Խոսե Մանուել Խուրադո
![]() | ||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | իսպանացի | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 29, 1986[1][2] (37 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սանլուկար դե Բառամեդա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 176 կգ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 73 սմ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Էսպանյոլ | |||||||||||||||||||||||||||||
Համար | 14 | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խոսե Մանուել Խուրադո Մարին (իսպ.՝ José Manuel Jurado Marín, հունիսի 29, 1986[1][2], Սանլուկար դե Բառամեդա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա) իսպանացի ֆուտբոլիստ, Էսպանյոլ ակումբի կիսապաշտպան։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ռեալ Մադրիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Խուրադոն Ռեալ Մադրիդ երիտասարդական ակումբի սան է։ 2005 թվականի հոկտեմբերի 29-ին Խուրադոն կատարել է իր նորամուտը Ռեալ Մադրիդ ակումբի կազմում՝ Բետիս ակումբի դեմ խաղի ժամանակ։ Առաջնությունում Խուրադոն ընդհանուր խաղացել է 5 խաղ, ինչպես նաև խաղադաշտ է դուրս եկել ՈՒԵՖԱ չեմպիոնների ԼԻգայի՝ հունական Օլիմպիակոս ակումբի հետ հանդիպման ժամանակ։
«Ատլետիկո Մադրիդ» և վարձավճարով «Մալյորկա» ակումբում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի օգոստոսի 4-ին Խուրադոն տեղափոխվել է Մադրիդի Ատլետիկո ակումբ[3]՝ կնքելով 4 տարվա պայմանագիր. տրանսվերի արժեքը կազմել է 3 միլիոն եվրո։ 2006-2007 թվականների առաջնությունում 33 խաղերից հետո Խուրադոն քիչ է դուրս եկել խաղադաշտ և հաջորդ մրցաշրջանի հուլիսին վարձավճարով տողափոխվել է Մալյորկա ակումբ։ Բալեայան կղզիների թիմի հետ հաջող խաղերից հետո, որտեղ Խուրադոն ճանաչվել է թիմի երկրորդ ռմբարկու (10 գոլ), 2008-2009 թվականների մրցաշրջանում իսպանացին վերադարձել է Ատլետիկո Մադրիդ ակումբ։
2009 թվականի նոյեմբերի 10-ին Խուրադոն երկարաձգել է պայմանագիրը Ատլետիկո Մադրիդ ակումբի հետ[4]։ Այդ մրցաշրջանը առավել հաճողակ է եղել Խուրադոյի համար։ Նա մրցաշրջանում մասնակցել է 38 խաղի և խաղադաշտում անցկացրել (2 692 րոպե)։ 2009-2010 թվականների մրցաշրջանում նա ակումբի կազմում մասնակցել է Եվրոպա Լիգայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի առաջնություններին, ինչպես նաև հասել մինչև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։
«Ուոթֆորդ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հուլիսի 22-ին Խուրադոն մոսկովյան Սպարտակ ակումբից տեղափոխվել է անգլիական Ուոթֆորդ ակումբ՝ կնքելով 3 տարվա պայմանագիր[5]։ Օգոստոսի 8-ին Էվերթոն ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարեց իր նորամուտը անգլիական Պրեմիեր լիգայում[6]։
«Էսպանյոլ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հուլիսի 5-ին Խուրադոն 1.2 միլիոն եվրոյով տեղափոխվել է իսպանական Էսպանյոլ ակումբ։ Սեպտեմբերի 9-ին Ռեալ Սոսեդադ ակումբի հետ խաղի ժամանակ նա կատարեց իր նորամուտը նոր թիմի կազմում[7]։ 2017 թվականի փետրվարի 26-ին Օսասունա ակումբի դեմ խաղի ժամանակ Խուրադոն խփեց իր առաջին գոլը Էսպանյոլ ակումբի կազմում[8]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Խուրադոն խաղացել է Իսպանիայի մինչև 16, 17, 19 տարեկանների հավաքականների կազմում, ինչպես նաև Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում։ Խուրադոն նաև մասնակցել է 2009 թվականի աշխարհի պատանեկան և Եվրոպայի երիտասարդական առաջնություններին։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային
- ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի հաղթող — 2009-2010
- ՈՒԵՖԱ սուպերգավաթի դափնեկիր — 2010
- Ինտերտոտոյի գավաթակիր — 2007
- Իսպանիայի գավաթի եզրափակչի մասնակից — 2009-2010
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «Атлетико Мадрид купил игрока Реала» (ռուսերեն)։ Euro-Football.ru։ 5 августа 2006։ Արխիվացված օրիգինալից 2012-06-03-ին։ Վերցված է հուլիսի 4, 2011
- ↑ «Хурадо продлил соглашение с "Атлетико"» (ռուսերեն)։ Soccer.ru։ 12 ноября 2009։ Վերցված է հուլիսի 4, 2011
- ↑ "Уотфорд" объявил о подписании контракта с полузащитником ФК "Спартак" Хурадо
- ↑ «Эвертон VS. Уотфорд 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—08—08
- ↑ «Реал Сосьедад VS. Эспаньол 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—09—09
- ↑ «Эспаньол VS. Осасуна 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017—02—26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ֆուտբոլիստի էջը BDFutbal.com կայքում(անգլ.)
- ֆուտբոլիստի էջը Transfermarkt.co.uk կայքում(անգլ.)
- ֆուտբոլիստի էջը Fussballdaten.de կայքում(գերմ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
|
- Հունիսի 29 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Մալյորկայի ֆուտբոլիստներ
- Շալկե 04-ի ֆուտբոլիստներ
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Ուոթֆորդի ֆուտբոլիստներ
- Էսպանյոլի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ