Խոհարար (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոհարար
տեսակգեղանկար
նկարիչՋուզեպպե Արչիմբոլդո[1][2]
տարի1570
բարձրություն52,5 սանտիմետր[2]
լայնություն41 սանտիմետր[2]
ժանրդիմապատկեր[2]
նյություղաներկ և փայտ
գտնվում էՇվեդիայի ազգային թանգարան
հավաքածուՇվեդիայի ազգային թանգարան[1]
https://www.wga.hu/html/a/arcimbol/4composi/7cook1.html կայք
Ծանոթագրություններ
 The Cook (Giuseppe Arcimboldo) Վիքիպահեստում

Խոհարար (իտալ.՝ Il cuoco), իտալացի նկարիչ Ջուզեպպե Արչիմբոլդոյի նկարը, որն ստեղծվել է 1570 թվականին։

Համատեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուզեպպե Արչիմբոլդոյի վաղ կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ կան։ Իտալացի նկարիչների մեծամասնության նման, նա իր կարիերան սկսել է տարբեր վայրերում վիտրաժներ, որմնանկարներ և գոբելեններ ստեղծելու տարբեր պատվերներով, այդ թվում՝ Միլանում, Կոմոյում և Մոնցայում[3]։ 1562 թվականին դարձել է Հռոմեական Սրբազան կայսրության կայսր Մաքսիմիլիան II-ի պաշտոնական դիմանկարիչը[4]։ «Խոհարարը» կտավը Արչիմբոլդոյի նկարած կայսեր շրջապատի անդամների դիմանկարների շարքից է, որը ոճով համապատասխանում է «Իրավաբանի» և «Գրադարանավարի» նկարներին[5]։ Խոհարարի դիմանկարը թվագրվում է մոտ 1570 թվականով[6]։ Այդ ժամանակահատվածում Արչիմբոլդոն ստեղծեց մարդկանց մի շարք մարդաբանական դիմանկարներ՝ օգտագործելով տարբեր առարկաներ, որոնք կապ ունեն մարդու կյանքի կամ մասնագիտական գործունեության հետ, ինչպիսիք են մրգերը, բանջարեղենը, ծաղիկները[7][8]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը նատյուրմորտ է, որն ստեղծվել է պարեյդոլիայի էֆեկտի օգտագործմամբ․ մարդը ձեռքերով բարձրացնում արծաթե ափսեի կափարիչը, որում տարբեր տեսակի տապակած մսեր են։ Սակայն պատկերը 180 աստիճանով շրջելու դեպքում պարզվում է, որ խոճկորը և նապաստակը դառնում են խոհարարի գլուխը, ճուտը՝ նրա քիթը, իսկ նրա աչքը՝ մարդու աչքը[6][8][9]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս նկարը գտնվում է Շվեդիայի ազգային թանգարանի հավաքածուում (Ստոկհոլմ)[10]։

Ծանոթագրությոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://europeana.eu/portal/record/2048005/Athena_Plus_ProvidedCHO_Nationalmuseum__Sweden_28335.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://collection.nationalmuseum.se/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=28335&viewType=detailView
  3. «Giuseppe Arcimboldo». Սկոքլեստեր ամրոց. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  4. Jeffrey Greggs Arcimboldo 1527–1593: Nature & Fantasy. — The New Criterion, 2010. — С. 49—50.
  5. «Bibliotekarien. Beskrivning». Սկոքլոստեր ամրոց. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  6. 6,0 6,1 «The Cook». Web Gallery of Art. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  7. Werner Kriegeskorte Arcimboldo. Ediz. Inglese. — Taschen, 2000. — С. 30. — ISBN 978-3-8228-5993-3
  8. 8,0 8,1 «Arcimboldo 1526–1593. Nature and fantasy» (PDF). Արվեստի ազգային պատկերասրահ. 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  9. Vaclav Paris (2014). «Picturing the Wake: Arcimboldo, Joyce, and His Monster». Academia.edu. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  10. «The Cook. 1570». Web Gallery of Art. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.

Արհտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]