Ապարանք (Խիզանի գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապարանք (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Ապարանք | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Խիզանի գավառակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 300 մարդ (XX դարսկիզբ) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | ապարանքեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Ապարանք, գյուղ Մեծ Հայքի Մոկք աշխարհում, այնուհետև գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառակում, Վանա լճից հարավ-արևմուտք, Մամրտանքի գավառում, լեռնային դժվարամատույց վայրում։
XX դարի սկզբին ուներ 40 տուն՝ մոտ 300 հայ բնակիչներով։ 1850-ականներին ուներ 60 տուն, իսկ 1909 թվականին 18 տուն հայ բնակիչ։
Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։
Ապարանքում կար եկեղեցի (Ս. Աստվածածին) և նախակրթական վարժարան։
Գյուղի մոտ էին գտնվում «Ապարանից Ս. Խաչ» վանքը և հին բնակավայրի մնացորդներ։ Հիշյալ վանքից հնում մասունք է փոխադրվել պատմական Հայաստանի Նիգ գավառի Քասաղ կենտրոնը, որի համար էլ վերջինս X դարից անվանվել է Ապարան։
Ապարանքում է ծնվել եկեղեցական գործիչ, բանաստեղծ ու վիպասան Սեմեոն Ապարանեցին։
Ապարանքն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասին հաջողվել է փրկվել կոտորածներից և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 309
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 505)։ |
|