Խուանա Բոռերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խուանա Բոռերո
Juana Borrero.jpg
Ծնվել է մայիսի 17, 1877(1877-05-17)
Ծննդավայր Հավանա, Կուբա
Վախճանվել է մարտի 9, 1896(1896-03-09) (18 տարեկանում)
Վախճանի վայր Key West, Մոնրո շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Մասնագիտություն նկարչուհի, բանաստեղծ և գրող
Լեզու իսպաներեն
Քաղաքացիություն Flag of Cuba.svg Կուբա
Կրթություն Սան Ալեխանդրոյի գեղարվեստի ազգային ակադեմիա

Խուանա Բոռերո (իսպ.՝ Juana Borrero, մայիսի 17, 1877(1877-05-17), Հավանա, Կուբա - մարտի 9, 1896(1896-03-09), Key West, Մոնրո շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), կուբացի բանաստեղծուհի, նկարչուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուանա Բոռերոն ծնվել է Հավանայի Սանտո Սուարես շրջանում՝ բժիշկ, գրող և հայրենասեր Էստեբան Բոռերո Էչեվարիայի և Կոնսուելոյի ընտանիքում: 5 տարեկանից սկսել է գրել, իր առաջին բանաստեղծությունը գրել է յոթ տարեկան հասակում, 10 տարեկանում խոսել է մի քանի լեզուներով: 1887 թվականին ընդունվել է Սան Ալեխանդրոյի արվեստի ակադեմիա, եղել է տաղանդավոր ուսանող: Խուանա Բոռերոն եղել է բանաստեղծ Խուլիան դել Կասալի սիրուհին:

1891 թվականին Խուանայի բանաստեղծությունները հրատարակվել են կուբայական տարբեր ամսագրերում, այդ թվում` «El Fígaro», «Azul y Gris» и «La Habana Elegante»: 1895 թվականին Էստեբանը ներգրավված էր հեղափոխական գործում, և Բորերոների ընատնիքը ստիպված էր արտագաղթել Միացյալ Նահանգներ: Ալցելել է Նյու Յորք, որտեղ հանդիպել է Խոսե Մարտիին, եղել է նրա գրական սալոնում:

Մահացել է 18 տարեկան հասակում՝ տուբերկուլյոզից, 1896 թվականի մարտի 9-ին Քի Ուեսթում, ԱՄՆ: Մահվան շեմին, երբ դժվար էր գրել, թելադրել է իր «Վերջին հանգրվանը» բանաստեղծությունը, որը նրա վերջին ստեղծագործությունն է:

Խուանա Բոռերոյի բանաստեղծությունները հավաքել և հրատարակել են նրա մահից հետո 1960-ական թվականներին: Խուանայի բանաստեղծությունների հինգ գրքերը պատահաբար ոչնչացվել են, երբ նրա ընտանիքն արտաքսվել է Կուբայից:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rimas
  • Indomable
  • Sol y nieve
  • Íntima
  • En el templo y Rêve
  • Vespertino
  • Crepuscular
  • Medieval
  • Las hijas de Ran
  • Apolo
  • Última rima

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La isla de las mujeres tristes Novela de Elizabeth Mirabal (2014)
  • El clavel y la rosa: biografía de Juana Borrero. Belkis Cuza Malé (1984)
  • La pasión del obstáculo: poemas y cartas de Juana Borrero, de Francisco Morán (1005)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]