Jump to content

Նախճավանի և Խրամի կոտորած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախճավանի և Խրամի կոտորած, կազմակերպել են արաբ նվաճողները, 705-ին, հայ նախարարական տները բնաջնջելու և հայերի դիմադրողականությունը թուլացնելու նպատակով։ Հայոց իշխան Սմբատ Բագրատունու գլխավորած 703-ի և 705-ի ապստամբության պարտությունից հետո արաբները հայ իշխաններին խաբեությամբ հրավիրել են Նախճավան, իբր հեծյալ գնդերի ռոճկացուցակում մտցնելու համար։ Ձերբակալելով հայ նախարարներին՝ նրանց փակել են Նախճավանի ու մոտակա Խրամ գյուղի եկեղեցիներում և ողջ–ողջ այրել։ Առավել մեծամեծ նախարարներին նախապես տանջել են և նրանցից փրկագին կորզել։ Կոտորածին զոհ են գնացել Բագրատունի, Արծրունի, Ամատունի և այլ տոհմերի շատ նշանավոր նախարարներ։ Նախճավանի և Խրամի կոտորածը հիշատակում են ոչ միայն հայ, այլև արաբ, բյուզանդացի, ասորի պատմիչները։ 705 թվականը կոչվել է «Կրակի տարի»։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ղեոնդ Մեծ, Պատմութիւն հայոց, ՍՊԲ, 1887։
  • Тер-Гевондян А․ Н․, Армения и Арабский халифат, Е․, 1977․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 167