Jump to content

Սեղ (Խիզանի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սեղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառակում` Մամռտանքի գյուղախմբում։

Բնակիչները կոտորվել կամ տարագրվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կոտարածից հաջողվել է փրկվել 12 սեղեցիների, որոնք բնակություն են հաստատել Նորակերտ գյուղում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 60 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն, հողագործություն և արհեստներն (շալագոևծություն և գորգագործություն) էին։

Պատմամշակույթային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեղն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ Գյուղի մոտ էր գտնվում Դերշկու Ս. Աստվածածին և Սեղա վանքերը։ Սեղն ուներ վարժարան[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 565