Ծխածաղիկ
Ծխածաղիկ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մորմածաղկավորներ (Solanales) |
Ընտանիք | Մորմազգիներ (Solanaceae) |
Ցեղ | Ծխածաղիկ (Petunia) Juss., 1803 |
Ծխածաղիկ (լատ.՝ Petunia, ֆր.՝ petun - ծխախոտ բառից), մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Տարածված է արևադարձային երկրներում՝ Հարավային Ամերիկայում, հիմնականում Բրազիլիաում, աճում է Պարագվաում, Բոլիվիաում, Արգենտինայում և Ուրուգվայում։ Մի տեսակը Petunia parviflora Juss.[1] հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում։
Ըստ տարբեր աղբյուրների տեսակը ընդգրկում է 15-ից 40 տեսակ։
Տեսակների շարքը պատկանում է Petunia դասին, ներկա ժամանակում պատկանում է այլ ցեղերի, հատկապես Calibrachoa Cerv ցեղին[2]։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցողունը ճյուղավորվող է՝ կպչուն գեղձային մազիկներով։ Տերևներն ամբողջաեզր Են։ Ծաղիկները խոշոր են, մեկական, մանուշակագույն, կարմիր կամ սպիտակ։ Ծաղկում է մայիսից մինչև ուշ աշուն։ Պտուղը տուփիկ է։ Կան նաև մի շարք խոշորածաղիկ սորտեր, որոնք օգտագործվում են ծաղկային ձևավորումներում և որպես սենյակային բույս։
Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմացվում է սերմերով, բազմաթերթ սորտերը՝ կտրոններով։ Գեղազարդիչ է։
- Ծաղիկներ
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է 17[3], ՀՀ-ում մշակության մեջ՝ 1 տեսակ՝ Ծխածաղիկ հիբրիդային (P.hibrida)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Этот вид в настоящее время относят к роду Calibrachoa — Calibrachoa parviflora (Juss.) D'Arcy
- ↑ Виды и синонимы GRIN Archived 2008-10-05 at the Wayback Machine.
- ↑ The Plant List: Petunia
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 128)։ ![]() |
|