը» (ռուս.՝ «Кто в доме хозяин?», СТС)
  • 2006 – «Մեծ աղջիկներ» (ռուս.՝ «Большие девочки», Առաջին ալիք)
  • 2006-2007 – «Սովորական սեր» (ռուս.՝ «Любовь как любовь», Առաջին ալիք)
  • 2006 – «Եղբայրներ տարբեր կերպ» (ռուս.՝ «Братья по-разному», РЕН ТВ)
  • 2006 – «Ամեն ինչ խառնվել է տանը» (ռուս.՝ «Всё смешалось в доме», СТС)
  • 2007-2008 – «Երեսնամյաները» (ռուս.՝ «Тридцатилетние», СТС)
  • 2007-2008 – «Տատյանայի օր» (ռուս.՝ «Татьянин день», Առաջին ալիք)
  • 2007 – «Բոլորովին անսպասելի» (ռուս.՝ «Вся такая внезапная», СТС)
  • 2007 – «Երջանկության իրավունք» (ռուս.՝ «Право на счастье», Հինգերորդ ալիք)
  • 2007 – «Նախկին» (ռուս.՝ «Бывшая», Նոր ալիք)
  • 2008 – «Քայլ առ քայլ» (ռուս.՝ «Шаг за шагом», СТС)
  • 2008-2009 – «Պետրովկա, 38» (ռուս.՝ «Петровка, 38», Առաջին ալիք)
  • 2008 – «Խաղի թագավորները» (ռուս.՝ «Короли игры», СТС)
  • 2008 – «Ձգողության ուժ» (ռուս.՝ «Сила притяжения», 1+1)
  • 2008 – «Մորոզով» (ռուս.՝ «Морозов», Առաջին ալիք)
  • 2008 – «Հումանոիդները Կորոլյովոյում» (ռուս.՝ «Гуманоиды в Королёве», ТНТ)
  • 2008 – «Կյանք, որը չի եղել» (ռուս.՝ «Жизнь, которой не было», Россия)
  • 2008 – «Մոնտեքրիստո» (ռուս.՝ «Монтекристо», Առաջին ալիք)
  • 2008-2011 – «Ընդհանուր թերապիա» (ռուս.՝ «Общая терапия», Առաջին ալիք)
  • 2008 – «Սիրո մի գիշեր» (ռուս.՝ «Одна ночь любви», СТС)
  • 2009 – «Շպակի մարդիկ» (ռուս.՝ «Люди Шпака», РЕН ТВ)
  • 2009 – «Գյուղական կատակեգություն» (ռուս.՝ «Деревенская комедия», Առաջին ալիք)
  • 2009 – «Ավետյաց երկիր Իոսիֆ Ստալինից» (ռուս.՝ «Земля обетованная от Иосифа Сталина», Առաջին ալիք)
  • 2009-2010 – «Спальный район» (Առաջին ալիք)
  • 2010 – «Իրազեկ աղբյուր Մոսկվայում» (ռուս.՝ «Осведомлённый источник в Москве», Առաջին ալիք)
  • 2010 – «Տուխաչևսկի։ Մարշալի դավադրությունը» (ռուս.՝ «Тухачевский. Заговор маршала», Առաջին ալիք)
  • 2010 – «Բերի։ Պարտություն» (ռուս.՝ «Берия. Проигрыш», Ուկրաինա)
  • 2010-2011 – «Այստեղ ինչ-որ մեկը կա» (ռուս.՝ «Здесь кто-то есть», ТВ-3)
  • 2011-2012«Փակ դպրոց» (ռուս.՝ «Закрытая школа», СТС)
  • 2011 – «Տղամարդն իմ մեջ» (ռուս.՝ «Мужчина во мне», ТВ-3)
  • 2011 – «Դատական սյունակ» (ռուս.՝ «Судебная колонка», Առաջին ալիք)
  • 2011 – «Եվ նրանց հարած Շեպիլովը» (ռուս.՝ «И примкнувший к ним Шепилов», Առաջին ալիք)
  • 2012-2015 – «Մի՛ լացիր ինձ համար, Արգենտինա» (ռուս.՝ «Не плачь по мне, Аргентина!», Первый канал, Дом кино)
  • 2012 – «Люба. Любовь» (Ռոսիա 1)
  • 2012 – «Պետրովկա, 38» (ռուս.՝ «Петровка, 38», Առաջին ալիք)
  • 2012 – «Փրկել բոսին» (ռուս.՝ «Спасти босса», Украина)
  • 2013 – «Հրեշտակ և դեմոններ» (ռուս.՝ «Ангел или демон», СТС, СТС International)
  • 2013 – «Հիանալի դպրոց» (ռուս.՝ «Классная школа», Карусель)
  • 2013 – «Մի քայլի վրա Երրորդ համաշխարհայինից» (ռուս.՝ «В одном шаге от Третьей мировой», Առաջին ալիք)
  • 2014 – «Օրենքով հայր» (ռուս.՝ «Папа в законе», Ռոսիա 1)
  • 2014 – «Նոտար Նեգլինցևի արկածները» (ռուս.՝ «Похождения нотариуса Неглинцева», ТВ Центр)
  • 2014 – «Սիրում է, չի սիրում» (ռուս.՝ «Любит — не любит», СТС)
  • 2014 – «Երկրորդ շանս» (ռուս.՝ «Второй шанс», Ռոսիա 1)
  • 2014-2017 – «Եկատերինա» (ռուս.՝ «Екатерина», Ռոսիա 1)
  • 2015 – «Լուսին» (ռուս.՝ «Луна», СТС)
  • 2015 – «Երկու կրակի մեջ» (ռուս.՝ «Между двух огней», ТВ Центр)
  • 2015 – «Սիբիրի արքայազն» (ռուս.՝ «Принц Сибири», СТС)
  • 2017 – «Անհայտ» (ռուս.՝ «Неизвестный», ТВ-3)
  • 2017 – «Семь футов под килем» (Ռոսիա 1)
  • 2017 – «Ընտանեկան հանգամանքներ» (ռուս.՝ «Семейные обстоятельства», Ռոսիա 1)
  • 2017 – «Եվայի առևանգումը» (ռուս.՝ «Похищение Евы», Ռոսիա 1)
  • 2018 – «Հաղթողներ» (ռուս.՝ «Победители») (НТВ)

Ֆիլմերի պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 – «Սիրեկանը» (ռուս.՝ «Любовник»)
  • 2008 – «Բարի ընկերուհի բոլորի համար» (ռուս.՝ «Добрая подружка для всех»)
  • 2008 – «Ամանորյա դարան» (ռուս.՝ «Новогодняя засада»)
  • 2008 – «Իմ երջանկություն» (ռուս.՝ «Счастье моё»)
  • 2008 – «Վանկա Ահեղ» (ռուս.՝ «Ванька Грозный»)
  • 2008 – «Ուրախության ժամանակը» (ռուս.՝ «Время радости»)
  • 2011 – «Տնային աշխատող» (ռուս.՝ «Домработница»)
  • 2012 – «Տերեփուկներ Վասիլիսայի համար» (ռուս.՝ «Васильки для Василисы»)
  • 2012 – «Ամուր ամուսնություն» (ռուս.՝ «Крепкий брак»)

Վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 – «Գեներն ու չարագործությունը» (ռուս.՝ «Гены и злодейство», Առաջին ալիք)
  • 2011 – «Правила взлома» (Առաջին ալիք) (եթեր չի հեռարձակվել)
  • 2012 – «Шальные деньги» (Առաջին ալիք)

Մուլտֆիլմերի պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստահաղորդումներ պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992-1995 – «Հիանալի յոթնյակ» (ռուս.՝ «Великолепная семёрка») (1-ին ալիք Օստանկինո, НТВ)
  • 1994-1997 – «Գործարար Ռուսաստան» (ռուս.՝ «Деловая Россия», РТР)
  • 1995-1996 – «Շաբաթը մեկ անգամ» ռուս.՝ «Раз в неделю», ТВ-6, РТР)
  • 1997-1998 – «Բարի երեկո Իգոր Ուգոլնիկովի հետ» (ռուս.՝ «Добрый вечер с Игорем Угольниковым», РТР)
  • 2005 – «Շաբաթ երեկոյան» (ռուս.՝ «В субботу вечером», СТС)
  • 2007-2009 – «Երեկոն Տիգրան Քեոսայանի հետ» (ռուս.՝ «Вечер с Тиграном Кеосаяном», РЕН ТВ)
  • 2010 – «Զինվորներ։ Եվ սպաներ» (ռուս.՝ «Солдаты. И офицеры»[10], РЕН ТВ)
  • 2011 – «Պայծառատեսներն ընդդեմ գիտնականների» (ռուս.՝ «Экстрасенсы против учёных», ТВ-3)

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ակոպովի նախագծերը բազմիցս արժանացել են Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիայի «ՏԷՖԻ» մրցանակի, այդ թվում չորս անգամ՝ «Լավագույն պրոդյուսեր» անվանակարգում։ Սան Սեբաստիանի կինոփառատոնում 2002 թվականին լավագույն սցենարի և լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակի է արժանացել «Սիրեկան» գեղարվեստական ֆիլմըу (ռեժիսոր՝ Վալերի Տոդորովսկի

  • 2004 – «ՏԷՖԻ-2004» մրցանակ «Պրոդյուսեր» անվանակարգում «Խեղճ Նաստյա» (ռուս.՝ «Бедная Настя») սերիալի համար,
  • 2005 – «ՏԷՖԻ-2005» մրցանակ «Պրոդյուսեր» անվանակարգում «Իմ գեղեցիկ դայակը» սերիալի համար,
  • 2006 – «ՏԷՖԻ-2006» մրցանակ «Պրոդյուսեր» անվանակարգում «Մի ծնվիր գեղեցիկ» սերիալի համար,
  • 2012 – «ՏԷՖԻ-2011» մրցանակ «Ֆիլմի/սերիալի պրոդյուսեր» անվանակարգում «Փակ դպրոց» սերիալի համար։

Պայքար հեղինակային իրավունքների խախտման դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ակոպովը հայտնի է իր ներկայացրած դատական հայցերով, ինչպես նաև սկանդալային հայտարարություններով։ 2010 թվականի հոկտեմբերին նա հայտ է ներկայացրել ընդդեմ իր իսկ «Ամեդիա» ընկերության և հաղթել[11]։ Նույն թվականին Ակոպովը, հանդես գալով կայքահենության դեմ պայքարին նվիրված կլոր սեղանի ժամանակ, հայտարարել է, որ «ВКонтакте» կայքի շուրջ 30 մլն օգտատերեր քրեական հանցագործներ են

Դրանք 30 մլն քրեական հանցագործներ են, այդ հանցակիցները հայտնի են, բայց 30 միլիոնին բանտ նստեցնել չի կարելի, իսկ 10 հազարին կարելի է։ Մենք ի վիճակի ենք 22 խոշորագույն ընկերությունների անունից հայց ներկայացնել ընդդեմ «В Контакте» ցանցի[12]։

Վրդովված օգտատերերն Ալեքսանդր Ակոպովից պահանջել են ներողություն խնդրել, և մի քանի շաբաթ անց նա հրապարակայնորեն ասել է․

Ես կցանկանայի ներողություն խնդրել «ВКонтакте» ցանցի այն օգտատերերից, որոնք հավանաբար արդարացիորեն վիրավորվել են, լսելով մամուլի հաղորդագրություններից, թե ինչ-որ քեռի Ձեզ անվանել է քրեական հանցագործներ[13]։

Ըստ Պետդումայի պատգամավոր և գիտության ու գիտական տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովի անդամ Կոնստանտին Ռիկովի՝ Ակոպովի նմանատիպ հայտարարությունների հիմնական նպատակն ինքնագովազդն է ու Ռուսաստանի խոշորագույն սոցիալական ցանցի հետ կոնֆլիկտի շնորհիվ իր ճանաչումը մեծացնելու փորձերն են[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «АКОПОВ Александр Завенович». Фонд «Академия Российского телевидения» — Биографии. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  2. Журнал «Ереван» № 12 /06
  3. «НОВОСТИ ВГТРК». Новый взгляд. 1996 թ․ մայիսի 29.
  4. «Гендиректор РТР переключается на что-то новое. Александр Акопов ушёл с ВГТРК». Коммерсантъ. 2002 թ․ փետրվարի 21.
  5. «Генеральный директор РТР уходит в отставку». Lenta.ru. 2002 թ․ փետրվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. «Александр Акопов: В рамках приличия». Московский комсомолец. 2002 թ․ փետրվարի 14.
  7. «Уходящий с поста главы «Амедиа» Акопов создал «Космос фильм»». РИА Новости — Экономика. 2015 թ․ հունիսի 25. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  8. Позина, Мария. — Прокат — Интервью (2015 թ․ նոյեմբերի 16). «Александр Акопов: «Рынок фактически откатился на десять лет назад»». Бюллетень кинопрокатчика. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  9. «По итогам заседания Совета Учредителей Фонда «Академия Российского телевидения»». Фонд «Академия Российского телевидения» — Архив новостей. 2013 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. «Скетч-шоу «Солдаты. И офицеры»». Диджитал Синема Сервис. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  11. «Газета.ру». Гендиректор «Амедиа» выиграл дело у собственной компании. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  12. ««Амедиа» подаст в суд на пользователей и руководство сети «ВКонтакте». Это должен быть иск к сети «ВКонтакте», а также против тройки-пятерки провайдеров, которые, по-честному, соучастники. Провайдеров мы не посадим. Хотя я бы в уголовном законодательстве внёс бы поправку, которой там нет, чтоб не сажали бедных мальчиков». РИА Новости. 3 июня 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
  13. «Акопов извинился перед "ВКонтакте"». Дни.ру. 18 июня 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 30-ին.
  14. «Деловая газета "Взгляд"». «Похоже на самопиар». Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ակոպով» հոդվածին։