Jump to content

Խնձորուտ (Խիզանի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնձորուտ (այլ կիրառումներ)


Խնձորուտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառակում` Կարկառի գյուղախմբում։ Գտնվում էր Մոկս գյուղաքաղաքից 4-5 կմ հյուսիս, Մոկսի գետի հյուսիսային ակունքների խառնման վայրում։

Գյուղից արևելք գտնվում էր Խնձորուտի Ս. Գևորգ վանքը, իսկ Ս. Կիրակոս եկեղեցին գտնվում էր գյուղում։

1850-ական թվականներին ուներ 18 տուն` 172 բնակչով, իսկ 1896 թվականին 25 տուն, 1909 թվականին՝ 13 տուն հայ բնակիչ։

1896 թվականին Խնձորուտը ենթարկվում է կողոպուտի և ավերվածության։ Սպանվում է 9 հայ, իսկ մնացածը բռնի մահմեդականացվում է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 751