Խորեն Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորեն Միքայելյան
Ծնվել էհոկտեմբերի 11, 1988 թվական
Երևան
ԵրկիրՀայաստան
Մասնագիտությունկիթառահար, երաժիշտ, կոմպոզիտոր, «Scream of silence» և «Նաիրի» ռոք խմբերի հիմնադիրներից մեկը

Խորեն Գոռի Միքայելյան (հոկտեմբերի 11, 1988, Երևան, Հայաստան), հայ երաժիշտ, կիթառահար, կոմպոզիտոր, «Scream of silence» և «Նաիրի» ռոք խմբի հիմնադիրներից մեկը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաիրի խումբ, Խորեն Միքայելյան՝ աջից երկրորդը

Խորեն Միքայելյանը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 11-ին Երևանում։ Փոքր տարիքից նվագել է ջութակ[2]։ 2005 թվականին ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի ջութակի բաժինը: 2002 թվականից հաճախել է նաև Ալեքսանդր Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցի փողային բաժինը։ Խորենը կիթառ սկսել է նվագել 2004 թվականից, իսկ մեկ տարի անց՝ Վլադիմիր Հովհաննիսյանի և Սարգիս Հովակիմյանի հետ հիմնադրել է «Scream of silence» ռոք խումբը:

Խորեն Միքայելյանը 2005-2010 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային բաժնում: 2007 թվականին նա Արտաշես Դարբինյանի և Արտավազդ Բաղդասարյանի հետ հիմնադրել է «Նաիրի» ռոք խումբը, որի կիթառահարը հենց ինքն էր[3]։ 2010-2012 թվականներին ծառայության է անցել Հայաստանի պաշտպանության նախարարության գխավոր շտաբի զինվորական նվագախմբում:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Խորեն Միքայելյանը Մոսկվայում մասնակցել է «Մնոգոլիկայա գիտառա» (ռուս.՝ «Многоликая гитара») միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ գրավել է 2-րդ տեղը և արժանացել դափնեկրի[4]:

2018 թվականի դեկտեմբերի 17-ին նա մասնակցել է «Yamaha E-Band Competition» մրցույթին, գրավել 1-ին տեղը[5] և ստացել թանկարժեք էլեկտրական կիթառ, դիպլոմ և հուշանվերներ, ինչպես նաև մրցույթի «Լավագույն» կիթառահար անվանակարգումը[6]։ Խորեն Միքայելյանը մրցույթում ներկայացել է «Թաթարբորակի» ստեղծագործությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Խորեն Միքայելյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-10-16 
  2. «Վերջինը չլինի»։ ImYerevan.com։ Վերցված է 2019-10-17 
  3. «AV Production - Նաիրի»։ avproduction.am։ Վերցված է 2019-10-17 
  4. «PanARMENIAN.Net - Mobile»։ www.panarmenian.net։ Վերցված է 2019-10-17 
  5. LLC Helix Consulting։ «Yamaha E-Band Competition 2018-ում լավագույն կիթառահար է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչը»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2019-10-17 
  6. «Հայ կիթառահարը լավագույնն է ճանաչվել Yamaha E-Band Competition մրցույթում»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2019-10-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]