Խարխոց
Գյուղ | ||
---|---|---|
Խարխոց | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Խիզանի գավառակ | |
Այլ անվանումներ | Խարխոնց, Խարհոց, Խորխոց, Հարհոց | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 229 մարդ (2000) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), Քրդեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | խարխոցեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 432 | |
Փոստային ինդեքս | 65400 | |
Ավտոմոբիլային կոդ | 65 | |
|
Խարխոց (թուրքերեն՝ Yünören), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառակում։
1850-ական թվականներին ուներ 35 տուն՝ 236 հայ բնակչով։ 1909 թվականին ուներ 24 տուն հայ բնակիչ։
Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Գյուղն ուներ Ս. Երրորդություն անունով եկեղեցի։ Խարխոցը եղել է գրչության կենտրոն[1]։
Խարխոցի բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
Գյուղում կիսաքանդ վիճակում պահպանվել է հայկական գերեզմանատուն։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 707
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 42)։ ![]() |