Խոսե Անտոլինես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խոսե Անտոլինես
Claudio José Vicente Antolínez 001.jpg
Ծնվել էոչ ուշ քան նոյեմբերի 7, 1635
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա[1]
Վախճանվել էմայիսի 30, 1675(1675-05-30)[2][1][3][4] (39 տարեկանում)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա[1]
ՔաղաքացիությունԻսպանիա
Մասնագիտություննկարիչ
Ոճբարոկկո
Ժանրհոգևոր արվեստ
ՈւսուցիչFrancisco Rizi
ԱշակերտներFrancisco Rizi
Claudio José Vicente Antolínez Վիքիպահեստում

Կլաուդիո Խոսե Վիսենտե Անտոլինես (անգլ.՝ José Antolínez / Claudio José Vicente Antolínez, ոչ ուշ քան նոյեմբերի 7, 1635, Մադրիդ, Իսպանիա[1] - մայիսի 30, 1675(1675-05-30)[2][1][3][4], Մադրիդ, Իսպանիա[1]), 17-րդ դարի երրորդ քառորդի իսպանացի նկարիչ: Իսպանական գեղնկարչության ոսկեդարի մադրիդյան դպրոցի առավել նշանավոր գեղանկարիչներից է, որ ստեղծել է կրոնական բովանդակությամբ մասշտաբային նկարներ: Այս աշխատասեր նկարչի ստեղծագործական ժառանգությունը, չնայած նրա կարճատև կյանքին, պահպանվել է ամբողջ ծավալով և ներկայանում է ոչ միայն կրոնական, այլև աշխարհիկ սյուժեներով: Նշանավոր գունանկարիչը կիրառել է գույնի իր անհատական ընկալումը, մշակելով Տիցիանի, Ռուբենսի և Վերոնեզեի թողած փորձը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Կլաուդիո Վիսենտե Անտոլինեսը ծնվել է 1635 թվականին Մադրիդում, Խուան Անտոլինեսի և Անա դե Սարաբիայի ընտանիքում[5]: Հայրը կոմոդներ պատրաստող հյուսն է եղել: Մկրտվելիս (մկրտությունը կայացել է 1635 թվականի նոյեմբերի 7-ին Ալկալա դե Էնարեսում) տղան ստացել է Կլաուդիո Խոսե Վիսենտեն:

Որպես նկարիչ` նա իր կրթությունը ստացել է նկարիչ Դե Բենավիդեսի համեստ արվեստանոցում (Julián González de Benavides): Շուտով, համաձայն Անտոնիո Պալոմինոյի գրավոր վկայության, երիտասարդն ընդունվել է Ֆրանսիսկո Ռիսիի վարպետանոց, որը գտնվում էր Մադրիդում[6]: Այստեղ նա արագ առաջադիմել է` զարգացնելով իր գեղանկարչական վարպետությունը, և դարձել Ռիսիի բազմաթիվ աշակերտների մեջ առաջինը` դրանով իսկ շատերի թշնամանքը վաստակելով[7]:

Աղքատ նկարիչը կամ նկարներ վաճառողը, մոտ` 1670
Կտավ, յուղաներկ 201 × 125 սմ
Հին պինակոտեկ, Մյունխեն

Խոսե Անտոլինեսն առաջին հերթին հայտնի է կրոնական թեմաներով իր խոշոր նկարներով (հատկապես շատ են անբասիր հղիության թեմաներով նկարները): Անտոլինեսը հավասարապես լավ տիրապետում էր բոլոր ժանրերին` ներառյալ դիմանկարը, կերպարներով բնանկարը, ժանրային դրամաներով ինտերիերի պատկերումը (այսպես կոչված` բոդեգոն` տարբեր տեսակի ապասքով, որոնք Վելասկեսի վաղ շրջանի ոճով են)[8]:

Խոսե Գարսիա Իդալգոն իր «Թագավորական գեղանկարչական արվեստի ուսումնասիրության սկզբունքներ» աշխատության մեջ նկարչին անվանել է «բնանկարի ու դիմանկարի երկրորդ Տիցիան»[9]: Իր հերթին ռուս գեղանկարիչ և արվեստի պատմաբան Ալեքսանդր Բենուան նշել է Անտոլինեսի նկարչության վրա վենետիկյան դպրոցի ներկայացուցիչների, հատկապես Վերոնեզեի ու Տիցիանի ազդեցությունը:

Aquote1.png Անտոլինեսի գործերում կարծես ներկերի շերտերից շողացող ոսկի կա, և այդ յուրահատկությունը բնորոշ է միայն ամենանուրբ գունանկարիչներին:
- Ալեքսանդր Բենուա, «Գեղանկարչության պատմություն»
Aquote2.png


«Աղքատ նկարիչը կամ նկարներ վաճառողը» կտավի (պահվում է Մյունխենի պինակոտեկում) ժանրային տեսարանը ներկայացնում է բացառիկ արժեք և հոգեբանական արտահայտչականություն: Այն իտալացի գեղանկարիչ Ագոստինո Կարաչիի համանուն նկարի ինտերպրիտացիան է:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղջկա դիմանկար, 1660
կտավ, յուղաներկ 58 × 46 սմ
Պրադո թանգարան, Մադրիդ
  • Pérez Sánchez, Alfonso E. Pintura barroca en España 1600-1750. — Madrid: Ediciones Cátedra, 1992. — ISBN 8437609941
  • Palomino, Antonio. El museo pictórico y escala óptica III. El parnaso español pintoresco laureado. — Madrid: Aguilar S.A., 1988. — P. 338. — ISBN 8403880057
  • Angulo Iñiguez, Diego (1901—1986). José Antolínez / Instituto Diego Velázquez, CSIC. — Madrid: Alcaná Libros, 1957. — XLVIII, 43 p.
  • Angulo Íñiguez, Diego. Herrera Barnuevo y Antolínez // Archivo Español de Arte. — Madrid, 1959. — Vol. CXXV. — P. 331.
  • Allende-Salazar, Juan. José Antolínez, pintor madrileño // Boletín de la Sociedad Española de Excursiones. — Madrid, 1915. — Vol. XXIII. — P. 32.
  • Buendía, Rogelio. José Antolínez, pintor de mitologías(իսպ.) // Boletín del Museo e Instituto Camón Aznar. —Madrid,, 1980. — P. 45—47.
  • Angulo Íñiguez, Diego. José Antolínez. Obras inéditas o poco conocidas(իսպ.) // Archivo Español de Arte. —Madrid, 1954. — № CV. — P. 213—232.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 RKDartists
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #129774049 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 José Antolínez — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 Diccionario biográfico españolReal Academia de la Historia.
  5. В «Биографическом словаре художников» («Dictionary of painters and engravers, biographical and critical», 1886) Майкла Брауна на стр. 43, в краткой справке о художнике сказано, что родился Хосе Антолинес в 1639 году в Севилье и умер от полученных во время дуэли ран в 1676-м.
  6. Подробнее о художнике Франсиско Риси см. здесь и здесь.
  7. В своем биографическом сборнике «Музей живописи и оптическая скала́» (Museo pictórico y escala óptica), Паломино (1653—1726), по прозвищу «el Vasari español», описывает Антолинеса как человека. наделённого характером тщеславным и надменным, как художника, блестяще владеющего не только кистью, но и шпагой. Антолинес также любил при случае бросить острое, едкое словцо. Так, на страницах книги А. Паломино возникает образ человека высокомерного и самонадеянного, знающего себе цену. Вот эти-то качества и были причиной ссор с коллегами, и неизбежных при этом стычек.
  8. См. Соотв. раздел статьи «Диего Веласкес» в энциклопедии 'Britannica.(անգլ.)
  9. Хосе Гарсия Идальго. Принципы изучения благородного и королевского искусства живописи (факсимильное издание). Мадрид, Институт Испании, 1965, предисловие, стр. 7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]