Ագատա Մուցենիեցե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագատա Մուցենիեցե
լատիշ․՝ Agate Muceniece
Ծնվել էմարտի 1, 1989(1989-03-01)[1] (35 տարեկան)
ԾննդավայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԼատվիայի համալսարան և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (2012)
Քաղաքացիություն Լատվիա և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և հեռուստահաղորդավարուհի
Ամուսին(ներ)Պավել Պրիլուչնի
IMDbID 5040910
Ագատա Մուցենիեցե՝ Վիքիպահեստ

Ագատա Մուցենիեցե (լատիշ․՝ Agata Muceniece, ռուս.՝ Агата Муцениеце, ամուսնությունից հետո՝ Պրիլուչնայա (ռուս.՝ Прилучная)[2], մարտի 1, 1989(1989-03-01)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի դերասանուհի և մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագատա Մուցենիեցեն ծնվել է 1989 թվականի մարտի 1-ին Ռիգայում։ Հայրն աշխատել է որպես բարմեն (մահացել է, երբ Ագատան դեռ երեխա էր), մայրը՝ որպես խոհարար։ Ունի ավագ քույր՝ Սանտան (ծնվել է 1987 թվականին)։ Դպրոցում սովորելու տարիներին Ագատա Մուցենիեցեն հաճախել է «Շկատուլկա» թատերական ստուդիա (Լ. Շևչենկոյի արվեստանոց)։ Դպրոցն ավարտելուց հետո Ագատա Մուցենիեցեն աշխատել է որպես մոդել, գովազդել է իտալական կոշիկի հայտնի ապրանքանիշ, ֆոտոսեսիաների համար եղել է Եվրոպայի տարբեր երկրներում։ Վերադառնալով Ռիգա՝ ընդունվել է Լատվիական համալսարան (մասնագիտությունը՝ «Չինական բանասիրություն»), իսկ 2008 թվականին տեղափոխվել է Մոսկվա ու ընդունվել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ (Ալեքսանդր Միխայլովի արվեստանոց), որն ավարտել է կարմիր դիպլոմով 2012 թվականին[3]։

Կինոյում սկսել է նկարահանվել 2007 թվականին։ Առավել հայտնի է Դարյա Ստարկովայի դերը «Փակ դպրոց» հեռուստասերիալում։

Նկարահանվել է «Բիլայն», «Nescafe», «МегаФон», «Евросеть», «Jardin», «Savage», Սբերբանկ, «OBI» ապրանքանիշերի գովազդներում։

2018 թվականից «Голос. Дети» հեռուստածրագրի հաղորդավարն է[4].

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փակ դպրոց» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ Ագատա Մուցենիեցեն ծանոթացել է դերասան Պավել Պրիլուչնիի հետ[5], և 2011 թվականի օգոստոսին զույգը գաղտնի ամուսնացել է Մոսկվայում[6] (սոցիալական կայքերի իր էջերում Ագատա Մուցենիեցեն որպես հարսանիքի օր նշել է հուլիսի 19-ը։ Դերասանուհին պաշտոնապես վերցրել է ամուսնու ազգանունը, իսկ իր օրիորդական ազգանունն օգտագործում է որպես բեմական կեղծանուն[2]։ 2013 թվականի հունվարի 11-ին ծնվել է նրանց որդին՝ Տիմոֆեյը[7]։ 2016 թվականի մարտի 3-ին զույգը դուստր է ունեցել[8], որին կոչել են Միա[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010 ս Стройбатя Ավետլանա Արխիպովա
2010 ս Անտեսանելիները Невидимки
2011-2012 ս Փակ դպրոց Դարյա Ստարկովա
2012 ֆ Սիրավեպ կոկաինի հետ Роман с кокаином Եգորովի ընկերուհին
2012 ֆ Իմ խենթ ընտանիքը Моя безумная семья! Սվետլանա
2012 ս Գեյմերներ Геймеры Մարգարիտա Սմիրնովա
2013 ֆ Երեք հրացանակիրներ Три мушкетёра աղախին Քեթ
2014-2017 ս Գաղտնի քաղաք Тайный город Ինգա
2014 ֆ Տղաների մեջ չէ երջանկությունը Не в парнях счастье Կատյա
2014 ս Գեղեցիկ կյանք Красивая жизнь Ժաննա Վերխոլանցևա
2015 ֆ Մեղեդի երկու ձայնի համար Мелодия на два голоса Օքսանա Պովալյաևա
2015 ս Քվեսթ Квест Սաշա
2016 ֆ Ես գիտեմ քո գաղտնիքները Я знаю твои секреты Նինա Լուչնիկովա
2017 ս Քաղաքացիական ամուսնություն Гражданский брак Նիկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Правда ли..? Արխիվացված 2020-03-27 Wayback Machine на сайте telesem.ru, 13 июня 2012
  3. «Агата Муцениеце закончила ВГИК с красным дипломом!» (ռուսերեն). ctc.ru. 02.07.2012. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  4. Испуганную Агату Муцениеце успокаивали участники «Голос. Дети»
  5. Павел Прилучный и Агата Муцениеце — татуированная любовь на всю жизнь! Արխիվացված 2011-12-04 Wayback Machine, krassotkam.ru, 15 мая 2011
  6. «Актеры «Закрытой школы» тайно поженились» (ռուսերեն). ДНИ.РУ. 18.04.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  7. «Агата Муцениеце родила сына» (ռուսերեն). «Вокруг ТВ». 12.01.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  8. Агата Муцениеце стала мамой во второй раз Արխիվացված 2016-11-25 Wayback Machine на сайте woman.ru, 5 марта 2016
  9. Стало известно, как Прилучный и Муцениеце назвали новорожденную дочь на сайте kasjauns.lv, 7 марта 2016

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագատա Մուցենիեցե» հոդվածին։