Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորեն Հովհաննեսի Հարությունյան , (հուլիսի 24 (օգոստոսի 5 ), 1891 [ 1] [ 2] , Ախալքալաք , Թիֆլիսի նահանգ , Ռուսական կայսրություն [ 1] [ 2] - դեկտեմբերի 9 , 1950 (1950-12-09 ) [ 1] [ 2] , Ստեփանակերտ , Ադրբեջանական ԽՍՀ , ԽՍՀՄ [ 1] [ 2] ), հայ խորհրդային դերասան։ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1943)[ 3] ։
Բեմական գործունեությունն սկսել է 1911 թվականին՝ Զուբալովի անվան ժողովրդական տան թատրոնում ։ 1910-1920-ական թվականներին Հովհաննես Աբելյանի , Հովհաննես Զարիֆյանի և այլոց խմբերի հետ խաղացել է Թիֆլիսում , Ալեքսանդրապոլում , Երևանում , Մայսուրյան-Զարիֆյան խմբի հետ՝ Պարսկաստանում , խորհրդային իշխանության տարիներին՝ Թբիլիսիի , Գյումրիի և Վանաձորի թատրոններում[ 4] ։
Հարությունյանի դերասանական տաղանդը բազմակողմանիորեն դրսևորվել է Բաքվի Լ. Երամյանի անվան թատրոնում (1935-1949 թթ.), ուր նրա ստեղծած կերպարներն աչքի են ընկել ողբերգականի և կատակերգականի սերտ ներդաշնակությամբ։ 1949 թվականից եղել է Ստեփանակերտի թատրոնի դերասան[ 5] ։
Հեղինակ
Ներկայացում
Դեր
Գաբրիել Սունդուկյան
Պեպո
Կակուլի
Գաբրիել Սունդուկյան
Քանդած օջախ
Գիժ Մոզի
Շիրվանզադե
Նամուս
Ռուստամ
Նար-Դոս
Սպանված աղավնի
Թուսյան
Յուժին-Սումբատով
Դավաճանություն
Սուլեյման
Սամեդ Վուրղուն
Վագիֆ
Կաջար
Ջ․ Զաբարլի
1905 թվին
Էյվազ
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1990. — հատոր 3.
↑ «Zarkfoundation - Խորեն Հարությունյան» . zarkfoundation.com .
↑ Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան , հ. 6 (խմբ. Վիկտոր Համբարձումյան ), Ե. , «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1980 , էջ 320 — 720 էջ։
↑ «Хорен Арутюнян» . Кино-Театр.РУ . Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին .
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 320 )։