Խրամ (ավան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խրամ (այլ կիրառումներ)
Ավան
Խրամ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԲաբեկի շրջան
Բնակչություն0 մարդ
Ժամային գոտիUTC+4

Խրամ, ավան Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախիջևան գավառում, համանուն քաղաքից հարավ, Արաքսի աջ ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հիշատակում է Մովսես Խորենացին, ապա պատմիչներ Սեբեոսը և Ղևոնդը՝ արաբների արշավանքի կապակցությամբ։ 643 թ.-ին, գրում է Սեբեոսը, արաբները պաշարում են Նախիջևանը և, չկարողանալով գրավել, հարձակվում են Խրամի բերդի վրա, ոչնչացնում և գերեվարում մեծ թվով կանանց և երեխաների։ 689 թ.-ին արաբները նորից ներխուժում են Հայաստան, ավերում Խրամը, Ջուղան և բնակիչներին հարկադրում ծանր հարկերով։ Հայկական զորքերին հաջողվում է Աշոտ Բագրատունու գլխավորությամբ երկրից դուրս վտարել արաբներին։

703—704 թթ.-ին Նախիջևան քաղաքը և Խրամը նորից ենթարկվում են Հայաստան ներխուժած արաբական զորքերի ավերածություններին։ Ղևոնդ պատմիչի վկայությամբ, արաբ. զորքերի հրամանատար Կասըմը նենգությամբ ձերբակալում է հայ նախարարներին, լցնում Նախիջևանի և Խրամի եկեղեցիները և ողջակիզում։ Այնուհետև Խրամի մասին հիշվում է 972 թ.-ին, երբ ավերված գյուղից տեղափոխվել է Սբ. Հովհաննես Կարապետի նշխարաց մագաղաթյա հիշատակարանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մելիք-Բախշյան Ս., Հայաստանը VII —IX դարերում, Ե., 1968
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 94 CC-BY-SA-icon-80x15.png