Մաժոր (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաժոր
Ժանրդետեկտիվ հեռուստասերիալ, թրիլլեր հեռուստասերիալ և հեռուստադրամա
ՍտեղծողԱլեքսանդր Ցեկալո
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆուրբեկ Էջեն
Գլխավոր
դերերում
Կարինա Ռազումովսկայա, Իգոր Ժիշկինե, Պավել Պրիլուչնի, Դմիտրի Շվեչենկո, Ալեքսանդր Յուրայի Օբլասով, Դենիս Շվեդով, Նիկիտա Պանֆիլով, Ալեքսանդր Դյաչենկո, Լյուբով Աքսյոնովա և Իգոր Չեռնևիչ
ՊրոդյուսերԱլեքսանդր Ցեկալո և Ռուսլան Սորոկին
ՍցենարիստՅուրիյ Բուռնոսով
ՕպերատորՈւլուկբեկ Խամրաեվ
ԵրաժշտությունՊավել Եսենին և Ryan Otter?
Նկարահանման վայրԿիև, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Կալինինգրադ և Լոդեյնոյե պոլե
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ48
Էկրաններին էդեկտեմբերի 15, 2014-ից
ՀեռուստաալիքԱռաջին ալիք և Նեթֆլիքս
ԸնկերությունՍրեդա (կինոընկերություն)

«Մաժոր», դետեկտիվ, քրեական սուր սյուժե ունեցող հեռուստասերիալ, որի գլխավոր դերում է Պավել Պրիլուչնին։ 2014 թվականի դեկտեմբերի 15-ին Առաջին ալիքով սկսել է ցուցադրվել առաջին եթերաշրջանը։

2016 թվականի նոյեմբերի 14-ին Առաջին ալիքով կայացել է երկրորդ սեզոնի պրեմիերան[1]։

2016 թվականի աշնանը մեծամաշտաբային վիդեոսերվիս Netflix-ը իրավունք է ձեռք բերել, որպեսզի ցույց տա սերիալը. այն կհեռարձակվի Silver Spoon խորագրով[1]։

2017 թվականի հունիսի 7-ին հեռուստասերիալը երկարաձգվել է մինչև վերջնական երրորդ սեզոնի, որը բաղկացած է լինելու տասնվեց սերիաներից[2]։ Նոր սեզոնի նկարահանումներն սկսվել են 2017 թվականի օգոստոսին Սանկտ Պետերբուրգում[3]։ 2018 թվականի աշնանը Առաջին ալիքով նախատեսվում է վերջին եթերաշրջանի պրեմիերան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոս Իգոր Սոկոլովսկին շատ բարձրաստիճան և հարուստ մարդու որդի է։ Ունենալով իրավաբանական կրթություն՝ նա չի շտապում տեսնել իրեն այդ մասնագիտության մեջ և կյանքը վատնում է գիշերային ակումբներում իր ընկերների հետ։ Հանուն իր ընկերոջ պատանին կռվի է բռնվում ոստիկանության հետ։ Որպեսզի գործը ծածկվի, Վլադիմիր Սոկոլովսկին իր որդուն զրկում է ամեն ինչից՝ ուղարկելով աշխատելու ոստիկանության այն բաժնում, որտեղ էլ աշխատում է փոխգնդապետ Պրյանիկովը։ Սկզբում նա ուղղակի զզվում էր իր նոր կյանքից, սակայն նա աստիճանաբար տղամարդ էր դառնում, այնտեղ նա հանդիպում է իր առաջին սիրուն՝ կապիտան Վիկտորյա Ռոդիոնավային և նպատակ է սահմանում գտնել իր մորն սպանողին։

Երկրորդ եթերաշրջանիի սկզբում բոլորի համար անսպասելի Իգորին բաց են թողնում СИЗО-ից, հանելով գործարար Իգնատևի դեմ սպանության փորձ կատարելու բոլոր մեղադրանքները։ Նա դուրս է գալիս միայն մի նպատակով՝ վրեժ լուծել, քանի որ նա Իգնատևին մեղադրում էր իր մոր և հոր սպանության մեջ։ Մաժորին վերականգնում են ծառայության, նա սկսում է ղեկավարել իր հոր ընկերությունը և գեղեցիկ ու լուսավոր սիրավեպ սկսում Իգնատևի աղջկա՝ Կատյայի հետ։ Զուգահեռ նա շարունակում է կոնֆլիկտներ Դանիի հետ Վիկտորիայի պատճառով։ Օրեցօր նա արագացնում է իրադարձությունները Իգնատևի ոչնչացման համար։ Միայն վերջնական հանգուցալուծումը ներկայացնում է իրադարձությունների անսպասելի շրջադարձ։

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պավել Պրիլուչնի - Իգոր Սոկոլովսկի, «Մաժոր», ոստիկանության կրտսեր լեյտենանտ
  • Դմիտրի Շեվչենկո - Անդրեյ Վասիլևիչ Պրյանկիով, փոխգնդապետ, ոստիկանության բաժանմունքի պետ
  • Կարինա Ռազումովսկայա - Վիկտորյա Սերգեևնա, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության կապիտան
  • Ալեքսանդր Օբլասով - Եվգենի Ավերյանով, անվտանգության աշխատակից, ոստիկանության լեյտենանտ
  • Նիկիտա Պանֆիլով (1-2 եթերաշրջան) - Դանիլա (Դանյա) Կոռոլյով, անվտանգության աշխատակից, ոստիկանության ավագ լետենանտ
  • Ալեքսանդր Դյավչենկո (1 եթերաշրջան) - Վլադիմիր Յակովլևիչ Սոկոլովսկի, Իգորի հայրը, գործարար
  • Իգոր Ժիժկին (1-2 եթերաշրջաններ) - Արկադի Վիկտորովիչ Իգնատև, գործարար, Վլադիմիր Սոկոլովսկու մրցակից և նախկին գործընկեր
  • Աննա Անդրուսենկո (1 եթերաշրջան) - Լեռա, Ստասի քույրը և Իգորի նախկին հարսնացուն
  • Օստապ Ստուպկա (1 եթերաշրջան) - Իվան Պետրովիչ Սմոլենցև, փորձագետ-կրիմինալիստ
  • Յանա Սոբոլեվսկայա (1 եթերաշրջան) - Աննա Պետրովնա Սոկոլովսկայա, Իգորի մայրը
  • Իգոր Չերչենովիչ (2 եթերաշրջանից) - Կոնստանտին, իրավաբան կորպորատիվ հարաբերությունների հարցերով
  • Դանա Աբզովա (2 եթերաշրջանից) - Անյա, Իգնատևի դուստրը
  • Էմիլիյա Սպիվակ (2 եթերաշրջանից) - Ալլա, Նինայի ընկերուհին
  • Վերա Բրեժնևա (22 և 23 սերիաներ) - ինքն իր դերում։

Նկարահանման գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանի նկարահանումներն անցկացվել են 2013 թվականի ամռանը և աշնանը Կիևում։ Առաջին եթերաշրջանը ռեժիսոր Կոնստանտին Ստատսկու և դերասաններ Պավել Պրիլուչնիի և Աննա Անդրուսենկոյի երկրորդ համագործակցությունն է։

Հնարքների բեմադրության հարցով զբաղվում էր Վլադիմիր Օռլովը, ով նաև մասնակցել է այնպիսի Հոլիվուդյան ֆիլմերում, ինչպիսիքն են` «Օտարը 4։ Վերակենդանացում» և «Կարիբյան ծովի ծովահենները»։

Երկրորդ եթերաշրջանի նկարահանումները տևել են 2015 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2016 թվականի ապրիլի 14-ը։ Այն անց է կացվել Սանկտ Պետերբուրգում և մասամբ Մոսկվայում։

Մրցանակներ և նոմինացիաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին սերիալը ստացել է Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի 3 մրցանակ որպես «Ամենալավ հեռուստատեսական մինի-սերիալը(5-24 սերիաներից)», «Ամենալավ օպերատորական աշխատանքը» (Ուլուգբեկ Համրաեվ), «Ռեժիսորի լավագույն մոնտաժային աշխատանքը» (Կիրիլ Աբրահամով) և 2 մրցանակ «Ժորժ» նոմինացիաններում «Տարվա ռուսական սերիալը (դրամա)» և «Տարվա ռուս հերոսը» (Պավել Պրիլուչնի)

2017 թվականին սերիալը ստացել է 2 մրցանակ կինոյի պրոդյուսերների ասոցիացիայում և հեռուստատեսական նոմինացիաններում «Լավագույն հեռուստատեսային մինի սերիալ» (5-24 սերիաներից)։

Դրվագներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Դրվագ Եթերաշրջանի պրեմիերան Եթերաշրջանի վերջը Ռուսաստանում դիտողները
1 12 Դեկտեմբերի 15, 2014 Դեկտեմբերի 23, 2014 9,31
2 12 Նոյեմբերի 14, 2016 Նոյեմբերի 22, 2016 170000
3 16 2018 2018 -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ольга Сластухина (25 декабря 2014). «Цекало пишет сценарий второго сезона сериала "Мажор"». Информационное агентство «Блокнот». Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  2. Павел Прилучный: Третий сезон «Мажора» станет финальным // Комсомольская правда, 7 июня 2017
  3. Стартовали съёмки третьего сезона сериала «Мажор» // 2 августа 2017

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]